ճյուղերից մեկի գլխավորությամբ և Անիի Բագրատունիների գերագահությամբ) հիմնադրել է Մուշեղ Ա Բագրատունին՝ Կարս կենտրոնով։ 1045-ից, երբ վերացել է Բագրատունիների կենտրոնական թագավորությունը, Գագիկ Աբասյան Կարսեցին դարձել է տոհմի ավագ՝ ազգապետ և շահնշահ։ Թագավորությունը տնտեսական և մշակութային վերելք է ապրել, զարգացել են քաղաքները (Կարս, Կաղզվան և այլն)։ XI դ-ի 2-րդ կեսին, սելջուկ թուրքերի ասպատակությունների պայմաններում, Գագիկ Աբասյանը 1045-ին իր տիրույթները հանձնել է Բյուզանդիային՝ փոխարենն ստանալով Ծամնդավ, Կեսարիա և Խավատանք քաղաք-ամրոցները։ Սյունիքի (Կապանի կամ Բաղաց) թագավորության (987-1170) կենտրոնն սկզբում Սյունի ավանն էր (այժմ՝ Միսիան), ապա՝ Կապան բերդաքաղաքը։ Հիմնել է գահերեց իշխան Սմբատ Ա Սահակյանը՝ ճանաչելով Անիի Բագրատունիների գերիշխանությունը։ XI դ-ում՝ Գրիգոր Ա Աշոտյանի օրոք (1044-84), սելջուկ թուրքերի զավթած սահմանային որոշ գավառներ վերադարձվել են Սենեքերիմ թագավորի կառավարման ժամանակ (1084-94)։ XII դ-ում վերսկսվել են սելջուկ թուրքերի ավերիչ արշավանքները, որոնք հայ-վրաց. միացյալ ուժերով կանխելու փորձերը հաջողություն չեն ունեցել։ Հասան Գեռաքարեցի թագավորի Արցախ հեռանալուց հետո Սյունիքի թագավորությունը վերացել է։ Կյուրիկյանների (Տաշիր-Ձորագետի կամ Լոռու) թագավորության (972-1113, ընդգրկել է Գուգարք նահանգի արլ. գավառները) կենտրոնն սկզբում Սամշուլդե բերդականն էր, 1065-ից՝ Լոռե (Լոռի) ամրոցը (ավերակները Ստեփանավան ք-ի մոտ են)։ Հիմնադրել է Աշոտ Գ Ողորմածի կրտսեր որդի Գուրգենը (Կյուրիկե՝ տեղի բարբառով)՝ սկզբնավորելով Կյուրիկյան հարստությունը, որն առավելագույն հզորության է հասել Դավիթ Անհողինի օրոք (989-1048)։ Բագրատունիների կենտր. և
Էջ:Armenia Encyclopedia.djvu/125
Արտաքին տեսք