ուրոլոգներ, անդրոլոգներ) միջև նոր մակարդակի գիտագործն. կապերի զարգացումը։
Առաջին անգամ ՀՀ-ում հրատարակվել է «Սեռավարակների վարման ազգային ուղեցույցը»։ Կատարվել են քրոնիկ․ մաշկախտերով տառապող հիվանդների կյանքի որակի լավացմանն ուղղված հետազոտություններ (Ա. Մկրտչյան), ՍՎ-ների տարածվածության և կանխատեսման մաթեմատիկական մոդելավորման աշխատանքներ (Հ. Հովհաննիսյան), ներդրվել են մաշկավեներաբանների հետդիպլոմային ուսուցման նոր մոտեցումներ։
Ներզատաբան․ օգնությունը Հայաստանում կազմակերպվել է 1946-ին Ա. Մելիք-Ադամյանի նախաձեռնությամբ ԵԲԻ-ի ներքին հիվանդությունների ամբիոնում հիմնված ներզատաբան․ կաբինետում (հետագայում՝ ներզատաբան․ դիսպանսեր)։ 1968-ին Երևանի 5-րդ հիվանդանոցում բացվել է ներզատաբան․ առաջին բաժանմունքը (1970-ից՝ Հանրապետական կլինիկ. հիվանդանոցի կազմում), որի հիման վրա ստեղծվել է հորմոնների լաբորատորիա, իսկ 1980-ին՝ ԵԲԻ-ի ներզատաբանության ամբիոն (վարիչ՝ Պ. Վարդապետյան), որը հետագայում դարձել է դասընթաց՝ ԵՊԲՀ ներքին հիվանդությունների ամբիոնում։ Ամբիոնը վերաբացվել է 2004-ին (վարիչ՝ Է. Հայրապետյան)։
Սկզբն. շրջանում երկրում տեղաճարակային խպիպի տարածվածությունը բացահայտելու համար հետազոտվել է բնակչության 20 %-ը, հետագայում՝ Վանաձորի շրջանը՝ որպես խպիպի տեղաճարակային օջախ, և առաջարկվել են կանխարգելիչ միջոցառումներ (Ռ. Գյանջեցյան)։ Կազմվել է խպիպի տարածվածության քարտեզը, հրատարակվել ժող․ (Ս. Շարիմանյան)։ Զբաղվել են թիրեոտոքսիկոզի և շաքարային դիաբետի հարցերով (Տ. Մնացականով, Գ. Գևորգյան, «Էնդոկրին գեղձերի հիվանդություններ», 1958)։ Կատարվել են շաքարախտային անգիոպաթիաների (անոթների ախտահարումներ) ժամանակ երիկամների ֆունկցիայի մանրազնին հետազոտություններ (Ռ. Մամիկոնյան, Գ. Գևորգյան, «Շաքարախտ և շաքարախտային անգիոպաթիաներ», 1971), թիրեոտոքսիկոզի դեպքում՝ սրտի ախտահարման պատճառների ուսումնասիրություններ (Պ. Վարդապետյան)։ Հետազոտվել են շաքարախտով հիվանդների օրգանիզմի վրա «Ջերմուկ» հանք․ ջրի ազդեցության մեխանիզմները (Մ. Բադալյան)։
1982-ին Է. Փաշինյանի ղեկավարությամբ Երևանի 4-րդ մանկ․ հիվանդանոցում բացվել է մանկ․ ներզատաբանության, 1993-ին Երևանի 8-րդ հիվանդանոցում Ռ. Շահգելդյանի ղեկավարությամբ՝ ներզատաբանության բաժանմունքներ, 1992-ին ԱԱԻ-ում՝ ներզատաբանության (ղեկ.՝ Է. Թորոմանյան), 2003-ին ԱԱԻ-ում՝ շաքարախտաբանության (դիաբետոլոգիա, վարիչ՝ Ս. Ներսիսյան) ամբիոններ։ Վերջինս զբաղվում է շաքարախտի ու նրա բարդությունների, ինչպես նաև վահանագեղձի նորագոյացությունների և նյարդաներզատաբանության հարցերով։
2008-ին ԵՊԲՀ-ի «Մուրացան» համալսարան. հիվանդանոցի մանկ․ ներզատաբան. բաժանմունքի (կից գործում է մանկ․ հանրապետական ներզատաբան․ դիսպանսեր) հիման վրա կազմակերպվել է ընդհանուր ներզատաբանության կլինիկա, որը ԵՊԲՀ-ի ներզատաբանության ամբիոնի հիմն․ հենակետն է։ Ամբիոնում և կլինիկայում (ղեկ.՝ Ե. Աղաջանովա) զբաղվում են դիաբետիկ նեյրոպաթիայի ախտաբանության ուսումնասիրությամբ։ Ամբիոնի աշխատակիցները մանկ․ ներզատաբանության գծով վերապատրաստվել են ՌԴ-ի և Գերմանիայի, մեծահասակների ներզատաբանության գծով՝ Շվեդիայի և ՌԴ-ի լավագույն կլինիկաներում։
2009-ից կլինիկայում կիրառվում են Մանկ․ ներզատաբանության եվրոպ. միության (ESPE) և Մանկ․ ու պատանեկան դիաբետի միջազգային ֆեդերացիայի (ISPAD) հաստատած ուղեցույցները։ 2009-ից ներզատաբանության ամբիոնում զբաղվում են երեխաների ու դեռահասների 1 տիպի շաքարային դիաբետի և նրա բարդությունների առանձնահատկությունների ու տարածվածության, բազմագեղձային