Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անվան համար․ բայց դեռևս մեզ չի հասել պիղծ Ղարաբանդա խանի մահաբեր հրամանը, առաջիկան աստված գիտե։ Արդ՝ եթե ողորմած աստված այցելի և անցկացնի ցասման ամպրոպը և հնարավոր լինի Քրիստոսի առջև համարձակ կատարել քրիստոնեական պաշտամունքը, սրանով լույս ավազանի որդիները և սրբազգեստների դասը կմաքրագործվեն, սրա հետ նաև երջանիկ արժանախումբ ձեր սուրբ հանդեսը[1]։

805 (1356) թվին Երզնկայում երկրաշարժ եղավ, օրը յոթ և ինն անգամ երերում Էր։ Աստված պահեց, որ չփլվեց։ 806 (1357) թվին Ջանիբեկը սպանեց Աշրաֆին և բանտ նստեց։ 823 (1374) թվի դեկտեմբերի ութի ուրբաթ օրը Երզնկայում երկրաշարժ եղավ. մի ժամ դադարեց, կարծեցին, թե այլևս շարժ չի լինի, կրկին երկրաշարժ եղավ, և պարիսպը փլվեց: 830 (1381) թվին Թուղթամ իշխանը Ղրիմին զորքերի հետ ուղարկեց Թավրիզ և քսան բյուր գերի տարավ։ 833 (1384) թվին Քեղայո խանը թախտ նստեց։ Դարձյալ նույն տարին Բուրհան ղադին սպանեց Սեբաստիայի տիրոջը, Սեբաստիայի Ստեփանոս եպիսկոպոսին նահատակեց և Սուրբ Քառասնից վանքը քանդեց։ 834 (1385) թվին թուրքը գրավեց Որոտանը և Կախիկ[2] ու Երեմիա վարդապետները մեռան։ 835 (1386) թվականին Թամրազ խանը գնաց մինչև Դեմիշխ (Դամասկոս) և վերադարձավ (Հայաստան),[3] մնաց տասնյոթ տարի․ գնաց Սամարղանդ, մեռավ։273 Դարձյալ սույն թվին Լենկթեմուրը եկավ Թավրիզ և Նախիջևան․ Վանում կոտորեց ավելի քան երեք հազար մարդ։ 836 (1387) թվին Սամարղանդից բազմաթիվ զորքերով իջավ, եկավ, Սեբաստիան ավերեց և գնաց Անկարա․ խոնդկարի եղբորը՝ Իլդրում Բայազիդեն դրեց վանդակը։ 841 (1392) թվին դարձյալ եկավ Բաղդադ, մեծ ավերներ արեց Միջագետքում և վերադարձավ իր երկիրը։ Սուլթան Ահմադի որդին՝ սուլթան Տահիրը, Ալնջի բերդում էր, վրաց թագավորը գնաց բերդի վրա, գրավեց և

  1. Իմաստը մութն է սկսած սրանով բառից:
  2. Կախիկ Հովհաննես Որոտնեցու երկրորդ անունն է:
  3. Հայաստան բառը ենթադրաբար մենք ենք ավելացրել։ Այս բնագրում ասված է․ «Երեք օրինակում էլ բառ է պակասում»: