Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/1039

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետո, մինչև խորհրդ․ իշխանության հաստատվելը, ընդգրկվել է Ջիվանշիր գավառի կազմի մեջ, իսկ 1918-20-ին, ԼՂ այլ շրջանների թվում, փաստորեն ինքնուրույն էր և կառավարվում էր տեղի Հայոց ազգային խորհրդի կողմից։

1920-ի մարտ-ապրիլին ենթարկվել է օսմանյան թուրքերի և մուսավաթականների հարձակումներին։

Շահումյանը, ինչպես նաև Գյուլիստանը և Հյուսիսային Արցախի շրջանները չի ներառվել 1923-ի հուլիսին կազմավորված ԼՂԻՄ-ի կազմում։

1989-ին Շահումյանի շրջխորհուրդը ԼՂԻՄ-ի հետ միավորվելուց հետո որոշում է ընդունել գյուղերում ստեղծել ինքնապաշտպան. ջոկատներ (ընդհանուր հրամանատար՝ Շահեն Մեղրյան)։

Շրջանում գործել են նաև «Արաբո» (հրամանատար՝ Մանվել Եղիազարյան), «Մեծն Տիգրան» (Արմենակ Արմենակյան), ջավախքահայերի, ՀՅԴ և այլ ջոկատներ, «Հատուկ գնդի» առանձին ստորաբաժանումներ։ Ազգ-ազատագր. պայքարը գլխավորելու և շրջանի ներքին գործերը կառավարելու համար ձևավորվել է ազգային խորհուրդ (նախագահ՝ Վլադիմիր Բաղյան)։

1992-ի հունիսի 13-14-ին ադրբեջանցիները, օգտագործելով Անդրկովկասյան զինվորական օկրուգի 4-րդ բանակի տեխնիկան և սպառազինությունը, զավթել են ողջ շրջանը։ Անհայտ կորել և զոհվել են 324 խաղաղ բնակիչներ, 75 աշխարհազորային և ազատամարտիկ։ Ողջ մնացածները (մոտ 17 հազար) ապաստանել են ԼՂՀ-ում, ՀՀ-ում, ՌԴ տարբեր մարզերում, մասամբ՝ նորաստեղծ շրջանում և այլուր։

Պատմաճարտ. հուշարձաններից հայտնի են Դադիվանքի վանական համալիրը (V-XVIII դդ.), Շահումյանի Սբ Աստվածածին (XVII դ.), Բուզլուխի Սբ Մինաս (XVII-XIX դդ.), Վերին Շենի Սբ Աստվածածին (XVIII դ.), Հայ Պարիսի և Կարաչինարի Սբ Հովհաննես (երկուսն էլ՝ XIX-XX դդ.) եկեղեցիները, Գյուլիստանի բերդը (XVIII դ.) և այլն։

Դադիվանքը գտնվում է Թարթառ (Տրտու) գետի ձախ ափին՝ անտառապատ լեռան լանջին՝ Քարվաճառից հվ-արլ.։ Ըստ ավանդության՝ հիմնադրվել է մ. թ. I դ-ում՝ Արցախում քրիստոնեության քարոզչության համար նահատակված Դադի գերեզմանի տեղում։ Պատմ. աղբյուրներում հիշատակվում է IX դ-ի 1-ին կեսից։ XII-XIII դդ-ում եղել է եպիսկոպոսանիստ և Վերին Խաչենի իշխանության հոգևոր ու մշակութային կենտրոնը։ 1145-ին վանքն ավերել են սելջուկները, 1170-ին նորոգվել է։

Դադիվանքը հայկական միջնադարյան լավագույն և խոշոր ճարտ. համալիրներից է. առանձնանում է հատկապես եկեղեց. ու աշխարհիկ կառույցների բազմազանությամբ և հարդարանքի ինքնատիպությամբ (Կաթողիկե եկեղեցու որմնանկարները)։

Վանքն ունեցել է ընդարձակ կալվածքներ (գյուղեր, վարելահողեր, անտառներ և այլն), որոնք տարածվել են մինչև Գեղարքունիք։ XIX դ-ում այդ կալվածքները հաշվվում էին մինչև 200 հազար հա, XX դ-ի սկզբին՝ 50 հազար հա։ 1921-ին գավառն Ադրբեջանին բռնակցվելուց հետո վանքը

Շահումյանի շրջանի համայնքները և մշտական բնակչության թվաքանակը 1.01.2010-ի դրությամբ

Համայնք Թվաքանակը
1. Քարվաճառ 650
2. Ակնաբերդ 528
3. Դադիվանք 101
4. Եղեգնուտ 183
5. Զուար 76
6. Խարխափուտ 107
7. Շար 58
8. Հավսաթաղ 71
9. Նոր Բրաջուր 203
16. Նոր Գետաշեն 216
11. Նոր Էրքեջ 120
12. Նոր Կարաչինար 86
13. Նոր Մանաշիդ 79
14. Նոր Վերին շեն 255
15. Չարեքտար 196
16. Քնարական 71