բժիշկներին (անհատներին կամ խմբերին) փոխանցելու կամ վաճառելու միջոցով, և տրվել մասնավոր գործունեություն ծավալելու պետական արտոնագիր։
2006-ին ԱՆ-ն մշակել է բուժօգնության ձևերի ցանկ, որոնց համար վճարում է պետությունը՝ պետական պատվերի ձևով, և անվճար մատուցում բնակչությանը։
Առողջապահ-յան բարեփոխման հայեցակարգում կարևոր տեղ են զբաղեցնում առողջության պահպանման առաջնային օղակի արմատ․ բարելավումը, բնակչության բուժսպասարկումը ստացիոնարից (հիվանդանոց) պոլիկլինիկաներ ու ամբուլատորիաներ տեղափոխումը, որոնց իրականացման համար ներդրվել է ընտանեկան բժշկի ինստ-ը։ Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) համակարգն առաջին հերթին նպատակաուղղված է հիվանդության կանխարգելմանը։
Ընտանեկան բժշկի պատրաստման համար ԱԱԻ-ում և ԵՊԲՀ-ում բացվել են ամբիոններ, իսկ Երևանի №17 պոլիկլինիկայի հիմքի վրա կազմակերպվել է ընտանեկան բժշկության հմտությունների գործն․ ուսուցման կենտրոն։
Ընտանեկան բժշկի ինստ-ն ամբողջ ծավալով աշխատում է գյուղ․ ամբուլատորիաներում, իսկ Երևանում գործում են նաև բժշկի ազատ ընտրության իրավունքը, տեղամասային թերապևտի և մանկաբույժի ծառայությունները։
Բուժհաստատությունների արդյունավետության բարձրացման ծրագիրն ընդունվել է 2001-ին, որով նախատեսվում կենտրոնի համալիրը էր բուժհիմնարկների թվի կրճատում՝ (Երևան) խնայված միջոցներն աշխատավարձի ֆոնդին հատկացնելու պայմանով։ Բարեփոխումն սկսվել է մարզերից, որտեղ հիվանդանոցների թիվը 171-ից նվազեցվել է 119-ի (կրճատվել է 30,4 %-ով), ամբուլատոր-պոլիկլինիկ. հաստատությունների թիվը՝ 374-ից՝ 266-ի (28,9 %), մահճակալների թիվը՝ 23.119-ից՝ 16.501-ի (28,5 %)։
2002-ին ընդունվել է «Երևան քաղաքի առողջապահական հիմնարկների օպտիմալացման ծրագիրը», իսկ 2004-ին ՀՀ Կառավարությունը պայմանագիր է ստորագրել Հայկական բանկի (ՀԲ) հետ՝ վարկային ծրագրի շրջանակներում մարզային հիվանդանոցների հիմնանորոգման և ժամանակակից բժշկ. սարքավորումներով զինելու վերաբերյալ։ Ծրագրի իրականացումն սկսվել է 2007-ից. նորոգվել և ժամանակակից տեսքի են բերվել 151 ամբուլատոր-պոլիկլինիկ. հաստատություններ։
Առողջապահ-յան ոլորտի օպտիմալացման հաջորդ քայլը բուժհիմնարկների ապապետականացումն էր, որի շնորհիվ հնարավոր եղավ կատարել նաև մասնավոր ներդրումներ և լրացնել պետական ֆինանսավորման պակասը։ Առաջին հերթին մասնավորեցվել են փոքր հիմնարկները՝ դեղատները, ատամնաբուժարանները և այլն, ապա՝ խոշոր հիվանդանոցները։
2004-ին ՀՀ ԱԺ-ն վավերացրել է ՀՀ Կառավարության և ՀԲ-ի միջև կնքված վարկային համաձայնագիրը, որտեղ արտացոլվել է առողջապահ-յան ոլորտում իրականացվող բարեփոխումների ողջ ծավալը։
ՀՀ-ում առողջապահ-յան հետագա զարգացման նպատակով Կառավարությունն ընդունել է բարեփոխման ու ռազմավարական հետևյալ հիմն․ ծրագրերը.
1. Հայաստանում աղքատության վերացման ազգային ռազմավար․ ծրագիր,
2. ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական ծրագիր և գործողությունների պլան,
3. շրջակա միջավայրի հիգիենայի ազգային ծրագիր,
4. տուբերկուլոզի դեմ պայքարի երկարաժամկետ ծրագիր և այլն։
Հասունացել է նաև տարածաշրջանում առաջնակարգ ուռուցքաբան․ կենտրոն ունենալու անհրաժեշտությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվում շտապ օգնության ծառայության համակարգի արմատ․ բարեփոխմանը՝ այն նորագույն բժշկ. տեխնիկայով հագեցած շտապ օգնության մեքենաներով ապահովմանը։
1992-ից հիմնվել և գործում են նաև 40-ից ավելի մասնագիտական բժշկ. միություններ։
2004-ին վերանայվել է մասնավորեցման քաղաքականությունը՝ բնակչության բուժօգնություն ստանալու իրավունքն առավել բազմակողմանի հաշվառման նպատակով։
Ներկայումս Երևանում գործում են մասնավոր հիմնարկներ՝ «Արաբկիր» դեռահասների