հույսով ապավինած ձեր ընդունելի բարեխոսական մաղթանքներին, որպեսզի սրտանց խնդրենք, անպակաս տիրոջից, ինձ՝ անարժանիս պարգևի իր ողորմությունն իմ մեղքերի թողություն որպես Ղազարի քույրերի մաղթանքներով նրան հարություն շնորհեց։ Որովհետև ես այս դիտավորությամբ և հույսով հանձն առա այսպիսի բազմաշխատ, բազմաջան ու տաժանելի գործ և երկար ժամանակ սրանով զբաղվելով, շատ երկրներ ու աշխարհներ շրջագայելով պատմական զրույցների համար ոչ միայն քրիստոնյաներին, այլև ուրիշ ազգերից հարցնելով և բոլորի ասածները գրելով։ Եվ խոսքի ճշտությունը գտնելու համար, եղավ որ մի պատմությունը տասն անգամ և էլ ավելի կրկնելով գրեցի. և ինը տարի սրանով զբաղվեցի, ունեցվածքս ծախեցի, հազիվ այսքան պատմություն մի տեղ հավաքեցի ու գրեցի, իսկ ինձ բնավ ոչ ոք չօգնեց, այլ միայն տեր իմ Քրիստոսն էր օգնական։ Նաև երբ Փիլիպոս կաթողիկոսը ինձ հրամայեց գրել այս գործը, և ես սկսեցի գրել, մեր 1100 [1651] թվականն էր. չորս տարի աշխատեցի և պատմության մի մասը հավաքեցի, իսկ Փիլիպոս կաթողիկոսի վախճանից հետո լքելով թողի և հեռացա սրանից՝ սրա մեջ տեսնելով բազում վտանգ և մտատանջ չարչարանք, որ իմ կարողությունից վեր, ծանր թվաց իմ տկարությանը, և այս գործը խափանված մնաց, մինչև որ վրա հասավ մեր 1107 [1658] թվականը, այնուհետև Հակոբ կաթողիկոսի հրամանով կրկին մտանք այս գործի մեջ և սկսեցինք գրել մինչև հասանք մեր 1111 [1662] թվականը, և այս ժամանակ մենք դադար տվինք այս ձեռնարկին։ Նաև թեպետ երկրներ շրջագայելիս շատ տեղերում մասնակի կերպով գրվեց սրանից, սակայն սրա սկիզբը դրվեց բարձրագահ աթոռ Սուրբ Էջմիածնում, ավարտը ևս եղավ նույն տեղում շնորհիվ այս սուրբ և աստվածաբնակ տաճարի։ Այս դիրքը ընդգրկում է վաթսուն տարվա պատմություն, և ինչ էլ որ գտնվեց և նետվեց լումայափոխներին[1], եղավ Քրիստոսի շնորհիվ: Իսկ
- ↑ Ղուկասու ԻԱ 2-ում ասված է. «Ետես եւ զկին ոմն այրի աղքատ, որ արկ անդր երկուս լումաս»։ Քրիստոսը այս տեսնելով ասում է. «Այրին այն աղքատ աւելի արկ, քան զամենեսին»։