մամուլում («Մշակ», «Մուրճ», «Տարազ»)], որոնց տարածմանը նպաստել են Ստեփան Շահումյանը, Բոգդան Կնունյանցը, Սուրեն Սպանդարյանը, Ալեքսանդր Մյասնիկյանը և ուր.։ Նրանք համոզված էին, որ մարքսիզմը «միակ ճշմարիտ» տեսությունն է, որի միջոցով հնարավոր է գիտականորեն բացատրել բնության, հասարակության և մտածողության զարգացման ընդհանուր օրինաչափությունները։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից (1920) հետո մարքսիզմը դարձել է պետության պաշտոն․ գաղափարախոսությունը, այնուհետև ձեռք է բերել դոգմատիկ., սխոլաստիկ. և ջատագով․ բնույթ։
Միանգամայն այլ ճանապարհով է զարգացել սփյուռքահայ փիլ. միտքը։ XX դ-ի 30-ական թթ-ին սփյուռքահայության ազգային ինքնության պահպանման նպատակով ձևավորվել է ազգայնական-հայրենասիր. երանգ ունեցող փիլ. նոր հոսանք (Գարեգին Նժդեհ, Հայկ Ասատրյան, Շահան Պերպերյան), որը, վերիմաստավորելով ոչ միայն գերմ. դաս. իմաստասիր., այլև Նիցշեի կամապաշտ., հատկապես Գերմարդու մասին ուսմունքը, պաշտպանել է ազգային արժեքները վերածնելու և դրանցով առաջնորդվելու գաղափարը։ Գ. Նժդեհը համոզված էր, որ յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ սեփական ազգի կենսունակության պահպանումն ու սեփական մշակույթի զարգացումն են։
XX դ-ի 60-ական թթ-ին ԽՍՀՄ-ում համեմատաբար բարենպաստ պայմաններ են ստեղծվել փիլ. մտքի զարգացման համար։ Դուրս չգալով մարքսիստ, փիլ-յան շրջանակներից, բայց օգտվելով արմ. փիլ-յան նվաճումներից՝ խորհրդահայ հեղինակներն ստեղծել են ուշագրավ տեսություններ։ Նշանակալի է հայ փիլ-ների (Լևոն Աբրահամյան, Էդմոնդ Ավետյան, Էդուարդ Աթայան, Սեն Արևշատյան, Գեորգ Բրուտյան, Հենրի Գաբրիելյան, Համլետ Գևորգյան, Էդուարդ Մարգարյան, Ալեքսանդր Մանասյան, Հրաչիկ Միրզոյան, Կարեն Սվասյան, Հրաչիկ Շաքարյան, Վազգեն Չալոյան և ուրիշներ) ավանդը իմացաբան., տրամաբան., նշանագիտական, մշակութաբան., փիլիսոփայապատմ., գեղագիտական, մեթոդաբան․ և այլ հարցերի մշակման ասպարեզում։ 1950-60-ական թթ-ից սկսվել է նաև ազգային փիլ-յան պատմության ուսումնասիրությունը, աշխարհաբարի են փոխադրվել և ռուս․ թարգմանվել բազմաթիվ բնագրեր, լույս են տեսել մենագրություններ, հոդվածներ, որոնց մեջ բացահայտվել են հայ փիլ. մտքի զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները։
Մասնավորապես, Էդմոնդ Ավետյանի աշխատությունները վերաբերում են լեզվաբանության մետաֆիզիկական փիլ-յան հարցերին, իմաստի և արտահայտության, լեզվ. միավորների բնույթին («Լեզվաբանական նշանի բնույթը», ռուս․, 1968, «Նշանագիտություն և լեզվաբանություն», ռուս․, 1979, և այլն), նա հայկական նշանագիտության հիմնադիրներից է։
Հայ փիլ-յան պատմության ուսումնասիրության ասպարեզում նվաճումներն ի մի բերելու առումով կարևոր դեր են կատարել «Հայկական սովետական հանրագիտարանը» (հ. 1-13, 1974-87) և հետագա հանրագիտական հրատ-ները։
Խորհրդային Միության փլուզումից և ՀՀ-ի անկախության վերահաստատումից հետո նոր հեռանկարներ են բացվել հայ մշակույթի և փիլ. մտքի զարգացման համար։ Փիլ. նոր հետազոտություններ են կատարվում ՀՀ ԳԱԱ Փիլ-յան, իրավունքի և սոցիոլոգիայի ինստ-ում, ԵՊՀ-ում, Մատենադարանում, բուհերի համապատասխան ամբիոններում, կազմակերպվում են միջազգային գիտաժողովներ, ստեղծվում բուհ․ դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ, գիտամեթոդական գրականություն, բառարաններ։ ԵՊՀ փիլ-յան և սոցիոլոգիայի ֆակ-ներում, ԵՊՀ-ի և ՀՀ ԳԱԱ-ի ասպիրանտուրաներում պատրաստվում են երիտասարդ մասնագետներ։ Փիլ. հոդվածներ են հրապարակվում «Լրաբեր հասարակական գիտությունների», «Պատմա-բանասիրական հանդես», «Բանբեր Երևանի համալսարանի» և այլ հանդեսներում։ Հրատարակվել են բազմաթիվ գրքեր, մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ (Գևորգյան Համլետ, «Ազգ, ազգային պետություն, ազգային մշակույթ», 1997, «Ազգային մշակույթը պատմության փիլիսոփայության տեսանկյունից», ռուս․, 1992, Զաքարյան Սեյրան, «Գրիգոր Տաթևացի», 1998, «Գարեգին Նժդեհ», 2001, «Հայկական Վերածննդի հարցը», 2006, Հարությունյան Էդվարդ, «Անցումային հասարակությունը որպես տրանսֆորմացիոն գործունեության