Նախադասության մեջ դրսևորվող հիմն, շարահյուսումնական հարաբերություններից սուբյեկտ-օբյեկտայինը (ենթակա-խնդիր) արտահայտվում է ենթակայի և խնդրի տարբեր հոլովաձևերով, բայի խնդրառությամբ, սակավ դեպքերում՝ շարադասությամբ։ Որոշչային իմաստներն արտահայտվում են հիմնականում ածականի և սեռ. հոլովով գոյականի առդրությամբ գոյական. անդամի հետ (մեծ տուն, սարի ծաղիկ), հատկացուցիչ-հատկացյալի հարաբերությունը նույնպես արտահայտվում է սեռ. հոլովի, ստացական դերանունների առդրությամբ։ Պարագայական իմաստներն արտահայտվում են համապատասխան մակբայներով, ինչպես նաև գոյականի թեք հոլովաձևերով, որոնք կապվում են գերադաս անդամին մեծ մասամբ տարածաժամանակային իմաստ ունեցող կապերի միջոցով։
Շարահյուս. կապակցման եղանակներն են համաձայնությունը, խնդրառությունը և առդրությունը։ Համաձայնությունը սահմանափակ կիրառություն ունի, հիմնականում համաձայնվում են ենթական ու ստորոգյալը և բացահայտիչն ու բացահայտյալը։ Խնդրառությունը (հոլովառություն, կառավարում) սովորաբար հատուկ է բային, բայց բայանուն գոյականները և ածականների զգալի մասը նույնպես ունեն որոշակի հոլովառություն։ «Կառավարող» անդամի դերում են նաև կապերը, որոնք «պահանջում» են որոշակի հոլովով դրված կապի խնդիր։ Առդրությունը կապակցման առավել տարածված եղանակն է, որն արտահայտվում է որոշչային և պարագայական բազմապիսի կապակցություններում։
Բարդ նախադասության կառուցվածքային տիպերը և կապակցման միջոցները նույնպես բազմազան են։ Ըստ բաղադրիչների շարահյուսումնական հարաբերությունների բնոցթի՝ տարբերակվում են բարդ համադաս, և բարդ ստորադաս, նախադասությունները։ Բարդ համադաս, նախադասության բաղադրիչները համազոր են և կապակցվում են 2 միջոցով՝ համադաս, շաղկապներով և շարահարությամբ, վերջինս բնորոշ է միավորական և ներհակական հարաբերությունների որոշ տեսակներին (Աշուն էր, դաշտերը դեղնել էին։ Գարունն էլ եկավ, արագիլները չվերադարձան)։
Բարդ ստորադաս, նախադասության բաղադրիչներից մեկը գերադաս է (գլխավոր) և ստորադաս(ևեր)ին կապակցվում է ստորադաս, շաղկապներով։ Ավելի սերտ կապն արտահայտվում է այն դեպքում, երբ գլխավոր նախադասության մեջ կա հարաբերյալ բառ (Եկավ այն պահին, երբ արդեն ուշ էր)։ Բարդ ստորադաս, նախադասության բաղադրիչները կարող են կապակցվել նաև անշաղկապ շարահարությամբ։ Այս դեպքում կարևոր քերական, նշանակություն են ստանում հնչերանգը (Կարող եք՝ գնացեք։ Եթե կարող եք, գնացեք) և շարադասությունը։
Արևմտահայ՜ում նախադասության կառուցվածքային տիպերը և շարահյուսումնական հարաբերությունների արտահայտման միջոցները հիմնականում նույնն են։ Մասնավոր զանազանություն է ենթակայի և ուղիղ խնդրի տարբերակման մեջ շարադասության ավելի կարևոր դերը արևմտահայ-ում, քանի որ ենթական և խնդիրը ձևով չեն տարբերվում (Հայրը կսիրե զավակը)։ Չկա նաև օժանդակ բայի տեղափոխություն՝ տրամաբանական շեշտից կախված (արևելահայերեն՝ Դո՞ւ ես գնացել, արևմտահայերեն՝ Դո՞ւն գացած ես)։
Ընդհանուր առմամբ, 2 գրական տարբերակներն էլ, ունենալով քերական, կարգերի ու նրանց արտահայտման միջոցների նյութ, ընդհանրություն, ի հայտ են բերում նաև տարբերություններ լեզվ. միավորների գործառության և արժեքի հարցերում։
Գրական արևելահայ-ը, պետական լեզվի իր կարգավիճակի շնորհիվ գործածվելով պետական, հասարակական, գիտաուսումնական և մշակութային կյանքի բոլոր ոլորտներում, ձեռք է բերել գործածման համապարփակություն, հետագա մշակման ու նորմավորման մեծ հնարավորություններ։ Հայրենիքի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդումը, գիտական և ուսումնական գրակ-յան փոխանակումը, հայրենիքում սփյուռքահայ գրողների երկերի հրատարակումը, արևմտահայ-ի գիտական ու գործն, ուսումնասիրությունը, արևմտահայ դպրոցների համար դասագրքերի ստեղծումը և այլ միջոցառումներ նպաստում են նաև արևմտահայ-ի պահպանմանն ու զարգացմանը և գրական 2 տարբերակների հնարավոր մերձեցմանը։
Միաժամանակ, անկախության հաստատումից ի վեր լեզվաշինության ու լեզվաքաղաքականության առաջ ծառանում են նոր խնդիրներ՝ կապված մի կողմից օտար լեզուների ուժեղացող ազդեցության, անհարկի օտարաբանությունների հոսքի, օտար հնչերանգի և շարահյուսումնական կառույցների նմանակման, մյուս կողմից՝ հրապարակային խոսքում գրական նորմայից շեղումների, բարբառային ու ժարգոնային արտահայտությունների ներխուժման և նման անցանկալի երևույթների հետ։
Հրատապ է դարձել որոշակի միջոցառումների անհրաժեշտությունը, որոնք, ելնելով լեզվի զարգացման միտումներից և ժամանակակից հասարակության մեջ գրական լեզվի լիարժեք գործառման պահանջներից, լեզվ. ճիշտ քաղաքականության մշակման ու կիրառման շնորհիվ կապահովեն հայոց լեզվի հետագա զարգացումն ու կատարելագործումը։
Գրկ. Աճառյան Հ., Հայոց լեզվի պատմություն, հ. 1-2, Ե., 1940-51։ Ջահուկյան Գ. Բ., Հայոց լեզվի զարգացումն ու կառուցվածքը, Ե., 1969։ Նույնի, ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Ե., 1974։ Նույնի, ժամանակակից հայոց լեզվի իմաստաբանություն և բառակազմություն, Ե., 1989։ ժամանակակից հայոց լեզու, հ. 1-3, Ե., 1974-79։ Սարգսյան Ա. Ե., Արևմտահայերեն և արևելահայերեն գրական լեզուներ (զուգադրական քննություն), Ե., 1984։ Խաչատրյան Գ., Գրաբարի վելուծական բայերի արժույթը, Ե., 2000։ Նույնի, Գրաբարի միակազմ նախադասությունները, Ե., 593 2002։ Նույնի, Հայերենագիտական աշխատասիրություններ, Ե., 2008։ Շահվերդյան Թ., Դասական գրաբարի շարահյուս ական ոճաբանություն, Ե., 2007։ Լիանա Հովսեփյան 38. Հայաստան