Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախապես սովորել էին, վարժ խոսքով ու խրոխտ ձայնով համարձակ կարդում էին, որի վրա հանդեսի ամբողջ ժողովուրղը հիացած, զարմացած ապուշ էր կտրում։ Գրված գիրքը կարդալուց հետո գրի կարդացողը սկսում էր սահմռկել ու դողալ, տանջվել, գետնին զարկվել, խեղդոտվել և տարօրինակ ձայներ արձակել։ Իսկ Սաբեթան վեր էր կենում, հրեաների ունեցած սրսկման ջուրը առնում, սրսկում էր հիվանդի վրա և տեղնուտեղը անմիջապես նրան բուժում էր հիվանդությունից։ Ուստի բոլոր տեսնողները զարմանում, ապուշ էին կտրում. Սաբեթայի կողմից արվածը զարմանալի ու ամենամեծ հրաշագործությունն էին համարում: (Սա) իրեն հրաշագործ էր ցույց տալիս նրանց և աստծու կողմից առաքված ու օծված, իսկ մարգարեների վկայությունները, որ Քրիստոսի գալստյան համար ասել են, որը կարողանում էր, վերագրում էր իրեն և մեկնաբանում։ Ասում էր, թե մարգարեների կանխագուշակած մեսիան, որ գալու է փրկելու Իսրայելը, այդ ես եմ, որ եկել եմ Իսրայելը փրկելու։ Ժողովրդին ասում էր, պետք է վերացնել շաբաթներն ու պասերը և մշտապես ապրել ուրախության մեջ, իր անվան գիրն ու կնիքը հռչակել ու իրեն փառավորել աստծու կողմից օծյալ և հրեա ազգի համար ուղարկված փրկիչ (հայտարայրել)։

Մեծ փառքով ու մեծարանքներով պատվում էին նրան, տնից տուն պատիվ տալու հրավերք էին անում նրան և գնալիս ճանապարհին հովանի էին բռնում նրա գլխին, իսկ ոմանք հագուստի փեշերը վեր բարձրացրած բռնում էին, ճտքերի առջև և տակը բեհեզ ու կերպաս էին տարածում։ Նրան երեք կույս աղջիկներ հանձնեցին, իսկ նա միառժամանակ իր մոտ պահեց, ապա բաց թողեց։ Իր ազգի բոլոր մարդիկ նրա հետևից էին գնում։ Հիվանդացածների խոսքերը, որոնք նախապես հիշեցինք, թե ընկնում էին ու խեղդվում, ըստ դևի տանջանքի և խոսեցնելու դիվահարները վայրիվերտ ցնդարանում էին։ Դիվահարների այդ խոսքերը և ուրիշ աչքակապուկ գործեր, որ իրենք տեսել էին մոլորեցուցիչ Սաբեթայից, նաև ուրիշ խոսքեր, որ իրենք իրենցից կցմցում էին, բոլորը թղթի վրա գրած, թերթի վրա շարահյուսած