Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կայզեր. Գերմանիայի կառավարությունը, որը ոչ միայն տեղյակ էր նախապատրաստվող ոճրագործությանը, այլև նպաստել է դրա իրագործմանը։ Ցեղասպանությանը Գերմանիայի մեղսակցությունը նշել են նաև գերմանացի հանրահայտ մտավորականներ և քաղ., հասարակական գործիչներ Յոհաննես Լեփսիուսը, Արմին Վեգները, Կարլ Լիբկնեխտը և ուր․։ Աշխարհի առաջադեմ հասարակական, քաղ. և մշակույթի ու գիտության բազմաթիվ գործիչներ [Ջեյմս Բրայս, Առնոլդ Թոյնբի (Մեծ Բրիտանիա), Մաքսիմ Գորկի, Վալերի Բրյուսով (Ռուսաստան), Անատոլ Ֆրանս, ժակ դը Մորգան (Ֆրանսիա), Յոզեֆ Մարկվարտ (Գերմանիա), Հերբերտ Գի- բոնս (ԱՄՆ), Ֆրանց Վերֆել (Ավստրիա) և շատ ուր.] դատապարտել են թուրք ջարդարարների հանցագործությունը։ Առաջին համաշխ. պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո թուրք․ իշխանությունները մեղադրել են երիտթուրքերի պարագլուխներին՝ Թուրքիան կործանարար պատերազմի մեջ ներքաշելու համար և դատի տվել (1919-20)։ Պատերազմի հանցագործներին ներկայացվել են նաև օսմ․ կայսրության հայերի զանգվածային կոտորածների կազմակերպման ու իրականացման մեղադրանքներ, որով, ըստ էության, ճանաչվել է նաև Հայոց ցեղասպանությունը։ Սաայն երիտթուրք. պարագլուխներից մի քանիսի դատավճիռները կայացվել են հեռակա։ Թուրքիայի պարտությունից հետո նրանց հաջողվել է փախչել երկրից, ոմանց (Թալեաթ, Բեհաէղղին Շաքիր, Ջեմալ, Սայիղ Հալիմ և ուրիշներ) նկատմամբ մահվան դատավճիռները հետագայում իրականացրել են հայ ժողովրդական վրիժառուները՝ «Նեմեսիս» գործողությամբ։

1919-ին ՀՅԴ կուս-ը ստեղծել է գործողությունն իրականացնող պատասխանատու մարմին՝ ԱՄՆ-ում ՀՀ ներկայացուցիչ Արմեն Գարոյի գլխավորությամբ։ Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութ․ ապահովումն իրականացրել են Գրիգոր Մերջանովն (1880- մ. թ. անհտ) ու Շահան Նաթալին (1884-1983)։

1921-ի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը (Թեհլիրյան) Բեռլինում իրագործել է Թալեաթի մահավճիռը, Արշավիր Շիրակյանը Հռոմում՝ Սայիդ Հալեմի (05.12.1921), Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում՝ Ջեմալ Ազմիի ու Բեհաեդդին Շաքիրի (17.04.1922)։ Պետրոս Տեր-Պողոսյանն ու Արտաշես Գևորգյանը Թիֆլիսում սպանել են Ջեմալին (25.07.1922), Հակոբ Մելքումովը (Մելքոնյան) Բուխարայի խանության Չագանա ղշլաղում՝ էնվերին (4.08.1922) և այլն։

1970-ական թթ. համաշխ. հասարակության ուշադրությունը Հայկական հարցի վրա հրավիրելու և Հայոց ցեղասպանությունը թուրք․ պետությանը ճանաչել տալու նպատակով վերսկսվել են վրիժառ. գործողությունները։ Կազմավորվել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ՀԱՀԳԲ, ֆրանս. հապավումը՝ ԱՍԱԼԱ), որի հոգևոր հայրը Գուրգեն Յանիկյանն է (1885-1984), 1973-ի հունվ. 27-ին Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում սպանել է թուրք հյուպաոսին ու նրա օգնականին։

ՀԱՀԳԲ գործողություններից սպանվել է 41 թուրք դիվանագետ ու այլ պաշտոնյա։ 1987-ի հունիսին սփյուռքահայերի ջանքերով Ստրասբուրգում ԵԽ-ն դատապարտել է թուրքերի իրագործած Հայոց ցեղասպանությունը։

1988-ի նոյեմբ. 25-ին ՀԽՍՀ ԳԽ-ն ընդունել է «Օրենք Օսմանյանանյան Թուրքիայում հայերի 1915-ի ցեղասպանության դատապարտման մասին», որով Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը դատապարտվել է որպես ոճրագործություն մարդկության դեմ։ 1990-ի օգոստ. 23-ին ՀԽՍՀ ԳԽ-ի ընդունած «Հայաստանի անկախության մասին» հռչակագրում ասված է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915-ի Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։

Թուրքիան ցայսօր մերժում է Հայոց ցեղասպանության ճանաչումը, սակայն այն ճանաչել ու դատապարտել են ավելի քան 20 երկրներ (պետ. տարբեր մակարդակներով) և միջազգային կազմակերպություններ (ցանկը տես Հավելված 1-4-ում)։ 

Հայոց Մեծ եղեռնի ճանաչման ու դատապարտման գործընթացի վերաբերյալ լույս են տեսել փաստավավերագր. ժողներ, հուշագրություններ, գիտական հետազոտություններ, ստեղծվել են նաև գրակյան և արվի բազմաթիվ գործեր։

Հայտնի հեղինակներից են Մկրտիչ Ներսիսյանը, Ջոն Կիրակոսյանը, Ռուբեն Սահակյանը, Նիկոլայ Հովհաննիսյանը, Վարդգես Միքայելյանը, Յուրի Բարսեղովը, Ավետիս Փափազյանը, Վահագն Տատրյանը, Արտեմ Օհանջանյանը, Վերժինե Սվազյյանը, Ստեփան Ստեփանյանը, Ռուբեն Ադալյանը, Հարություն Գևորգյանը, ինչպես նաև ֆրանսիացի Իվ Տերնոնը, գերմանացիներ Վոլֆգանգ Գուստը, Հիլմեր Կայզերը, հրեա Յաիր Աարոնը և ուրիշներ։ Թուրք հեղինակներից հայտնի է Թաներ Աքչամը։