ՖԻԶԻԿԱԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ
որոնք բաժանված են Շիրակի լ-շղթայով։ Հվ-ում տարածվում է Թալինի սարավանդը, հս-արլ-ում՝ Շարայի լեռը։ Արլ-ում Ջաջուռի (1952 մ) ու Քարախաչի (2273 մ) լ-անցքներով շրջանը կապվում է Լոռու ֆիզիկաաշխարհագր. շրջանին։
Մակերևույթն անտառազուրկ է. բնորոշ են հրաբխային կոներն ու լավային հոսքերը։ Կան շինանյութերի (տուֆ, բազալտ, պեռլիտ, անդեզիտաբազալտ, հրաբխային խարամ) հարուստ պաշարներ, պեմզայի, գորշ ածխի, զառիկի, քրոմի, այրվող թերթաքարերի, կրաքարի հանքավայրեր, հանք, ու անուշահամ ջրերի պաշարներ։
Կլիման ցուրտ լեռնային է՝ լավ արտահայտված վերընթաց գոտիականությամբ։ Արևափայլքի տարեկան միջին տևողությունը 1900 (հս-ում)-2500 (Գյումրի) ժ է։ Հունվ. միջին ջերմաստիճանը հս-ում -12 °C է, հարավում՝ -6 °C, հուլիսինը՝ համապատասխանաբար՝ 12 °C և 20 °C (առավելագույնը՝ 36°C)։ Աշոցքի սարահարթում է ՀՀ ամենացուրտ վայրը՝ Պաղակն գյուղը (նվազագույն ջերմաստիճանը՝ -42°C)։ Ձմռանը կլիմայի ձևավորման վրա որոշակի է Կարսի անտիցիկլոնի ազդեցությունը։ Տարվա ցուրտ ժամանակաշրջանին բնորոշ են կայուն ձնածածկույթը, ձնաբքերն ու մառախուղը, ամռանը՝ ամպրոպները։ Տարեկան միջին տեղումները 450-900 մմ են։
Արագածի լանջերի բազմաթիվ աղբյուրներից սկզբնավորվում է շրջանի ամենամեծ՝ Ախուրյան գետը՝ Կարախան, Գյումրի, Կարկաչուն, Աշոցք վտակներով, որոնց միախառնվում են Մանթաշ, Գեղաձոր և այլ գետակներ։ Աշոցքի սարահարթում է Արփի լիճը, որը 1950-ից վերածվել է ջրամբարի։ Մակերևութային ջրերի պաշարները պահպանելու, կարգավորելու, տարածքի ոռոգումն ապահովելու նպատակով կառուցվել են Ախուրյանի (Թուրքիայի հետ համատեղ, ամենախոշորը՝ ՀՀ-ում), Մանթաշի, Կառնուտի, Թավշուտի, Սառնաղբյուրի, Սարալանջի ջրամբարները, Շիրակի, Ախուրյանի, Կապսի ջրանցքները։ Ջրի պաշարների հաշվեկշռում կարևոր է Շիրակի արտեզյան ավազանի դերը։ Կան բազմաթիվ ջրհան կայաններ։
Շիրակի ֆիզիկաաշխարհագրական շրջանի տարածքը 2681 կմ2 է՝ ՀՀ տարածքի 9 %-ը։
Լանդշաֆտը լ-տափաստանային ու լ-մարգագետնային է, Արագածի բարձրադիր գոտում (3500 մ բարձր)՝ ձնամերձ։
Սևանի ավազանի ֆիզիկաաշխարհագրական շրջան
Սևանի ավազանի ֆիզիկաաշխարհագրական շրջանի տարածքը 5348 կմ2 է՝ ՀՀ տարածքի 18 %-ը։
Սևանի ավազանի ֆիզիկաաշխարհագր. շրջանն ընդգրկում է Գեղարքունիքի մարզի հիմն. մասը, Սևանա լիճը՝ իր ավազանով։ Միջլեռն. եռանկյունաձև տեկտոն. իջվածք է՝ 1900-3000 մ բարձրների վրա, առավելագույնը՝ 3597 մ (Աժդահակ լ.), որի հատակն զբաղեցնում է Սևանա լիճը։ Եզրավորված է Արեգունու, Սևանի, Արլ. Սևանի, Վարդենիսի, Փամբակի լ-շղթաներով, Գեղամա լ-վահանով։ Գերիշխում են ռելիեֆի տիպիկ հրաբխային ձևերը՝ լավային սարավանդներ, հրաբխային կոներ (Արմաղան, Եռաթմբեր, Վարդենիս ևն), բրգաձև ժայռեր ևն։ Արեգունու և Սևանի լ-շղթաների լճահայաց լանջերը զառիթափ են՝ կտրտված կարճ, ոչ խոր հովիտներով։ Գոգավորության արմ. և հվ. նախալեռները փոքրաթեք կուտակումային հարթավայրեր են (Մասրիկի, Գավառագետի, Նորատուսի, Մարտունու, Արգիճիի ևն)՝ կազմված լճային, լճագետային և հեղեղաբերուկային նստվածքներից։ Մասրիկի դաշտում տեղ-տեղ պահպանվել են Սևանա լճի դարավանդները։ Շրջանին բնորոշ են քարակարկառները։ Հովիտները կարճ են, ոչ խորը, ունեն ձագա- րաձև ջրհավաք ավազաններ։ Շրջանը Սևանի լ-անցքով (2114 մ) կապվում է Աղստևի հովտին, Սուլեմայի լ-անցքով