Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիտատեխ. ծրագրի լուծման գծով միջգերատեսչական գլխ. կազմակերպությունն էր երկրում։ Իսկ Երևանի պետական միութ. նախագծային ինստ-ը կատարել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ այլ հանրապետությունների արդյունաբերական օբյեկտների նախագծային աշխատանքներ։ Գլխավորող էր նաև ԽՍՀՄ ատոմային էներգետիկայի նախարարության «Ատոմէներգանախագիծ» ՀամԳՀԻ-ի Երևանի բաժանմունքը, որն զբաղվել է նաև արտերկրում ատոմակայանների սեյսմակայունության խնդիրների լուծման հարցերով։

Հանրապետության կենցաղսպասարկման ոլորտի նախագծման աշխատանքներ են կատարել ՀԽՍՀ կենցաղսպասարկման նախարարության նախագծային կոնստրուկտորատեխնոլոգ. ինստ-ում։ Նմանատիպ հաստատություն գործել է նաև տեղական արդ-յան նախարարության համակարգում։

ՀԽՍՀ ջրային էներգետիկայի կառույցները նախագծվել են ԽՍՀՄ էներգետիկայի և էլեկտրիֆիկացման նախարարության «Հիդրոնախագիծ» համամիութ. ինստ-ի «Հայհիդրոնախագիծ» հայկական բաժանմունքում։ Նույն նախարարության «Էներգացանցնախագիծ» ինստ-ի հայկական մասնագիտացված բաժանմունքը կատարել է հայկական էներգահամակարգի հեռանկարային սխեմաների, ռելեային պաշտպանության, հեռուստամեխանիկայի, ինքնաշխատ կառավարման և կապի միջոցների նախագծման աշխատանքներ։

ՀԽՍՀ կապի նախարարության համակարգի (նաև ռադիոհեռուստատեսային հաղորդիչ կայանների) նախագծման աշխատանքները կատարվել են ԽՍՀՄ կապի նախարարության պետական միութ. նախագծային ինստ-ի Երևանի բաժանմունքում։ Գործել են նաև ԽՍՀՄ էլեկտրատեխ. արդ-յան նախագծային ինստ-ի, ԽՍՀՄ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի «Սոյուզսպորտպրոյեկտ» համամիութ. ինստ-ի, ԽՍՀՄ Սպառողական ընկերությունների միության, «Ցենտրոսոյուզ» նախագծային ինստ-ի Երևանի մասնաճյուղերը, ԽՍՀՄ առևտրի նախարարության «Գիպրոտորգ» պետական միութ. ինստ-ի, ԽՍՀՄ մոնտաժային և հատուկ շին. աշխատանքների նախարարության «Էլեկտրանախագիծ» պետական նախագծային ինստ-ի հայկական մասնաճյուղերը։

Արդ. սարքավորումների մոնտաժման տեխնոլոգիայի պետական նախագծային կոնստրուկտոր, ինստ-ի Երևանի բաժանմունքում մշակվել են ՀԽՍՀ արտադրական օբյեկտների տեխնոլոգ․ սարքավորումներ և այլն։

Գիտական այդ հսկայական ներուժը նոր իրավիճակում նույնությամբ պահպանելն ու առավել ևս արդյունավետ օգտագործելն սկզբունքորեն անհնար էր, ուստի տևական ժամանակ համակարգը հայտնվել էր փաստացի ճգնաժամի և վերակառուցման անհրաժեշտության առջև՝ մանավանդ հանրապետության էներգետիկ, ճգնաժամի ու համակողմանի շրջափակման պայմաններում։

Միևնույն ժամանակ, ձեռք բերված նշանակալի նվաճումները բավարար հիմք էին ոլորտի պահպանության ու դրական միտումների զարգացման համար։

2001-09-ին գիտական և գիտատեխ. գործունեության ոլորտին հատկացվող գումարները եռապատկվել են. տարեկան ստացվել է շուրջ 7 մլն դոլարի դրամաշնորհային ֆինանսավորում։

2009-ին պետական բյուջեից ֆինանսավորվել էնպատակային-ծրագրային հետազոտությունների՝ 6, գիտական և գիտատեխ. գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման՝ 86, հիմնարար և կարևորագույն նշանակության կիրառ. հետազոտությունների՝ 86, ազգ. արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանության 3 ծրագրի և պայմանագրային հետազոտությունների 710 թեմա։

2009-ին գիտական և գիտակրթական կազմակերպություններում գիտական գործունեությամբ զբաղվել է շուրջ 17 հազար մարդ, պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերում ու թեմաներում՝ 7,5 հզ. գիտնական ու գիտաշխատող, որոնցից 3075-ը՝ գիտական աստիճանով (տես Աղյուսակը)։

Աղյուսակ. Պետական գիտական ծրագրերի և թեմաների իրականացման մեջ ներգրավված կազմակերպություններն ու գիտական աստիճան ունեցող անձինք (2009)

Հ/հ Գերատեսչություն Կազմակերպու-
թյունների թիվն
Գիտական աստիճան ունեցողների թիվը
Դոկտոր թեկնածու
1. Գիտությունների ազգային ակադեմիա 35 265 1001
2. Կրթության և գիտության նախարարություն 17 298 854
3. Առողջապահության նախարարություն 13 35 84
4. Էկոնոմիկայի նախարարություն 9 42 158
5. Գյուղատնտեսության նախարարություն 9 24 127
6. Մշակույթի նախարարություն 6 5 20
7. Բնապահպանության նախարարություն 2 2 3
8. Պաշտպանության նախարարություն 2 2 2
9. Քաղաքաշինության նախարարություն 1 1 4
10. Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն 1 1 2
11. Տարածքային կառավարման նախարարություն 1 1 9
12. Արտակարգ իրավիճակների նախարարություն 1 3 5
13. Երևանի քաղաքապետարան 2 7 24
14. Այլ կազմակերպություններ 17 28 68
15. Անհատ կատարողներ - 1 1
16. Ընդամենը 116 714 2361

Գիտական ծրագրերն ու թեմաներն իրականացվել են 116 գիտական ու գիտակրթական կազմակերպություններում, որոնք ներկայացնում են ՀՀ ԳԱԱ-ն, 11 նախարարություն,