բազմահատորյակի առաջին հատորում՝ «Գեոմորֆոլոգիա» (ռուս․, 1962)՝ 1։500000 մասշտաբի քարտեզով, Ս. Բալյանի «Հայկական բարձրավանդակի և հարակից շրջանների կառուցվածքային գեոմորֆոլոգիա» գրքում (ռուս․, 1969) և այլ մենագրություններում։
Հայկական լեռնաշխարհի կլիմայի ուսումնասիրությամբ զբաղվել են Ա. Վոյեյկովը և Ի. Ֆիգուրովսկին։ Վերջինս 1920-ին հրատարակել է «Հյուսիս-արևելյան Հայաստանի և հարևան շրջանների կլիմայական ակնարկ» (ռուս․) աշխատությունը։
Օդերևութաբան․ դիտարկումների ամփոփման հիման վրա 1937-ին հրատարակվել է Ռ. Քրիստոստուրյանի «Հայկական ՍՍՀ կլիմայական նկարագրությունը» (ռուս․) գիրքը։ Պատրաստվել և հրատարակվել են զանազան ամփոփագրեր և տեղեկատուներ, այդ թվում՝ կլիմայի առանձին տարրերի ու երևույթների (օդի ջերմաստիճան, տեղումներ, ձնածածկույթ, քամի, ամպրոպներ, կարկուտ և այլն) ամփոփումները, արեգակնային ճառագայթման հաշվեկշիռը (Գ. Ալեքսանդրյան, Ա. Բաղդասարյան, Գ. Զուբյան, Ա. Մխիթարյան, Խ. Պողոսյան)։
Նկարագրվել է Հայաստանի կլիման՝ կլիմ. վերլուծության ժամանակակից մեթոդների (միջինների, համալիր և դինամիկ) համատեղ օգտագործմամբ (Ա. Բաղդասարյան, «Հայկական ԽՍՀ կլիման», ռուս․, 1958) և միջինների մեթոդով (Ա. Ներսեսյան, «Հայաստանի կլիման», 1964)։ Դրանց հիման վրա մշակվել են լեռն․ երկրների կլիմայի տիպաբան. դասակարգման և հանրապետության կլիմ. շրջանացման սխեմաները, կատարվել կիրառ. կլիմայագիտ․ (գյուղատնտեսական, առողջարանային, ռեկրեացիոն և այլն) հետազոտություններ։
Ջրաբան․ հետազոտությունները նախապատերազմյան շրջանում հիմնականում կապված էին ոռոգման համակարգերի ստեղծման և Սևան-Հրազդան հիմնախնդրի լուծման հետ (Վ. Դավիդով և Բ. Զայկով)։ Հետագայում հանրապետության ջրագրության և ջրային հաշվեկշռի մշակման աշխատանքներ են կատարվել Ջրային հիմնախնդիրների և հիդրոտեխնիկայի ինստ-ում (Ա. Մխիթարյան, Վ. Վալեսյան, Ե. Սաֆարով, Մ. Տիմոֆեև)։ Հետազոտություններ են կատարվել հանրապետության ջրագրության՝ գետերի և լճերի ռեժիմի, ինչպես նաև ջրային հաշվեկշռի հաշվարկման ու հոսքի վերաբաշխման ուղղությամբ՝ պայմանավորված Սևանի հիմնախնդրի և ջրային պաշարների ռացիոնալ օգտագործման խնդրով։ Մշակվել են լեռն․ լանդշաֆտների խոնավաշրջանառության հարցերը։ 1981-ին լույս է տեսել «Հայկական ԽՍՀ ջրագրություն» աշխատությունը (Գ. Ալեքսանդրյան, Վ. Ավետիսյան, Ա. Բաղդասարյան, Հ. Գաբրիելյան և ուրիշներ)։
ՀԽՍՀ ԳԱ հողագիտության բաժնում, հետագայում նաև Հողագիտության և ագրոքիմիայի ինստ-ում կազմվել են հողածածկույթի քարտեզներ (Բ. Գալստյան, Խ. Միրիմանյան, Է. Հայրապետյան, Ռ. Էդիլյան, Ա. Չիթչյան և ուր.)։
Կենսաաշխարհագր. հետազոտություններ են կատարվել ՀԽՍՀ ԳԱ Բուսաբանության և Կենդանաբանության ինստ-ներում և այլ հիմնարկներում։ Մշակվել են լեռն․ երկրների կենսաաշխարհագր. շրջանացման սկզբունքները, սահմանվել է հանրապետության տարածքի երկրաբուսաբ. և կենդանաաշխարհագր. բնութագիրը, ստեղծվել են քարտեզներ։
1958-ին ՀԽՍՀ ԳԱ Երկրբ. գիտությունների ինստ-ում կազմակերպված աշխարհագրության բաժինը ֆիզիկաաշխարհագր. ճյուղային ուսումնասիրություններին զուգահեռ սկսել է նաև տարածքի համալիր հետազոտություններ՝ հատկապես լեռն․ համակարգերի լանդշաֆտային և ընդհանուր երկրագիտական հիմնախնդիրների ուղղությամբ։
Կատարվել են խոշոր մասշտաբի լանդշաֆտային հանույթներ, կազմվել քարտեզներ։ Լանդշաֆտային քարտեզներ է պարունակում «Հայկական ԽՍՀ ատլասը» (1961), որը հանրապետության առաջին ազգային համալիր ատլասն է։ Կուտակված հարուստ նյութի հիման վրա ստեղծվել է հանրապետության լեռն․ լանդշաֆտների դասակարգման սխեմա, կատարելագործվել են ֆիզիկաաշխարհագր. շրջանացման սկզբունքները, և մշակվել հանրապետության տարածքի շրջանացման նոր սխեմաներ։ 1971-ին հրատարակվել է «Հայկական ԽՍՀ ֆիզիկական աշխարհագրություն» գիրքը՝ բնական շրջանների բնութագրերով (Ա. Ասլանյան, Ա. Բաղդասարյան, Լ. Զոհրաբյան և ուրիշներ)։
Ուսումնասիրվել են լանդշաֆտի երկրաֆիզիկան, երկրաքիմիան, ինչպես նաև էներգիայի և նյութերի տարած. տեղաշարժերի օրինաչափությունները, վերընթաց լանդշաֆտային գոտիների կառուցվածքը, պարզաբանվել և քարտեզագրվել է դրանց շարժը։ Հետազոտվել են միջավայրի հիմնախնդիրների լանդշաֆտային տարածաշրջ. առանձնահատկություններն ու այդ հիմքի վրա՝ լեռն․ համակարգերի բնության պահպանության հիմնախնդիրները։ Հատուկ ուշադրություն է դարձվել լեռն․ լանդշաֆտագիտության կիրառ. (գյուղատնտեսական, բժշկ., հողբարելավման, ռեկրեացիոն և այլն) ասպեկտներին։ Լանդշաֆտագիտական հետազոտություններում օգտագործվել են օդատիեզ. (աերոկոսմիկ.), հեռազննման (դիստանցիոն) և այլ մեթոդների նյութերը (Ա. Բաղդասարյան, Գ. Գրիգորյան, Հ. Գաբրիելյան, Դ. Պողոսյան, Ա. Քոչարյան, Տ. Տրիֆոնովա և ուրիշներ)։
Երկրագիտության ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա կազմվել է «Սովետական Միություն» 22-հատորանոց հրատ-յան «Հայաստան» (1969) հատորը։
Աշխատանքներ են կատարվել բնական տարրերի տարբեր մասշտաբների քարտեզների և ատլասների կազմման, հայ ժողովրդի աշխարհագր. ժառանգության ուսումնասիրման ուղղությամբ (Ա. Ասլանյան, Ս. Երեմյան, Հ. Ստեփանյան, Թ. Հակոբյան և ուր.)։ Կազմվել է ՀԽՍՀ բնական պայմանների, ռեսուրսների և բնության պահպանության 1։500000 մասշտաբի համալիր ատլասը։
Անկախ պետականության 20 տարիների ընթացքում ֆիզիկական աշխարհագր. գիտությունը և կրթությունը