Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/491

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տահիրին տարավ Տփղիս։ Իսկ Թեմուրը երբ այս լսեց, 849 (1400) թվականին դարձյալ եկավ Վրաստանի վրա, շատ գերիներ առավ, գնաց իր երկիրը և սատկեց 853 (1404) թվին։ 842 (1393) թվին տեր Թորոսին և տեր Զաքարիային սպանեցին։ 855 (1406) Ղարա Յուսուֆին, որ Թեմուրից փախել գնացել էր Շամ, կապանքով տարան Մսըր, այնտեղից եկավ Կարբի գավառը, գնաց Թավրիզ և գրավեց մինչև Սուլթանիա։ 857 (1408) թվին գնաց Արճեշ, Արծկե։ Շմեզդինը ընկերացավ նրան և Վանում ու Ոստանում շատ ավերներ արին։ Մյուս տարին Շմեզդինի հեծյալները եկան ու այրեցին Շատվանը274։ Իսկ Ամիրեզդինին բարկացած գնաց այրեց Բաղեշից վաթսուն գյուղ։ 870 (1421) թվին տեղի ունեցավ Շահռուխի առաջին գալուստը, Խոյն էր տանուտերը275, հաղթեց Թուրքմանին, գնաց։ Երկրորդ գալուստը եղավ 878 (1429) թվին, տանուտերը Աղեղնավորն էր, կոտորեց Սալմաստում թուրքերին և Բուսայիդին նշանակեց խան և գնաց իր երկիրը։ Երրորդ գալուստը եղավ 885 (1436) թվին, երբ Խեցգետինն էր տանուտերը։ 870 (1421) թվին Ջաղաթան եկավ Հայաստան։ 871 (1422) թվին Շահռուխը եկավ Ղարաբաղ։ 872 (1423) թվին Ալեքսանդրը եկավ։ 878 (1429) թվին Ջահանշան Շամշուլդա բերդը գրավեց։ 879(1430) թվին դարձյալ Շահռուխը եկավ, Դեմետրեն գնաց Ղարաբաղ նրա դեմ։ Դարձյալ սույն թվին մահ տարածվեց։ 887 (1438) թվին Ղուլը եկավ Երզնկա, իսկ Սքանդարը սպանվեց որդու կողմից, և (թագավոր) նստեց Ջահանշան 889 (1440) թվին Շամշուլդեն գրավվեց, երեք հազար մարդ կոտորվեց, ինը հազար մարդ գերվեց։ 890 (1441) թվին Լուսավորչի աջը Սսից գողացան և բերին Էջմիածին, իսկ Խորվիրապի վանահայր տեր Կիրակոսին օծեցին, դրին Էջմիածնում և այնտեղ կաթողիկոսություն հաստատեցին։ 892 (1443) թվին տեր Կիրակոս կաթողիկոսին փոխեցին նախանձի պատճառով և մակվեցի Գրիգոր եպիսկոպոսը կաշառքով ու նվերներով նստեց կաթողիկոս. ինձ ու Սարգիս վարդապետին տուգանել տվին, ինչ վատություն, որ արին Կիրակոս վարդապետին և ինձ, աստված թող ների իրենց մեղքը իրենց։ 893 (1444) թվին Ջհանշան Ախլցխան գերեվարեց, 895 (1496) թ. Ջաղաթան գնաց (Շահռուխի) վրա, Շահռուխը իր մահով մեռավ։ 901 (1452)