Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/531

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

11. Դիզակը Արցախ նահանգի գավառներից է։ Սահմաններն էին հարավից՝ Արաքսը, արևելքից՝ Մուղանի դաշտը, հյուսիսից՝ Քյոնդոլան գետը, արևմուտքից՝ Քիրս լեռը։ (էջ 25)։

12. Քոչիզ Ծովատեղ գյուղի հին անունն է, որ գտնվում է Մեծ Հայքի Արցախ նահանգի Վարանդա գավառում։ (էջ 25)։

13. Բրիտիսի մասին «Բնաշխարիկը» գրում է. «Այս անուամբ գիւղ կը յիշէ Առաքել պատմիչ Աղոանից մէջն»։ (էջ 25)։

14. Վերին Զակամը գտնվում է Մեծ Հայքի Արցախ նահանգի Կողթ գավառում, որ հետագայում բաժանվեց երկու մասի՝ Շամքորի և Զակամ գավառների։ Մելիքզատան այս վերին Զակամի կամ ուղղակի Զակամի գյուղերից է։ (էջ 25)։

15. Քշաթաղ, ավելի ճիշտ Քաշաթաղ նոր ժամանակներիի անվանումն է Հին Աղանէջք գավառի, որ ըստ Օրբելյանի կոչվել է նաև Խոժոռաբերդ։ Գտնվել է Մեծ Հայքի Սյունյաց նահանգում։ Համապատասխանում է այժմյան Լաչինի շրջանին։ Մեծ Հայքում երկու գյուղ կա Խանածախ անունով. մեկը Արցախի (Ղարաբաղ) Խաչեն գավառում, իսկ մյուսը, որ հիշատակում է պատմիչը, Քաշաթաղում է՝ Գորիսի մոտ։ (էջ 25)։

16. Ղզըլբաշ այստեղ շիա մահմեդական պարսիկ է նշանակում, բառացի իմաստն է կարմրագլուխ։ (էջ 30)։

17. Խոնդքար կամ Խոնդկար Թուրքական սուլթանների ամենապատվավոր տիտղոսն էր, որ ունի միահեծան թագավոր, արքա նշանակությունը։ Խոնդկարը իրավունք ուներ օրական տասնչորս մարդ սպանելու։ (էջ 31)։

18. Կարին քաղաքը գտնվում է Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգում Արաքս և Եփրատ գետերի ակունքների մոտ։ Այժմ Թուրքիայի Էրզրումի սանջակի վարչական կենտրոնն է. կոչվել է նաև Թեոդոսուպոլիս։ Թուրքերը անվանում են Էրզրում։ (էջ 35)։

19. Բասենը Մեծ Հայքի Արարատյան նահանգի գավառներից է։ Գտնվում է Արաքսի վերին հոսանքի շրջանում։ Մի ժամանակ նրա տարածքը ընգգրկել է նաև Վանանդ գավառը (Կարսի շրջանը)։ (էջ 35)։

20. Խնուս քաղաքը գտնվում է Բարձր Հայքի (Կարինի) նահանգում։ Այժմ Էրզրումի վիլայեթի Խնուս գավառի վարչական կենտրոնն է։ (էջ 35)։

21. Արծկե քաղաքը գտնվում է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառում՝ Վանա լճի հյուսիսային ափին։ (էջ 36)։

22. Արճեշը գտնվում է Մեծ Հայքի Տուրուրաբերան նահանգի Աղիովիտ գավառում՝ Վանա լճի հյուսիսային ափին։ (էջ 38)։

23. Բերկրի քաղաքը Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Առիբերան գավառում է գտնվում, Վան քաղաքից 77 կմ հյուսիս արևելք։ 1915 թվականից աոաջ Բերկրին ուներ 2100 հայ բնակիչ (3100-ից)։ (էջ 38)։

24. Ջալալիներ թուրք ապստամբներ։ Սուլթանի դեմ ապստամբություն սկսեցին Թոքաթ (Եվդոկիա) քաղաքի մոտերքը 1519 թվականին։ Ջալալիներ են կոչվում իրենց առաջնորդ շեյխ Ջալալիի անունով։ Հետագայում թուրքերը բոլոր տեսակի ապստամբությունները այդպես էին կոչում։ (էջ 39)։