Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համեմատ․ գնահատականը (Է. Գրիգորյան)։

1971-ին մանկաբուժ. ֆակ-ի ընդհանուր մանկաբուժության ամբիոնը բաժանվել է 2 ինքնուրույն՝ հոսպիտալային մանկաբուժության (վարիչ՝ Վ. Աստվածատրյան) և մանկ․ հիվանդությունների պրոպեդևտիկայի ու ֆակուլտետային մանկաբուժության (վարիչ՝ Ս. Իբոյան) ամբիոնների։ 1990-ին մանկաբուժության ամբիոններում կատարվել են որոշակի փոփոխություններ, հոսպիտալային մանկաբուժության ամբիոնի կադրային հիմքի վրա ստեղծվել է մանկաբուժության № 2 ամբիոնը (վարիչ՝ Ռ. Բարսեղյան), որը 1996-ին միավորվել է բուժկանխարգելիչ ֆակ-ի մանկաբուժության ամբիոնին։

Հանրապետությունում մանկաբուժության զարգացմանը մեծապես նպաստել է մանկաբուժության № 1 ամբիոնի վարիչ Վ. Աստվածատրյանը։ Նրա խորհրդատվությամբ Հայաստանում իրականացվել են երեխաների ալերգաբան. հիվանդությունների (ԱԱԻ-ում՝ Վ. Ակունց), միզաքարային հիվանդության (ԱԱԻ-ում՝ Ա. Սարգսյան), պարբեր. հիվանդության (ՊՀ, Ե. Թորոսյան, Ռ. Պետրոսյան, Գ. Ամարյան և ուրիշներ) վերաբերյալ աշխատանքներ։ Վ. Աստվածատրյանի ղեկավարությամբ են կատարվել երեխաների տոքսիկոզի բուժման ուղիներին (Ա. Գյուլբուդաղյան, «Արաբկիր» ԲՀ), ՊՀ- յան ժամանակ ամիլոիդոզի կլինիկաժառանգաբան. զուգահեռներին (Մ. Փափազյան, «Արաբկիր» ԲՀ), վերջինիս իմունաժառանգաբան. գործոնների առանձնահատկություններին (Ա. Զաքարյան, Արյունաբանության և արյան փոխներարկման ԳՀԻ), արյան վարակման իմունակարգավորմանը (Պ. Մազմանյան, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն) նվիրված աշխատանքներ։

1976-81-ին ամբիոնում ԽՍՀՄ մանկաբուժության ինստ-ի հետ ուսումնասիրվել են հանրապետությունում մանկ․ մահացության բժշկ. և սոցիալ-հիգիենային հայեցակետերը, մշակվել են կազմակերպչական և բուժ․ մի շարք միջոցառումներ (Վ. Աստվածատրյան, Ռ. Բարսեղյան, Վ. Թևոսյան և ուրիշներ)։ Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկ. մակաբուծաբանության, ինչպես նաև ԵԲԻ կենսաքիմիայի ամբիոնի հետ ուսումնասիրվել են վաղ մանկ․ տարիքի երեխաների արյան վարակման պատճառագիտության, ախտածնության, կլինիկ․ առանձնահատկությունների և բուժման հարցերը (Լ. Պողոսյան, Ա. Քրիստոսդուրյան, Մ. Օհանյան, Կ. Սարիբեկյան)։ Ամբիոնում է գործել նաև Հանրապետական մանկ․ ալերգաբան. կենտրոնը (ղեկ.՝ Վ. Ակունց)։

1962-ին համամիութ. բժշկ. մամուլում Վ. Աստվածատրյանն առաջինն է նկարագրել հայերի համար տեղաճարակային՝ երեխաների ՊՀ-ն, շեշտվել է նրա ծագման հնարավոր ժառանգ․ բնույթը։ 1983-ից սկսած՝ ամբիոնում մանրակրկիտ ուսումնասիրվել են երեխաների ՊՀ-ն։ Հետագայում՝ 1998-ին հիմնվել է Պարբեր. հիվանդության մանկ․ հանրապետական կենտրոնը (ՊՀ ՄՀԿ)՝ իր դիսպանսերով, որը 2003-ից գործում է «Արաբկիր» ԲՀ-ի Երեխաների և դեռահասների առողջության ինստ-ում (ԵԴԱԻ)։ Կենտրոնում պետական պատվերի շրջանակներում մինչև 18 տարեկանը հսկվում և անվճար կոլխիցինաբուժում են ստանում շուրջ 2 հազար հիվանդ երեխաներ։ ՊՀ ՄՀԿ-ի գործունեության հիմն․ նպատակը երեխաների ՊՀ-ի բարդությունների կանխարգելումն է։ Այդ առումով, 2003-ից իրականացվում է «Երեխաների ՊՀ-ի վաղ ախտորոշումը և բուժումը» ծրագիրը՝ «Հովարդ Կարագյոզյան» բժշկ. հասարակական կազմակերպության հովանավորությամբ, որն ապահովում է հիվանդ երեխաների կոլխիցինաբուժության շարունակականությունը՝ ՀՀ ԱՆ-ի, Բժշկ. գենետիկայի կենտրոնի (ԲԳԿ) հետ համագործակցելով։ Ներկայումս ՊՀ ՄՀԿ կենտրոնի գիտագործն. աշխատանքները ղեկավարում է Գ. Ամարյանը։

1997-ից, կապված միջազգային կոնսորցիումի կողմից ՊՀ-ի գենի հայտնաբերման հետ, ՊՀ ՄՀԿ-ն սերտ և արդյունավետ համագործակցում է ՀՀ բժշկ. գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի հետ (ղեկ.՝ Թ. Սարգսյան)։

Ամբիոնը հրատարակել է Վ. Աստվածատրյանի «Երեխաների լեղուղիների բորբոքային հիվանդությունները» մենագրությունը (1971), «Մանկական հիվանդություններ» մանկաբուժության առաջին հայերեն դասագիրքը (1975), ծնողներին հասցեագրված «Առողջ մանուկ» (1979, 1982), «Կլինիկական մանկաբուժություն» (1987) գրքերը, «Բժշկական էթիկա» (համահեղինակ՝ Ա. Հարությունյան,