որ բաժանում է մինչև շնչի, ուղեղի, օդի հատվածքը43 այս երկու եպիսկոպոսների վրա, որոնք գնացին Սպահան, բերին պարսիկ ազգը, որոնք ավերեցին հայոց աշխարհը, և իրենք էլ նույն սրով սատկեցին, որովհետև ում հետ հույս կապեցին, նրանք էլ եղան իրենց սատակիչները, ըստ այն խոսքի, որ դրված է Օրինաց գրքում․ ինչով որ մեկը մեղանչում է, նրանով էլ տանջանքի կենթարկվի[1]։ Ոչինչ չօգտվելով իրենց փուչ առաջարկություններից ու անօրեն գործերից, նաև պարտական մնացին աստծու արդար դատաստանի առջև Հայոց աշխարհի ավերման, մեր ազգի կործանման, անմեղ մարդկանց կորուստի, այնքան անպարտ արցունքների թափման, սուրբ եկեղեցիների հանգման, այլ տեսակ-տեսակ չարաչար դիպվածների համար, և այս բոլորից հետո իրենք ևս սատկեցին պարսից սրով։
Այս ամենից հետո խանը հավաքեց իր ողջ զորքը ու գնաց նույն Գառնու գավառի այլ փախստականների վրա, որոնց որ չկարողացան բռնել, թողին հեռացան, իսկ որոնց որ բռնեցին, թալանեցին ու սպանեցին, կամ քշելով տարան իրենց հետ։ Գնալով գնացին մինչև հասան մեծ ձորը, որին անվանում են Քոռադարա։ Եվ չնայած այնտեղ ձորում շատ քարայրներ ու ամրոցներ կային, որտեղ քրիստոնյաները թաքնված էին․ թողին բոլոր թաքստոցները, դիմեցին մի նշանավոր քարայրի վրա, որին կոչում էին Յախշխան այր, քանի որ նրա ամրության շնորհիվ այնտեղ շատ քրիստոնյա տղամարդիկ ու կանայք էին հավաքված՝ մոտ հազար հոգի։ Քարայրի մուտքը քրիստոնյաները զգուշությամբ պահպանում էին։ Իսկ պարսից զորքը թեպետ և բազմաթիվ ժամեր նետաձգությամբ ու հրացանով կռիվ մղելով մարտնչում էր, սակայն չկարողացավ հաղթել, որովհետև ներքևի կողմից խիստ շատ բարձր էր։ Ապա չարագյուտ պարսից ազգը գտավ մի այլ հնար։ Իրենց զորքից անջատեցին երկու հարյուր մարդիկ, որոնք ձորից բարձրացան գնացին ժայռի գլուխը, և որովհետև ձորի ժայռերն ու վեմերը միմյանց վրա դասավորված էին գոտիներով.
- ↑ Այս խոսքը Սողոմոնի իմաստությունից է․ «Զի գիտասցեն, թե որովք մեղանչէ ոք, նոքիմրք և տանջի» [ԻՄ ԺԱ 17]