ուր պայքարի և հարկերը չվճարելու կոչ էին անում։ Իշխանությունները Սասունի դեմ հրահրել են քրդերին, ձերբակալել Մ. Տամատյանին ու 25 սասունցիների։ Շարժման գլուխ են անցել Մեծն Մուրադը, Հրայրը և Չավուշը։ Դեպի Սասուն է շարժվել Ջեքի փաշայի զորքը։ Հայերը մերժել են 7 տարվա չվճարված հարկերը մուծելու նրա պահանջը։ 1894-ի հուլիսի 27-ին հայերն ուժեղ հակահարված են հասցրել թշնամուն։ Թուրքերը բանակցություններ են առաջարկել, սակայն նենգաբար շրջապատել ու կոտորել են 148 հայի։ Միայն օգոստոսի վերջին թշնամին կարողացել է ներխուժել Սասուն և սրի քաշել մոտ 7 հազար մարդու։ Ձերբակալվել են Մեծն Մուրադը, Գևորգ Չավուշը, որոնք հետագայում փախուստի են դիմել։ Սասունի 1894-ի ապստամբությունը Բեռլինի վեհաժողովից (1878) հետո արևմտահայերի առաջին զինված ելույթն էր։ Մեծ տերությունները Սասունի դեպքերով զբաղվեցին միայն այն ժամանակ, երբ սուլթանն արդեն կատարել էր իր գործը։ Ոճրագործությունն ուսումնասիրելու համար 1894-ի նոյեմբերին նրանց կազմած ստուգիչ հանձնաժողովը եզրակացրել է, որ Սասունում անմեղ բնակչության նկատմամբ կատարվել է եղեռնագործություն։ Հանձնաժողովի նյութերի հիման վրա Կոստանդնուպոլսում Անգլիայի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի դեսպանները 1895 թվականի մայիսի 11-ին Թուրքիային ներկայացրել են բարենորոգումների ծրագիր, որը կոչվել է Մայիսյան։ Վերջինս ձևական փաստաթուղթ էր, քանզի գլխավոր պաշտոնյաների նշանակման իրավունքը վերապահվում էր սուլթանին։ Նախատեսվում էր Արևմտյան Հայաստանում նաև հողային, հարկային ու դատական գործերի բարելավում։ Սակայն տարբեր պատճառաբանություններով սուլթանական կառավարությունը չի ընդունել բարենորոգումների անգամ խիստ չափավոր այդ ծրագիրը։ Մեծ տերությունների ուշադրությունը գրավելու և նրանց օգնությամբ Մայիսյան բարենորոգումների ծրագիրն իրականացնելու համար 1895-ի սեպտեմբերին Կ. Պոլսում հնչակյանները դարձյալ կազմակերպել են խաղաղ ցույց (շուրջ 4-հզ-անոց) ու շարժվել դեպի կառավարության նստավայրը՝ Բաբը Ալի։ Ցուցարարների վրա կրակ են բացել, մայրաքաղաքում սկսվել են նոր ջարդեր, զոհվել է շուրջ 2 հազար մարդ։ Մեծ տերությունները բողոք են ներկայացրել՝ պահանջելով իրագործել բարեփոխումները, սակայն ապարդյուն։ Մեկ ամիս անց հնչակյանների նախաձեռնությամբ ապստամբություն է սկսվել Զեյթունում։ 75-ամյա Ղազար Շովրոյանի և Աղասու (Գարուն Աղասի) ղեկավարությամբ զեյթունցիները զինաթափել են թուրքական կայազորը, գրավել 600 հրացան, 2 հրանոթ և այլ զենք ու զինամթերք։ Հարկադրել են գերի ընկած 700 օսմանցի զինվորներին բնակիչների ներկայությամբ անցնել ապստամբների սրերի տակով։ Զորանոցի վրա բարձրացվել է կարմիր դրոշ՝ «Զեյթունի անկախ իշխանություն» վերտառությամբ։ 1895-ի նոյեմբերին թուրքական 2 բանակ՝ Ալի և Ռեմզի փաշաների հրամանատարությամբ, շարժվել է դեպի Զեյթուն։ Մինչև դեկտեմբերի 13-ը մղված մարտերում կրելով Մուշի համայնապատկերը Սասունի լեռներից (XX դ-ի սկիզբ) ծանր կորուստներ՝ թուրքերը նահանջել են։ Ռեմզի փաշային փոխարինել է նոր հրամանատար՝ Էդհեմ փաշան, որը հայտնի էր իբրև հույն ժողովրդի դահիճ։ Սակայն Զեյթունը գրավելու վերջինիս ջանքերը նույնպես անհաջողության են մատնվել։ 1896-ի հունվ 26-ին գործին միջամտել են մեծ տերությունները։ Հալեպում կնքվել է հաշտություն, թուրքերը պարտավորվել են զորքերը հետ քաշել Զեյթունից, ներում շնորհել հայերին, երաշխավորել նրանց կյանքի ու գույքի անվտանգությունը։ Զեյթունում պետք է նշանակվեր եվրոպացի կառավարիչ, տեղական պաշտոնյաները լինելու էին հայեր։ Այս զիջումների դիմաց թուրքերը հնչակյան գործիչներից պահանջել են հանձնել զենքը և հեռանալ (պետության ծախսերով) Թուրքիայից։ Զեյթունի ապստամբությունը նշանավոր էր իր կազմակերպվածությամբ և ձեռքբերումներով։
Էջ:Armenia Encyclopedia.djvu/180
Արտաքին տեսք