Էջ:Arakel of Tabriz, History.djvu/530

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Դամուրղափունը այժմյան Դերբենդն է (դամուր ղափու` երկաթյա դուռ)։ (էջ 18)։

2. Խուդաֆրին կամ Խուդափրին (աստծու ստեղծած) կամուրջի անուն էր Արաքս գետի վրա Պարսկաստանի սահմանում։ (էջ 18)։

3. Աղջոց վանք (Աղջկուց վանք) Գեղարդից յոթ կմ հարավ արևելք վանքային համալիր է, այս վանքի մոտ եղել է նույնանուն գյուղը, որտեղից Մելքիսեթ չարահուշ կաթողիկոսն էր։ (էջ 18)։

4. Աբիսողոմը Իսրայելի Դավիթ թագավորի որդին էր. Դավթի մեկ այլ որդին (ուրիշ կնոջից) բռնաբարել էր Աբիսողոմի քրոջը։ Աբիսողոմը սպանամ է բռնաբարիչին և փախչում։ Երեք տարի հետո ներումն է ստանում Դավթի կողմից և վերադառնում է Երուսաղեմ ու հաշտվում Դավթի հետ։ Դավթի նկատմամբ երախտամոռ է գտնվում, սկսում է ժողովրդասեր ձևանալ, սիրաշահել մարդկանց և իրեն թագավոր հայտարարել։ Ի վերջո Դավթի կողմից պարտվեց և սպանվեց (Բ թագ. ԺԸ 33)։ Դավրիժեցին ակնարկում էր նրա այդ կեղծավորությունը (էջ 19)։

5. Ամիդը այժմյան Դիարբեքիրն է Թուրքիայում։ (էջ 20)։

6. Հավուց թառը գտնվում է Գառնիից դեպի արևելք Ազատ գետի ձախ ափին բարձունքի վրա։ Այժմ գրեթե ավերակ է։ Հայաստանի նշանավոր վանքերից է, մշակույթի և կրոնական կենտրոն էր։ Կառուցվել է 1013 թվականին և 1679 թվականին ավերվել երկրաշարժից։ Վանքերի համալիր է։ (էջ 23)

7. Իրանական բարձրավանդակի հյուսիս-արևմուտքամ գտնվող հնագույն Մարաստան (Մեդիա) երկիրը, որի բնակիչները կոչվել են մարեր։ (էջ 25)։

8. Ոսկանապատ գյուղը գտնվում է նախկին Գարդման գավառում. հիմնված է Մհակ սարի ստորոտում Գանձակ գետակի ձախ ափին։ Գարդմանը համապատասխանում է ներկայիս Ադրբեջանի ՍՍՀ Ղազախի, Թովուզի Հյուսիսային և Շամքորի շրջանի արևմտյան մասերին։ (էջ 25)։

9. Հաթերք գյուղը գտնվում է Մեծ Հայքի Արցախ նանանգի Հաթերք գավառում։ Հիմնադրվել է Տրտու (Թարթառ) գետի ձախ ափին։ Այժմյան Լեոնային Ղարաբաղի ինքնավար մարզի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղն է։ (էջ 25)

10. Խաչենը Մեծ Հայքի Արցախ նահանգի գավառներից է (այժմյան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում)։ (էջ 25)։