Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/883

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1995-ի ապրիլի 3-ին Ամենայն հայոց հայրապետ է ընտրվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ-ն (վերաօծվել է Գարեգին Ա Սարգիսյան), որի օրոք աշխուժացել է եկեղեց., միաբան., թեմ. և հոգևոր-մշակութային կյանքը։ ՀՀ-ում վերափոխվել է թեմ. կառուցվածքը, կառուցվել ու վերաբացվել են նոր եկեղեցիներ ու վանքեր։ Մայր աթոռում հիմնվել է Քրիստ. դաստիարակության և քարոզչության կենտրոն, վերանորոգվել է Գևորգյան ճեմարանի շենքը և հանձնվել Սբ Էջմիածնին, բարելավվել են հոգևոր ճեմարանի ուսումնական պայմանները։ Մայր աթոռում ստեղծված Մամլո դիվանը, «Խորան լուսոյ» ստուդիան, «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը սկսել են համակարգված քարոզչական և տեղեկատվ. աշխատանք կատարել։ Մայր աթոռի գործունեության կարևոր ուղղություններից էր Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության

ԳԱՐԵԳԻՆ Բ ՆԵՐՍԻՍՅԱՆ [ավազանի անունը՝ Կտրիճ, ծ. 1951, գ. Ոսկեհատ (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում)], Ամենայն հայոց 132-րդ կաթողիկոսը, ընտրվել է 1999-ի հոկտ. 27-ին և օծվել նոյեմբ. 4-ին։ Հաջորդել է Գարեգին Ա Սարգիսյանին (1995-99)։ 1965-71-ին ուսանել է Սբ Էջմիածնի հոգևոր ճեմարանում։ 1972-ին ձեռնադրվել և օծվել է կուսակրոն քահանա։ 1972-75-ին սովորել է Վիեննայի համալսարանի աստվածաբան. ֆակ-ում, 1975-ին նշանակվել է Գերմանիայի հայկական համայնքի հոգևոր հովիվ՝ ուսումը շարունակելով Բոննի համալսարանում։ 1979-ին ուսանել է Զագորսկի Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր ակադ-ի ասպիրանտուրայում։ 1983-ին նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, փոխանորդ, հոկտ-ին ձեռնադրվել է եպիսկոպոս, 1992-ին ստացել արքության պատիվ և տիտղոս։ 1990-ին Արարատյան հայրապետական թեմի հովանու ներքո հիմնադրվել է Վազգենյան հոգևոր դպրանոցը (Սևանի թ-կղզում), թեմում՝ Քրիստ. դաստիարակության կենտրոնը, 1992-ին Երևանի նախկին պիոներ-պալատներից 3-ը վերակազմավորվել են Հայորդաց տների, 1998-ին նշանակվել է կաթողիկոս․ ընդհանուր փոխանորդ։ 1999-ին՝ Մայր աթոռի «Ալեք Մանուկյան» գանձատանն ստեղծվել է Գարեգին Ա-ի անվան աստվածաբան. հայագիտական կենտրոնը։

2000-ի հունվ. 14-24-ը ուխտագնացության է մեկնել Տերունական սրբավայրեր՝ Հորդանան և Երուսաղեմ. Երուսաղեմում Հուլյան տոմարով հանդիսապետել է Սբ Ծննդյան արարողությունները, Վատիկանում (2000-ի նոյեմբ. 11) Հովհաննես Պողոս II պապը Գարեգին Բ-ին է հանձնել համաքրիստ. տոնելի սբ Գրիգոր Լուսավորչի մասունքներից։ Գարեգին Բ-ն և Հռոմի պապն ստորագրել են համատեղ հայտարարություն, որտեղ Թուրքիայի իրականացրած հայոց կոտորածները բնորոշվել են որպես ցեղասպանություն։ Կովկասի մահմեդականների հոգևոր պետի հետ հանդիպմանը (2000-ի նոյեմբ. 24-ին տեղի է ունեցել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի ll-ի միջնորդությամբ) ստորագրվել է համատեղ հայտարարություն՝ ի նպաստ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման։

Քրիստոնեության ընդունման 1700-ամյա հոբելյանի տոնակատարության սկիզբը Գարեգին Բ-ն ազդարարել է 2000-ի դեկտ. 31-ի տարեմուտի գիշերը Մայր աթոռ Սբ Էջմիածնում՝ «Լուսավորչի կանթեղը՝ ուղեցույց առ Աստված» նշանաբանով՝ Գրիգոր Ա Լուսավորչի կանթեղի լույսից տարածված մոմավառությամբ։

Գարեգին Բ-ի ձեռամբ օծվել են 40-ից ավելի եկեղեցիներ (2001-ի սեպտ. 23-ին՝ Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին), Մայր աթոռում վերանորոգվել են Մայր տաճարը, Վանատունը, Խրիմյան թանգարանը, Տաճարի թանգարանը և կառուցվել Մկրտարան, Դիվանատուն, ձեռագրատուն, Բաց խորանը, Վազգենյան և գլխավոր դարպասները և այլն։ 2003-ին Վեհափառի տնօրինությամբ նշվել է Սբ Էջմիածնի Մայր տաճարի օծման 1700, Սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի 1000-ամյակները։

Գարեգին Բ-ն «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի պատվո անդամ, «Մատենադարանի բարեկամներ» բարեգործ․ հիմնադրամի նախագահը։ ԵՊՀ, ՀՀ ԳԱԱ և Արցախի համալսարանի պատվավոր դոկտոր։ Արժանացել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքության պատվավոր մրց-ին (2010), պարգևատրվել ՀՀ և այլ պետությունների պետական ու եկեղեց. բարձրագույն պարգևներով։