Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առան, նույնպես նաև ժողովրդից հավաքած ուտելիքն ու անասունները, որ զորքերից հետո բերել էին տալիս, թե զորքը որ ձմռանը իրենց ձիանքով ձմեռում էին, կամ տների ու այգիների կործանումը, արտերի կոխոտումը, ամբարանոցների ցորենի և այլ սերմունքի հանումը, ունեցվածքի և ստացվածքի, ուստրերի ու դուստրերի առևանգումն ու հափշտակությունը, անմեղ մարդկանց սպանությունները՝ ոմանց ակնհայտ, ոմանց գաղտնի, և այլ ամեն չարիք, որ բերին երկրի վրա, մենք անկարող ենք թվարկել, այլ նա կարող է, որ հաշվում է աստղերի բազմությունը և ստեղծեց այնքան մարդիկ, որոնք մատնվեցին այս անխիղճ ու մարդակերպ գազաններին։

ԳԼՈՒԽ Է
ՋԱԼԱԼԻՆԵՐԻ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ, ՍԱՍՏԻԿ ՍՈՎԻ, ՄԱՐԴԱԿԵՐ ԳԱՅԼԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՎԱՐԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԹԱՓՎԵՑԻՆ ԵՐԿՐԻ ՎՐԱ

Այս երկու տիեզերակալների միջև, այսինքն՝ շահի ու Ջղալօղլու, ամայի մնաց Արարատյան երկիրը իր առանձին գավառներով, քանզի շահը գնաց Թավրիզ, ուստի անկարող է, իսկ օսմանցիների հրամանատարը մեռավ, և սրանք իրար մեջ թշնամություն ունեն և միաբան չեն։ Այդ պատճառով ինչ-որ իշխաններ, որոնք խրախուսված էին և հույս էին կապել իրենց հզորության հետ, եկան և տիրեցին Արարատյան երկիրը, այսինքն՝ Երևանը, ինչպես այն իշխանը, որին Քանաքրլու Մահմադ էին կոչում, եկավ տիրեց երկիրը։

Սրանից հետո մի այլ ջալալի փաշա, որին Թոփալ Օսման փաշա էին ասում՝ Զիալ փաշայի որդին, եկավ կռվեց Քանաքրլու Մահմադի դեմ Կոտայք գավառում, որ այժմ կոչվում է Ղրխբուլաղ [Աբովյանի շրջանը] Առինջ գյուղի մոտ և փախցրեց Քանաքրյու Մահմադին։ Ինքը Օսման փաշան իր շուրջը հավաքելով սրիկա մարդիկ՝ իր համար զորք կազմեց մոտ հազար հոգի և իրեն իբրև նստատեղ ընտրեց Կարբի56 գյուղը և նստում էր այնտեղ, այդ ձմռանը ձմեռեց այնտեղ, որտեղից իր զորքերը ուղարկում է շրջակա գավառներն ու գյուղերը