Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նշանակության ԳՀԻ-ներ ու նրանց մասնաճյուղեր, ինչպես, օր., Կոմպլեքսային էլեկտրասարքավորման ՀամԳՀ նախագծային կոնստրուկտոր․ ինստ-ը (նախագծել է էլեկտր․ մեքենաներ, մեքենայական փոխակերպիչներ, տրանսֆորմատորներ, ուժեղահոսանք սարքավորումներ և այլն), էլեկտրամեքենաշինության ԳՀԻ-ն (ՏՓԽ երկրների համար՝ միասնական ԱԻ սերիայի շարժիչներ), Կաբելի արդ-յան ՀամԳՀԻ-ի Երևանի բաժանմունքը (ուժային կաբելների, հաղորդալարերի, կաբելային նոր տեխնոլոգ․ սարքավորումներ), Հոսանքի աղբյուրների ՀամԳՀԻ-ի հայկական բաժանմունքը (բարձրջերմաստիճանային վառարան-ռեակտորների, հատուկ նշանակության մաքուր նյութերի ջերմասինթեզ և այլն), էլեկտրատեխնիկայի ՀամԳՀԻ-ի Երևանի բաժանմունքը (բարձր լարման տեխնիկա), Ուժային կոնդենսատորաշինության ՀամԳՀԻ-ի Երևանի մասնաճյուղը (տիրիստորային փոխակերպիչներ, լյումինեսցենտային լուսակալներ, փոքրաչափ կոնդենսատորներ), Ատոմային էլեկտրակայանների շահագործման ՀամԳՀԻ-ի հայկական մասնաճյուղը (էներգաբլոկների համակարգերի տեխնոլոգ․ մոդելավորում) և այլն։

«Հայհաստոց» ԳԱՄ-ի Մետաղահատ հաստոցների փորձարար. ԳՀԻ-ի անդրկովկասյան մասնաճյուղն զբաղվել է ճշգրիտ հավասարակշռման տեխնոլոգ․ շարժընթացների և սարքավորումների մշակման խնդիրներով։ Նոր միավորման Մեքենաշինության ԳՀԻ-ում կատարվել են փոշեմետալուրգիայի, մեքենաշինության ավտոմատացման աշխատանքներ։ Կիրովականի «Ավտոմատիկա» ԳԱՄ-ն զբաղվել է փոքր հզորության մեքենաների և դրանց կառավարման հարմարանքների պատրաստման տեխնոլոգիաների, Երևանի «Ավտոմատիկա» ԳԱՄ-ը՝ տեքստիլ, սննդի և թեթև արդ-յան շարժընթացների ավտոմատացման հարցերով։

Գիտական աշխատանքներ են կատարվել քիմիական և գազային արդ-յան մեջ, գունավոր մետալուրգիայում, կառավարման համակարգերի ավտոմատացման («Արդավտոմատիկա» ԳԱՄ, Կիրովական) ուղղությամբ։ Կազմակերպման և կառավարման պրոբլեմների ՀամԳՀԻ-ի հայկական մասնաճյուղում մշակել են գիտության և տեխնիկայի կառավարման ինքնաշխատ համակարգեր։ Գործել են նաև Կապի կենտրոնական ԳՀԻ-ի Երևանի բաժանմունքը, Շին-յան և ճարտ-յան հայկական ԳՀԻ-ն, «Քար և սիլիկատ» ԳԱՄ-ը, Գունավոր մետալուրգիայի հայկական ԳՀ և նախագծային ինստ-ը, «Հայգյուղմեքենայացում» ԳԱՄ-ը, Տրակտորաշինության ԳԱՄ-ի հվ. մասնաճյուղը և այլն։

Ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի ԳՀԻ-ում ուսումնասիրվել են հողբարելավման և ջրային տնտեսության զարգացման խնդիրները։

Գյուղատնտեսության բնագավառում կատարված ԳՀ աշխատանքների մասին տես Գյուղատնտեսական գիտություններ բաժնում։

Շրջակա միջավայրի օբյեկտներում և սննդամթերքում քիմիական նյութերի քանակների ուսումնասիրության հարցերով զբաղվել են Պեստիցիդների, պոլիմերների և պլաստմասսաների հիգիենայի ու բուսաբանության ՀամԳՀԻ-ի հայկական մասնաճյուղում, վիրուսային, մանրէային և մակաբուծ. հիվանդությունների համաճարակագիտության հարցերով՝ Համաճարակագիտության, վիրուսաբանության և բժշկ. մակաբուծաբանության ԳՀԻ-ում։

ՀԽՍՀ առողջապահ-յան նախարարության ենթակայության բազմաթիվ ԳՀԻ-ներում և միութ. նշանակության բժշկ. կենտրոնների հայկական մասնաճյուղերում գործել է առողջապահ-յան բնագավառի գիտական աշխատանքների իրականացման ամբողջ․ համակարգ։ Նույն սկզբունքով է կազմակերպվել նաև քիմիական արդ-յանն սպասարկող քիմիատեխնոլոգ. գիտությունը, որը կենտրոնացած էր «Նաիրիտ» ԳԱՄ-ի կազմում գործող Պոլիմերների ՀամԳՀԻ-ում։ Երևանում գործել է «Պլաստպոլիմեր» փորձն. ԳԱՄ-ի Երևանի բաժանմունքը, Կիրովականում՝ «Պոլիմերսոսինձ» ԳԱՄ-ը և այլն։

Որոշակի գիտական ուսումնասիրություններ են արվել «Տեղարդ» ԳԱՄ-ում, որտեղ զբաղվել են տեղական հումքից արդ-յան և գյուղատնտեսական արտադրության մնացորդներից ժողովրդական սպառման ապրանքների արտադրության տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի պաշտպանության միջոցների մշակման հարցերով։

Էկոնոմիկայի կառավարման և տնտեսական մեխանիզմների կատարելագործման և տնտեսության ճյուղերի կառավարման պլանավորման հարցերով զբաղվել է ՀԽՍՀ Պետպլանի մեքենագիտության և պլանավորման ԳՀԻ-ն, նաև Պլանավորման և նորմատիվների ՀամԳՀԻ-ի հայկական մասնաճյուղը։

Էլեկտրաէներգետիկայի բնագավառի գիտական խնդիրները մշակվել են էներգետիկայի հայկական ԳՀԻ-ում, որն իր աշխատանքը շարունակում է նաև այսօր։

Հանրապետության ժողտնտեսության առանձին խնդիրներ լուծվել, աշխատանքի պայմանների բարելավման հետազոտություններ կատարվել են նաև Տեխ. գեղագիտության, Առևտրի իրավիճակի, սպառման ապրանքների և պահանջարկի ուսումնասիրման ՀամԳՀԻ-ների հայկական մասնաճյուղերում։ Գիտատեխ. ինֆորմացիայի հայկական ԳՀԻ-ում զբաղվել են այդ ոլորտի հանրապետական համակարգի ստեղծման և կատարելագործման հարցերով։

ՀԽՍՀ-ում գործել է Նաև հանրապետական և համամիութ. ենթակայության նախագծային և կոնստրուկտոր․ աշխատանքներ կատարող կազմակերպությունների ծավալուն համակարգ։

ՀԽՍՀ Պետշինի «Հայպետնախագիծ» ինստ-ում մշակվել են հանրապետության քաղաքների (բացի Երևանից), շրջկենտրոնների և բանավանների գլխավոր հատակագծերը, զանգվածային շին-յան, կարևորագույն շենքերի ու համալիրների նախագծերը։

Ձեռնարկությունների և քաղաքաց. օբյեկտների նախագծումն իրականացվել է ՀԽՍՀ «Հայարդնախագիծ» պետական տարածքային նախագծային ինստ-ում։

ՀԽՍՀ պետագրոարդի համակարգում գործել են «Հայպետգյուղնախագիծ», «Հայպետհողշիննախագիծ», «Հայպետագրոնախագիծ» ինստ-ները։

«Հայջրնախագիծ» համամիութ. միավորման «Հայպետջրնախագիծ» հայկական նախագծային ինստ-ում իրականացվել են ջրամբարների, պոմպակայանների, ոռոգման և չորացման համակարգերի նախագծեր։

Ջրամատակարարման և կոյուղու օբյեկտների նախագծման գլխավոր կազմակերպությունը ՀԽՍՀ բնակկոմունալ տնտեսության «Հայկոմուննախագիծ» ինստ-ն էր։

ԽՍՀՄ տրանսպորտային շին-յան նախարարության «Հայպետտրանսնախագիծ» հայկական պետական նախագծային ինստ-ում լուծվել են տրանսպորտային շին-յան նախագծման համալիր խնդիրներ, նախագծվել են կամուրջներ, հակասողանքային և հակափլուզումային կառույցներ։

«Երևաննախագիծ» ինստ-ում մշակվել են Երևանի գլխավոր հատակագծի, բնակելի շրջանների և տների, հասարակական, վարչական և այլ օբյեկտների նախագծերը, «Երքաղնորոգնախագիծ» ինստ-ն իրականացրել է Երևանի կառուցապատման բարեփոխման, արդիականացման և կապիտալ նորոգման, ինչպես նաև հին Երևանի պատմամշակութային օբյեկտների վերականգնման ու վերակառուցան նախագծային աշխատանքներ։

ԽՍՀՄ արդյունաբերական շին-յան նախարարության համամիութ. նախագծափորձարար. կոնստրուկտոր, և տեխնոլոգ․ ինստ-ը ծածկերի ու հարկերի բարձրացման մեթոդով շենքերի կառուցման