Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/548

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(տեսիլ երեւեցաւ ինձ): Ես՝ Դանիելս առաջին երազից հետո Շոշ ապարանքում էի, որ Էլամների երկրում է»։ Էլամական պետությունը Պարսից ծոցի հյուսիսում էր, որի մայրաքաղաքը իրոք Շոշ է կոչվել, բայց այդ Սպահանի հետ ոչ մի կապ չունի։ Էլամները իշխել են մ.թ.ա. 1146-23 թվականներին։ (էջ 329):

200. Նկատի ունի Վասպուրականի Գագիկ Արծրունուն, որ թագավորեց 908 թվ.։ (էջ 329):

201. Քրիստոսի անձի վրա վեճ էր գնում. Արիոսը գտնում էր, որ նա աստծու որդի չէ, այլ մի ինչ-որ գերագույն արարած։ Քրիստոնեական եկեղեցու շրջանակներում վեճերը բորբոքվեցին։ Կոսդանդիանոս կայսրը (Բյուզանդիայի) 325 թ. կրոնական ժողով հրավիրել տվեց Նիկեա (Փոքր ասիական քաղաք, այժմ Իզնիկ): Հրավիրված էին Տրդատն ու Գրիգոր Լուսավորիչը։ Սրանց փոխարեն գնաց Արիստակես՝ գրավոր հավատամք տանելով։ Երեք հարյուր տասնութ հայրապետների ժողովը Արիոսին դատապարտեց, Արիոսը նզովվեց։ (էջ 330)։

202. Զորաբաբելը Բաբելոն քշված հրեաների առաջնորդն էր, որ նրանց վերադարձրեց գերությունից։ (էջ 331)։

203. Բագվանը կամ Բագավանը գտնվում է Այրարատ նահանգի Բագրեվանդ գավառի Նպատ լեռան ստորոտում։ Խոշոր կրոնական կենտրոն է եղել։ Այնտեղ է գտնվում 4-րդ դ. կառուցված բազիլիկ մեծ տաճարը։ Այժմ կոչվում է Ուչքիլիսե։ (էջ 331)։

204. Խոսքը վերաբերում է Այրարատյան նահանգի Կոգովիտ գավառում գտնվող Հին Բայազետին։ (էջ 331)։

205. Տես ծանոթ. 185։

206. Տոսպ գավառը Վանի գավառն է, որ հին անունով կոչվում է նաև Տուշպա (գիտական գրականության մեջ)։ Վանա լիճը նույնպես կոչվել է Տոսպա լիճ։ (էջ 332)։

207. Ոստանը Ռշտունիքի մայրաքաղաքն է։ Ռշտունիքը Վանա ծովակի հարավային կողմում է։ Իսկ Ոստան քաղաքը շինված է ծովի հարավ-արևելյան ծայրին։ Գագիկ Արծրունին այստեղ շինեց պալատներ, տաճարներ և սքանչելի ամառանոցներ, որոնք այժմ ավերակ են։ (էջ 332)։

208. Տուրուբերանը Մեծ Հայքի չորրորդ նահանգն է, որ ուներ 25000 քկմ տարածություն։ Տուրուբերանի կենտրոնական գավառն էր Տարոնը, որի գլխավոր քաղաքը Մուշն է։ (էջ 333)։

209. Մանաճհրի բերդը կոչվել է նաև Մանազկերտ. գտնվում է Վասպուրականի նահանգի Ռշտունյաց գավառում, ուղիղ Աղթամարի դիմաց ծովափին: Այս բերդի իշխանն էր Մանաճիհրը։ (էջ 333)։

210. Նավասարդը հայոց առաջին ամիսն էր, որ անշարժ տոմարով սկսվում էր օգոստոսի 11-ին և տևում էր մինչև սեպտեմբերի 9-ը։ (էջ 333):

211. Թովմա վարդապետը Թովմա Մեծոփեցի պատմիչն է, որ գրել է «Պատմութիւն Լանկ Թամուրայ և յաջորդաց խրոց»։ Բովանդակում է 1386-1441 թվականների դեպքերը, վախճանվել է 1446 թվականին։ (էջ 341)։

212. Մխիթար Գոշն էր, որ շինեց Կայանի Գետիկ վանքը (1191-98). այս վանքը կոչվեց Նոր Գետիկ։ Մեռել է 1213 թ.։ Մեր գրականության