Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արևմտահայերի կոտորածները և ինՔնապաշտպանական մարտերը XIX դարի 90-ական թվականներին

Սուլթան Աբդուլ Համիդ II-ը, մերժելով 1878-ի Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածը, առաջ է քաշել հայերին բնաջնջելու միջոցով Հայկ․ հարցի «լուծման» ծրագիր և պանիսլամիզմն ու պանթյուրքիզմը դարձրել է պետ․ քաղաքականություն։ Հայերի դեմ է գրգռել կայսրության անհնազանդ քոչվոր քրդ. ցեղերին և նրանցից 1891-ին ստեղծել է հատուկ հեծելագնդեր ու կոչել իր անունով՝ «համիդիե»։ Վերջիններիս կառավարությունը տվել է ռոճիկ և հայ բնակչությանը կողոպտելու իրավունք։ Երկրում խորացել է ահաբեկչությունը, մտցվել խիստ գրաքննություն, մամուլում արգելվել է «Հայաստան», «Համիդ», «ազատություն», «իրավունք», «հավասարություն» և նման այլ հասկացությունների գործածությունը։ 1894-ին համիդեականները հարձակվել են Արմ․ Հայաստանի գյուղերի ու քաղաքների վրա և առաջինն արյան մեջ խեղդել Սասունի ապստամբությունը։ 1895-ի սեպտ-ին օսմ. իշխանությունները հայոց ջարդեր են կազմակերպել Տրապիզոնում (հայերին նավերով դուրս են բերել բաց ծով և ջրասույզ արել) և Բաբերդում, ապա՝ Երզնկայում, Բիթլիսում (Բաղեշ), Շապին-Գարահիսարում, Կարինում (Էրզրում), Սեբաստիայում, Ուրֆայում (Եդեսիա), 1896-ին՝ Վանում, Կ. Պոլսում և այլուր։ Կոտորածները մեծ չափերի են հասել 1894-96-ին. բնաջնջվել է ավելի քան 300 հզ․ հայ։ Դա XX դ-ի առաջին ցեղասպանության (գենոցիդ, հուն.՝ գեն՝ ցեղ, և լատ.՝ ցիդ՝ սպանել) սկիզբն էր։ Բազմահազար արևմտահայեր արտագաղթել են տարբեր երկրներ, մոտ 100 հազար՝ Ռուսաստան, 200 հազար՝ Եվրոպայի, Ամերիկայի, Աֆրիկայի երկրներ։ Ջարդերից խուսափելու նպատակով շատ հայեր ընդունել են մահմեդականություն։ Սակայն մեծ տերությունների բարձրացրած աղմուկը, արևմտահայերի ինքնապաշտպան. մարտերը թույլ չեն տվել Աբդուլ Համիդ II սուլթանին ավարտին հասցնելու իր հրեշավոր ծրագիրը։ Մալաթիայում Եղիշե քահանա Խաչատրյանի գլխավորությամբ տեղի հայերը փախուստի են մատնել թուրք ոստիկանիներին ու մահմեդ. խուժանին։ Թուրքերը համալրվելով՝ նոր հարձակման են անցել և ի վերջո կարողացել են կոտրել ինքնապաշտպանների դիմադրությունն ու սրի քաշել մոտ 3 հազար հայի։ 1896-ի հունիսի 3-ին թուրք. զորքերը սուլթանի թիկնապահ Սաադեդին փաշայի հրամանատարությամբ համիդեական գնդերի հետ ներխուժել են Վան։ Քաղաքի պաշտպանությունն ստանձնել են հիմնականում արմենականները՝ Մկրտիչ Ավետիսյանի (Թերլեմեզյան) գլխավորությամբ։ Դաշնակցականների առաջնորդը Պետոն էր (Ալեքսանդր Պետրոսյան), հնչակյաններինը՝ Մարտիկը (Մարտիրոս Սարուխանյան)։ Ինքնապաշտպանները հաջողությամբ դիմագրավել են ջարդարարներին։ Հունիսի 8-ին թշնամին գերմ. հրանոթներով ռմբակոծել է քաղաքի հայկական թաղամասը։ Սկսված հրդեհն սպառնացել է տարածվել փայտաշեն բոլոր թաղամասերում։ Հայերը եվրոպացի հյուպատոսների միջոցով առաջարկել են հաշտություն։ Թուրքերն ընդունել են այն և երաշխավորել ինքնապաշտպանների անվտանգ անցումը Պարսկաստան, սակայն դրժել են իրենց խոստումը։ Քրդ. մազրիկ ցեղի հրոսակները Պարսկաստանի սահմանագլխին շրջապատել են մոտ 1,5 հազար վանեցիների ու գնդակոծել։ Փրկվել են միայն 30 հոգի։ Զոհվել են նաև Մկրտիչ Ավետիսյանն ու Պետոն։ 1897-ին դաշնակցությունը կազմակերպել է Խանասորի արշավանքը և վրեժխնդիր եղել մազրիկ ցեղից։ Վանում և շրջակա գյուղերում թուրքերն սպանել են մոտ 20 հզ․ հայի, թալանել ու ավերել Վասպուրականի վանքերը, ոչնչացրել այնտեղ պահվող թանկարժեք ձեռագրերը։ Ուրֆայում կառավար, զորքերն ու խուժանը 1896-ին փորձել են թալանել ու կոտորել հայերին։ Վերջիններս, որ ապրում էին նույն թաղամասում, դիմադրել ու հակահարված են տվել և, ուժեղացնելով պաշտպան, դիրքերը, 3 ամիս մարտնչել են թշնամու դեմ։ Սակայն գավառապետը դիմել է նենգության, իբր թուրք և քուրդ խուժանից հայերին պաշտպանելու համար մի քանի հազար զինվոր է ուղարկել օգնության։ Հայերը, հավատալով գավառապետի խոստումներին, ընդունել են նրանց։ Եվ զորքն