վիճակագր. բարբառագիտությունը՝ բազմահատկանիշ դասակարգման սկզբունքով (Գ. Ջահուկյան), որը հիմք է դարձել բարբառագիտական ատլասի ստեղծման համար։ Ատլասի կազմման սկզբն. աշխատանքները ղեկավարել է Հայրիկ Մուրադյանը։
Սկսել են բազմակողմանիորեն ուսումնասիրել ժամանակակից հայ-ի կառուցվածքը։ Հրատարակվել են ինչպես ընդհանուր բնույթի աշխատություններ ու դասագրքեր, այնպես էլ տարբեր բաժինների, տարբեր խոսքի մասերի, քերական․ կարգերի վերաբերյալ բազմաթիվ մենագրություններ ու հոդվածներ։ Մասնագիտացված քննության առարկա են դարձել փորձառ. հնչյունաբանության, հանրալեզվաբանության, հոգելեզվաբանության, գրակ-յան լեզվի զարգացման, խոսքի մշակույթի ու ոճաբանության հարցերը։ Լեզվաբան․ նոր մեթոդների ու սկզբունքների կիրառումը հանգեցրել է լեզվի ներքին և արտաքին կողմերի հարաբերակցված քննության սկզբունքին (Գ. Ջահուկյան)։ Այս կապակցությամբ վերանայվել են խոսքի մասերին, քերական․ կարգերին, հոլովներին առնչվող այլ հարցեր։ Հայ բառարանագրությունը հարստացել է բազմաթիվ և բազմատեսակ ընդհանուր, թարգման., մասնագիտական, հանրագիտարանային բառարաններով՝ ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստ-ի հրատարակած «Ռուս-հայերեն բառարանը» (հ. 1-4, 1954-58), «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը (հ. 1-4, 1969-80), «Հայ-ռուսերեն բառարանը» (1984), Աշոտ Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բառարանը» (1967) և «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարանը» (2003), Արարատ Ղարիբյանի «Ռուս-հայերեն բառարանը» (1968), Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանը» (հ. 1-2, 1976), Թադևոս Հակոբյանի, Ստեփան Մելիք-Բախշյանի և Հ. Բարսեղյանի «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանը» (հ. 1-5, 1986-2001), «Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարանը» (հանրագիտարանի հրտ., 1988), Արտաշես Տեր-Խաչատրյանի «Հայոց լեզվի նոր բառարանը» (արևմտահայերեն, հ. 1-2,1992), Ռուբեն Ղազարյանի «Գրաբարի բառարանը» (2004) և «Գրաբարի հոմանիշների բառարանը» (2006), Բախտիար Հովակիմյանի «Հայոց ծածկանունների բառարանը» (2005), Պետրոս Բեդիրյանի «Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարանը» (2011) և այլն։ Լույս են տեսել դարձվածաբան., ուղղագր., տերմինաբան., երկլեզվյան ու բազմալեզվյան և այլ բառարաններ։
Բացի հայ-ից՝ հայ լեզվաբաններն ուսումնասիրել են հին ու նոր լեզուներ, պարզաբանել հայոց լեզվի պատմ. կապերը, մասամբ անդրադարձել տես. ու գործն․ զանազան հարցերի։ Հայ լեզվաբանների ուշադրության կենտրոնում են նաև լեզվաբան․ ուսմունքների պատմության հարցերը (Է. Աղայան, Գ. Ջահուկյան, Գասպար Գասպարյան, Հայկ Ամալյան)։
Նշանակալի նվաճումներ ունենալով լեզվի ընդհանուր տեսության հարցերի ուսումնասիրության բնագավառում՝ հայ լեզվաբանությունը ճանաչվել է նաև արտերկրում։ Բացի Է. Աղայանի «Լեզվաբանության ներածություն» (1952) և Գ. Ջահուկյանի «Լեզվաբանության պատմություն» (հ. 1-2, 1960-62) ընդհանուր բնույթի աշխատություններից՝ այս բնագավառում ուշագրավ են ընդհանրական լեզվաբան․ կաղապարի ստեղծումը, լեզվաբան. մեթոդների ընդհանուր դասակարգումը (Գ. Ջահուկյան), լեզվի և իրականության փոխհարաբերության, շարահյուսական նվազագույն միավորի և նվազագույն կառուցվածքի յուրահատուկ մեկնաբանությունը (Էդուարդ Աթայան), լեզվի և փիլ-յան փոխհարաբերության քննությունը, լեզվաբան․ լրացչության սկզբունքը, Սեպիր-Ուորֆի հարաբերականության տեսության քննությունը (Գեորգ Բրուտյան), լեզվ. նշանի բնույթի և էության հարցերի յուրահատուկ լուծումը (Լևոն Աբրահամյան) և այլն։
Հայ լեզվաբանության պատմության, համեմատ․ քերակ-յան, բարբառագիտության, ժամանակակից հայոց լեզվի հնչյուն․ համակարգի, խոսքի մշակույթի և տերմինաբանության վերաբերյալ ուսումնասիրությունները կատարվում են ԳԱԱ Լեզվի ինստ-ում, ԵՊՀ-ում, ԵՊԼՀ-ում, ՀՊՄՀ-ում։ Վերջին տասնամյակներում ավանդ․ գիտակարգերին զուգահեռ ուսումնասիրվում են նաև լեզվաբան․ նոր ուղղությունները՝ կառուցվածքային լեզվաբանութունը, փորձառ. հնչյունաբանությունը, հանրալեզվաբանությունը,