(հատկապես՝ Մեծամոր լճի և գետի) աչքի է ընկնում իր քանակ․ կազմով։
Բացառիկ է ջրային բույսերի դերը լճակների, ջրավազանների ու գետերի կենսբ. ռեժիմի կարգավորման հարցում։ Դրանք մաքրում են ջրամբարները՝ կատարելով զտիչի դեր, հարստացնում են թթվածնով, ծառայում որպես կեր և զանազան ջրլող թռչունների ու կենդանիների բնադրման, պաշտպանման ու բազմացման վայր։
Արդ-յան զարգացման, աննախադեպ շին-յան ծավալման, ինչպես նաև բնական պաշարների ոչ խնայող, օգտագործման հետևանքով ՀՀ բուսաշխարհը մեծ կորուստներ է կրել։ Դա չի սահմանափակվում միայն առանձին բուսատեսակներով, այլ զանգվածաբար ոչնչանում են գենոֆոնդի բուս․ համակեցություններ, ամբողջ. ասոցիացիաներ, ֆորմացիաներ և բուս․ խմբավորումներ։
Բնաջնջման եզրին են անապատային, կիսաանապատային, տափաստանային և ճահճային բուսականության տիպերը, որոնք ընդգրկում են ՀՀ ֆլորայի շուրջ 25 %-ը։
Ստեղծված արգելոցները, արգելավայրերը և ազգային պարկերը (ընդհանուր տարածքը՝ 218.807 հա) ի վիճակի չեն ապահովելու գենոֆոնդի վերարտադրությունը։ Ուստի անհրաժեշտ է ՀՀ ֆլորայի՝ գենոֆոնդի և ցենոֆոնդի նոր, բազմակողմանի քննություն, գենոֆոնդի պահպանության և վերարտադրության նոր ռազմավարության մշակում։ Այս ուղղությամբ աշխատանքներ են կատարվում ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստ-ի հայկական ֆլորայի և բուսականության հողամասում, որտեղ աճում են շուրջ 900 հազվագյուտ, անհետացող, բնաշխարհիկ, մնացորդային և այլ բնորոշ բուսատեսակներ։ Ալպյան, մերձալպյան և գորգային բուսականության համար կազմված են առանձին լ-զանգվածների՝ Արագածի, Կապուտջուղի և Արմաղանի մոդելները՝ իրենց բնորոշ բուսատեսակներով ու համակեցություններով։ Կատարվում է այդ պայմաններին լավ հարմարված և որակյալ սերմնանյութ տվող առանձին անհատների վերաներարկում (ռեինտրոդուկցիա)՝ սերմնանյութի վերադարձ բնությանը։