բերելու իրենց և իրենց անասունների համար ուտելիքներ։ Եվ գնացած մարդիկ, ինչ շեն որ մտնում էին, չէին գոհանում բավական լինելով․ գրավվածը հոգալուց հետո, ավելորդներին էին ձեռք զարկում, քանզի մարդկանց բռնելով՝ կախում էին, ոմանց ոտքերից, ոմանց բազուկներից, ոմանց էլ ամորձիքներից և անողոք ծեծով բրաջարդ էին անում, մինչև որ անշնչանալով մեռել էին դառնում․ դրանցից ոմանք տանջալից մեռնում էին։ Ոմանց ականջներն էին կտրում, ոմանց քթի միջով սլաք անցկացնելով շրջեցնում էին։ Եվ այսպիսի չարաչար տանջանքներով չարչարում էին, որպեսզի իրենց ցույց տային ցորենի ու գարու ամբարները, գանձերի, ունեցվածքների թաքստոցներն ու պահոցները։ Տների և այլ շենքերի հատակները փորելով քրքրում էին ունեցվածք գտնելու համար․ շենքերի պատերի ծածկերը փլցնելով որոնում էին ունեցվածքներ և այս պատճառով բազմաթիվ ավերածություններ էին անում։ Նախ Կարբի գյուղը այսպես արին․ մի մարդու նույն գյուղից ունեցվածք պահանջելու համար շատ օրեր տանջեցին և հետո սպանեցին. մեջտեղից երկու մասի բաժանելով կախեցին պատից ճանապարհի վրա՝ գյուղացի տեսնողներին ահ ու սարսափ։
Եվ այս ջալալիներից ոմանք գնացին Օհանավանքի57 մեծափառ միաբանությունը․ սրանց տեսքից վանքի բոլոր բնակիչները փախան, բայց բռնեցին մի թույլ ու հիվանդ աբեղայի և պահանջում էին ցույց տալ թաքստոցներն ու պահոցները։ Երեք օր աբեղային բազուկներից կախած ծեծում էին։ Եվ երբ որևէ պահուստ չտվեց, զայրացած ջալանիները որպես կատաղի գազան բազուկների իջեցրին, կախեցին ամորձիքներից ու չարաչար տանջեցին։ Նա անել վիճակում մնալով, նրանց ցույց տվեց թաքստարանը։ Մատնելով թաքստարանի ներսը՝ կողոպտեցին, հափշտակեցին բոլոր ինչքերը և հետո աբեղային էլ սպանեցին ու գցին վանքի հորերից մեկը։ Այնտեղից՝ թաքստոցից, հանեցին մեծ հարստություն, թե հագուստեղեն, թե պղնձեղեն, թե անոթներ, խաչ, սկիհ, շուրջառ, բուրվառ և գրքեր, որոնք բոլորը ուսուցողական թանկագին գրքեր էին։ Նաև այստեղ թաքստոցում էին վանքի սրբությունները՝ Քրիստոսի երեսի վարշամակը (ծածկոցը), Քրիստոսի փշյա պսակի մի մասից, սուրբ