բենթոնիտային կավերի, հրաբխային խարամների կլանող հատկությունները (Ռոմանոս Հարությունյան)։
Կիրառ. քիմիայի «Արիակ» ինստ-ում (1974-86-ին՝ ԻՌԵԱ ԳՀԻ-ի հայկական մասնաճյուղ, 1986-91-ին՝ քիմիական ռեակտիվների և հատուկ մաքրության քիմիական նյութերի ԳՀԻ-ի հայկական մասնաճյուղ), Ստեփան Բաբայանի ղեկավարությամբ մշակվել են ցեոլիտների, հատուկ մաքրության սիլիկահողի, կապարի, սուսրի և այլ նյութերի ստացման արտադրական եղանակներ։ Տեղական հումքից, մասնավորապես դիատոմիտներից, ստացվել են որակով և կլանողունակությամբ համաշխ. չափորոշիչներին համապատասխանող քրոմատագր. կլանիչներ, և կազմակերպվել է դրանց արտադրությունը (Ալիկ Բեգլարյան)։
Գունավոր մետաղների ԳՀ և նախագծային ինստ-ում հետազոտվել են պղնձամոլիբդենային, երկաթ պարունակող և այլ հանքանյութեր, մշակվել են դրանց հարստացման, ինչպես նաև ռենիում, վոլֆրամ և հազվագյուտ այլ տարրեր կորզելու եղանակներ։ Հետազոտվել է տեղական դիատոմիտների, բենթոնիտային կավերի, հրաբխային խարամների և այլ կլանիչների կլանող հատկությունները։
Օրգ. քիմիայի հիմնադիրը Հայաստանում Ստեփան Ղամբարյանն է՝ 1928-ին ԵՊՀ-ում կատարած ացիլգերօքսիդների և ամինների փոխազդեցության իր առաջին հետազոտություններով։ Կալցիումի կարբիդի և սինթետիկ կաուչուկի արտադրությունների կազմակերպումը կանխորոշել է չհագեցած և գերչհագեցած միացությունների քիմիայի հետագա զարգացումը հանրապետությունում։
Ս. Ղամբարյանի ղեկավարությամբ ծավալվել են ացետիլենի քիմիայի հետազոտություններ։ Առաջին ինքնատիպ աշխատանքներն այդ բնագավառում ացետիլենից և կետոններից երկմեթիլէթինիլկարբինոլի և ացետիլենային գլիկոլների (Լևոն Ղազարյան) ու դրանց ճեղքումով ացետիլենային սպիրտների (Արաքսի Բաբայան) սինթեզն էր։ Այդ շրջանի ուշագրավ աշխատանքներից է նաև հեղուկ ամոնիակով բազմահալոգեն միացությունների ապահիդրոհալոգենացման ռեակցիայի հայտնաբերումը (Գ. Մկրյան, Հ. Պողոսյան)։ Երևանում սինթետիկ կաուչուկի գործարանի գործարկումից (1940) հետո ընդլայնվել են վինիլացետիլենի և քլորոպրենի ստացմանն ու պոլիմերմանն ուղեկցող կողմնակի նյութերի, հատկապես երկվինիլացետիլենի և 2,3-երկքլորբութենի ելքերը նվազեցնելու նպատակով կատարվող հետազոտությունները և դրանց օգտագործման ուղիների որոնումը։ Վաչե Իսագուլյանցը մշակել է երկքլորբութենից արիլբութենների և բույսերի աճը կարգավորող արօքսիքացախաթթուների, Ա. Բաբայանը՝ ապահիդրոքլորացմամբ քլորոպրենի և վինիլացետիլենի, Վռամ Դովլաթյանը՝ նոր հերբիցիդի՝ կրոտիլենի և այլ նյութերի ստացման եղանակները։ Սինթեզվել են մեծ թվով ամիններ (Ա. Բաբայան), պոլիկոնդենսված հիդրոարոմատիկ միացություններ (Գուրգեն Թադևոսյան), տարացիկլային միացություններ, այդ թվում՝ կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնցից շատերն արտադրվում և օգտագործվում են որպես դեղամիջոցներ, գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների դեմ պայքարի միջոցներ և այլն (Ա. Մնջոյան, Հ. Հարոյան, Ս. Վարդանյան, Լ. Գյուլբուդաղյան, Ս. Մացոյան, Է. Մարգարյան, Ա. Ավետիսյան, Վ. Հարությունյան)։
1957-ին ՀԽՍՀ ԳԱ Քիմիայի ինստ-ի (հիմն.՝ 1943) հիման վրա ստեղծվել է Օրգ. քիմիայի ինստ-ը (ՕՔԻ, 2006-ից՝ ՀՀ ԳԱԱ Օրգ. և դեղագործ․ քիմիայի գիտատեխնոլոգ. կենտրոն)։ Ա. Բաբայանի ղեկավարությամբ 1,3-երկքլորբութենի հետազոտությունները խթանել են ամինային և ամոնիումային միացությունների քիմիայի զարգացումը, հայտնաբերվել են Հոֆմանի ռեակցիայի գործն․ կիրառության հնարավորությունները, սինթեզվել են լեպիդինը և նրա նմանակները։ Բացահայտվել են չորրոդային ամոնիումային աղերի կատալիտիկ հատկությունները։ Հայտնաբերվել են ամոնիումային աղերին հատուկ նոր՝ վերախմբավորման-ճեղքման, ցիկլման-ճեղքման, ալկիլման-ճեղքման ռեակցիաներ, որոնք հնարավորություն են ընձեռել սինթեզելու ազոտ պարունակող միացությունների