Էջ:Armenia Encyclopedia.djvu/1033

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լեռնագր. միավորներից են Դիզափայտի, Իշխանասարի, Տումիի լեռները։ Լ-գագաթներից են նաև Հարոսը (2335 մ), Թեքսարը (1912 մ), Տողը (1471 մ) և այլն։ Ընդերքը հարուստ է գրանիտի, կրաքարի, կավի պաշարներով։ Հայտնաբերվել են նաև պղնձի (Մեծ Թաղեր), երկաթի (Քարինգ) և այլ հանքավայրեր։

Շրջանին բնորոշ են լ-անտառային, նոսրանտառային, չոր տափաստանային, մերձալպյան լանդշաֆտները։

Տարածքով հոսում են Իշխանագետը, Զինգյանակապը, Ճղպորագետը, Իրանի հետ սահմանով՝ Արաքս գետը։

Տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունն է, որը մեծապես տուժել է պատերազմի տարիներին։ Վերականգնվել է «Հայաստան» հիմնադրամի միջոցներով. Լոս Անջելեսում կազմակերպված հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված շուրջ 14 մլն ԱՄՆ-ի դոլարով վերակառուցվել են շրջանի ջրագծերը, անցկացվել է 18-կմ-անոց գազատար, վերանորոգվել ու կահավորվել է հիվանդանոցը, կառուցվել դպրոցներ, բարեկարգվել ճանապարհներն ու ոռոգման ցանցը։

2010-ին շրջանի տնտեսության տեսակարար կշիռը հանրապետության համապատասխան հատվածների ընդհանուր ծավալում՝ արդ-ը 2,2 % էր, գյուղատնտեսությունը՝ 12,9 %, շին-ը՝ 5,6 %, կապը՝ 5 %, մանրածախ ապրանքաշրջանառությունը՝ 4,8 %, ծառայությունները՝ 4,4 %։

Զարգացած են խոշոր եղջերավոր անասնապահությունը, խաղողագործությունը, պտղաբուծությունը և հացահատիկային բույսերի մշակությունը։

Գործում են 28 հանրակրթական, 1 երաժշտ. դպրոցներ, Արմենակ Խամփերյանցի տուն-թանգարանը (գ. Մեծ Թաղեր), հիվանդանոց, 4 գյուղ․ ամբուլատորիաներ և 25 բուժկետ։

Շրջանի հվ. սահմանով անցնում է Երևան-Բաքու չգործող երկաթգծի Միջնավան-Հորադիզ հատվածը։ Ավտոխճուղով կապված է Ստեփանակերտի հետ։

Տարածքում է հնագույն Որվան-Ազոխ քարանձավային համալիրը, որտեղ հայտնաբերվել են քարի դարի հարուստ մշակութային շերտեր, նախամարդու ծնոտի մաս, կնոջ արձան՝ գրկին երեխա (նեանդերթալյան մարդատիպ), որոնք ունեն 300 հզ. տարվա հնություն և պատկանում են աշելյան ժամանակաշրջանին, ինչպես նաև քարայր-կացարաններ, արտադրական կառույցներ և այլն։

Պատմաճարտարապետական հուշարձաններից նշանավոր են Կատարո վանքը

Հադրութի շրջանի համայնքները և մշտական բնակչության թվաքանակը 1.01.2010-ի դրությամբ

Համայնք Թվաքանակը
1. Հադրութ՝ 3259
գ. Տյաք՝ 62,
գ. Վանք՝ 123
3444
2. Ազոխ 788
3. Ակնաղբյուր 302
4. Այգեստան
գ. Այգեստան՝ 328,
գ. Մելիքաշեն՝ 11
339
5. Առաքել
գ. Առաքել՝ 131,
գ. Ձորագյուղ՝ 38,
գ. Սարալանջ՝ 35
204
6. Առաջամուղ 83
7. Արևշատ 179
8. Բանաձոր
գ. Բանաձոր՝ 148,
գ. Ցոր՝ 25
173
9. Դրախտիկ 397
10. Թաղասեռ 501
11. Թաղուտ 199
12. Խանձաձոր
գ. Խանձաձոր՝ 107,
գ. Հայկավան՝ 61
168
13. Խծաբերդ
գ. Խծաբերդ՝ 132,
գ. Սպիտակաշեն՝ 11,
գ. Արփագետիկ՝ 17
160
14. Ծակուռի 101
15. Ծամձոր
գ. Ծամձոր՝ 42,
գ. Սարինշեն՝ 14
56
16. Հարթաշեն 103
17. Հակակու 150
18. Հին Թաղեր 115
19. Մարիամաձոր 222
20. Մեծ Թաղեր 1518
21. Մոխրենես 192
22. Նորաշեն 159
23. Պլեթանց
գ. Պլեթանց՝ 68,
գ. Ծաղկավանք՝ 17
85
24. Ջրակուս 241
25. Վարդաշատ 191
26. Տող 718
27. Տումի 797
28. Ուխտաձոր 360
29. Քյուրաթաղ 304
30. Կարմրակուճ 124