Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նման համագումար բոլշևիկները կազմակերպել են նաև Հայաստանից դուրս։ Սկսվել է կուս-յան անդամների ցուցակագրումը (շուրջ 4 հազար), որը հետագայում օգտագործվել է բացահայտված դաշնակցականներին վերացնելու համար։

Դաժան հալածանքներ են սկսվել Հայ առաքել․ եկեղեցու նկատմամբ։ 1926-ին ընդունված որոշմամբ եկեղեցում արգելել են նշել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը՝ ապրիլի 24-ը, որը խորհրդայնացումից ի վեր պետականորեն չէր նշվել։ Սբ Էջմիածնին արգելվել է կապեր ունենալ Սփյուռքի հետ։ Մինչև 1937-ի վերջը ՀԽՍՀ-ում փակվել է շուրջ 800 եկեղեցի, իսկ միայն 1930-38-ին բռնադատվել է 164 հոգևորական, որոնցից 91-ը գնդակահարվել է։ 1938-ին Չեկայի գործակալները խեղդամահ են արել Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանին։ Բռնագրավվել են եկեղեցու ունեցվածքը։ 1938-ի օգոստ. 4-ին ՀԿ(բ)Կ ԿԿ-ն որոշում է ընդունել Սբ Էջմիածնի վանքը փակելու և կաթողիկոսությունը վերացնելու մասին։ Միայն վերահաս Երկրորդ համաշխ. պատերազմի (1939-45) պատճառով փոխված իրադրությունն է կանխել այդ որոշման կենսագործումը։

1930-ական թթ-ի կեսերին Ի. Ստալինի անձի պաշտամունքը լիովին ձևավորվել էր, իսկ բռնությունների ալիքն իր գագաթնակետին է հասել 1936-38-ին, որոնք հայտնի են որպես խորհրդային պատմության «սև տարիներ»։ Լենինգրադի (Ս. Պետերբուրգ) կուսկազմկոմիտեի քարտուղար Սերգեյ Կիրովի սպանությունը (1934) պատրվակ է դարձել բռնություններին նոր թափ հաղորդելու համար։ Բռնաճնշումներն արդարացնելու համար Ստալինը հորինել է այն կեղծ տեսությունը, ըստ որի՝ «որքան մոտենում ենք սոցիալիզմի հաղթանակին, այնքան ավելի է սրվում դասակարգային պայքարը, թշնամու դիմադրությունը դառնում է ավելի կատաղի»։ Հայաստանի կոմկուսը, ընդհուպ մինչև առաջին դեմքերը, նույնպես ենթարկվել են բռնությունների. 1929-ին և 1935-ին անցկացվել է շարքերի զտում։ Ընտրական կարգը, դատարանը, տեղական իշխանություններն ամբողջությամբ կախված էին ՀԿԿ ղեկավարությունից և Մոսկվայից։ Հասարակական կազմակերպությունները, արհմիությունները, կոմերիտմիությունը (Հայաստանի լենինյան կոմունիստ․ երիտասարդ․ միություն, ՀԼԿԵՄ, որի շարքերում 1930-ական թթ-ի վերջին հաշվվում էր 93 հազար մարդ) իրականում ոչ մի իշխանություն չունեին։ 1920-30-ական թթ-ին ՀԿ(բ)Կ ԿԿ առաջին քարտուղարներից համեմատաբար տևական գործել են Աշոտ Հովհաննիսյանը (1922-27, հետագայում՝ ՀԽՍՀ ԳԱ ակադ., պատմաբան) և Աղասի Խանջյանը (1930-36)։ Նշանակալի է նրանց ավանդը երկրի տնտեսական ու մշակութային վերելքի և ազգային կադրերի աճի ու դաստիարակության ոլորտներում։

Կենտկոմի առաջին քարտուղար Ամատուն Ամատունին (Վարդապետյան, 1936-37) պատմության մեջ հիշվում է որպես կադրերի ջարդարար։ Նրա օրոք տեղի է ունեցել ՀԿ(բ)Կ ԿԿ սեպտեմբերյան պլենումը (1937)՝ Գ. Մալենկովի ու Անաստաս Միկոյանի (Մոսկվա) և Լավրենտի Բերիայի (Թբիլիսի) ղեկավար մասնակցությամբ։ Վերջինս Ստալինի աջ ձեռքն էր Անդրկովկասում, հետագայում՝ նաև Մոսկվայում, երբ 1938-ին դարձել է ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմ։ Պլենումը բռնությունների սաստկացման նոր փուլի սկիզբ էր, որին զոհ է դարձել նաև ինքը՝ Ա. Ամատունին։ Կենտկոմի առաջին քարտուղար է ընտրվել Գրիգոր Հարությունյանը (1937-53), որը հրավիրվել է Թբիլիսիից և համարվել է Բերիայի թեկնածուն։ 1936-ի հուլիսին Թիֆլիսում ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի քարտուղար Բերիան կազմակերպել է Ա. Խանջյանի սպանությունը, իսկ օգոստ-սեպտ-ին հորինվել են կեղծ գործեր հայ մտավորականների դեմ, որը ղեկավարել է ներքին գործերի ժողկոմ Խաչիկ Մուղդուսին։ Հակահեղափոխության, ազգայնականության և այլ մեղադրանքներով հաշվեհարդարի են ենթարկվել Մարքսիզմ-լենինիզմի ինստ-ի տնօրեն Ներսես Ստեփանյանը, գրողներ