Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անելով բախտաբեր օր ընտրեցին, վերստին դրին թագավորական գահի վրա։ Եվ այժմ առողջ է ու բարվոք վիճակում։ Շահսուլեյման անունը ասում ու գրում են ամեն տեղ։


ԳԼՈՒԽ ԾԷ
ՀՐԵԱ ԱԶԳԻ ՀԵՏ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՆՑՔԵՐԻ ԵՎ ՍԱԲԵԹԱ ԱՆՈՒՆՈՎ ՀՐԵԱՅԻ, ՈՐՆ ԱՍՈԻՄ ԷՐ, ԹԵ ԻՆՔԸ ՀՐԵԱԿԱՆ ԱԶԳԻ ՔՐԻՍՏՈՍ ՓՐԿԻՉՆ է ԵՎ ԱՐԴ ԵԿԵԼ Է ԵՎ ՀԱՅՏՆՎԵԼ, ՈՐ ՓՐԿԻ ՆՐԱՆՑ, ԵՎ ԱՅԼ ԻՐՈՂՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՀԱՋՈՐԴԵՑ ՍՐԱՆՑ

Մեր կենարար Քրիստոս աստծու 1666 և հայոց 1115 թվին[1] գերագույն և բարձրագահ աթոռ Սուրբ Էջմիածնի տեր Հակոբ Ջուղայեցու կաթողիկոսության, օսմանցիների սուլթան Իբրահիմի որդի սուլթան Մահմադի թագավորության ժամանակ հայտնվեց Սաբեթա անունով մի ոմն ճարտար հրեա, որ ծնվել և ապրել էր Զմյուռնիա քաղաքում, լավ վարժվել էր հրեական գրի ու ուսման մեջ։ Նաև ինքը բնականից հրաշալի ճարտասան էր։ Օրավուր առաջադիմում և կատարելագործվում էր ուսման մեջ։ Սրա այս առաջադիմությունը տեսնելով շատերը աշակերտում էին նրան, իսկ նա ինքնաստեղծ ու հնարամիտ բաներ էր ուսուցանում իրեն հետևողներին, քանզի աստծու անունը հակառակն էր գրում և իրեն աշակերտածներին սովորեցնում էր կարդալ: Ապա գրքերը բացում, մրցահանդես էր սարքում, իրենց օրենքների գիտունների հետ քննության էր մտնում և խոսքի ճարտասանությամբ նրանց հաղթում էր. աստծու անունը հակառակն էր գրում, դնում էր նրանց առջև կարդալու համար, իսկ նրանք չէին կարողանում. ապա կանչում էր իր աշակերտներին և հրամայում էր կարդալ, և քանի որ նրանք

  1. Բնագրում հիշյալ թվերը իրար չեն բռնում. հավանաբար ՌՈԿԵ-ի փոխարեն վրիպակով տպագրված է ՌՈԿԷ [Խմբ.]: