Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

III-ի հաջորդ Սուպիլուլիումաս I-ը (մ. թ. ա. շուրջ 1380-1340), որը պատերազմներ էր մղում նաև Միտաննի թագավորության դեմ, պայմանագիր է կնքել (մ. թ. ա. 1380) Հայասայի Խուկանա (Հուկանա) արքայի հետ և իր քրոջը կնության տվել նրան։ Համաձայն դաշնագրի, որը հնագույնևերից է միջագգ. դիվանագիտության պատմության մեջ, Հայասայի թագավորը պարտավորվում էր խեթ. թագավորին ռազմ. օգնություն տրամադրել, վերադարձնել Խատտիից (խեթերի երկրանունը) փախած անձանց։

Խեթ. Մուրսիլիս II թագավորի (մ. թ. ա. մոտ 1340-20) օրոք վերսկսվել են հայխեթ. պատերազմները։ Խուկաևային հաջորդած Անիա արքան (մ. թ. ա. XIV դ-ի 2-րդ կես) ասպատակել է խեթ. Տանկուվա քաղաքը և նրա շրջակայքը։ Խեթերը պաշարել են Ուրա ամրոցը։ Մինչ Մուրսիլիս II-ն զբաղված էր Ասորեստանով, Հայասայի Անիա արքան գրավել է խեթ. Իստիտինա ամրոցը և պաշարել Կաննուվարան։ Պատերազմի միայն 4-րդ տարում Մուրսիլիս II-ին հաջողվել է զսպել Հայասայի հարձակումները։


Մ. թ. ա. XIV դ-ի 2-րդ քառորդից մինչև XIII դ-ի 2-րդ քառորդը Խեթ. տերության մեջ են մտել Հայասայի՝ ստորին Արածանիի և Վերին Եփրատի ավազանների գավառները։ Խեթ. Թուդխալիաս IV թագավորի (մ. թ. ա. XIII դ-ի 2-րդ քառորդ) տիրապետության ժամանակ Հայասային հաջողվել է Եփրատը կրկին դարձնել սահման, բայց խեթ. Արնովանդա III թագավորը (մ. թ. ա. XIII դ-ի վերջին քառորդ) վերանվաճել է այդ գավառները։


Հայասայի պատմության ավարտի մասին (վերջին հիշատակումը՝ XIII դարավերջին) կա 2 տեսակետ։ Մեկի համաձայն՝ պետությունն անկում է ապրել մ. թ. ա. XIII դ-ի վերջին, ըստ մյուսի՝ այն շարունակել է իր գոյությունը, պարզապես այլևս չի հիշատակվել «Հայասա» խեթերեն անվամբ, որովհետև Խեթ. տերությունը կործանվել էր XII դ-ի սկզբին։


Հայասան ունեցել է արքունիք, բանակ, արքունի դիվան, ինչպես նաև դիցաբան։ Ռազմադաշտ է դուրս բերել 700 մարտակառքից և 10-հազարանոց հետևազորից կազմված բանակ։


Հայասայի քաղաքային կենտրոններ են եղել Արխիտան (ներկայիս Քղիի մոտ), Ուրան (ըստ հայկական աղբյուրների՝ Ուռեն, ներկայիս Բայբուրդից արմ.), Արիպսան, Դուկկաման (ճորոխի ավազանում), Ինգալավա Թարխիգաման (հետագայում՝ Թորդան), Հայասան ու Ազգին (այժմ՝ Երզնկայի մոտ) և այլն։ Վերջիններիս անունով Հայասան արձանագրություններում հիշատակվում է նաև «Հայասա քաղաքի Երկիր», «Ազգի քաղաքի Երկիր» անվանումներով։


Մ. թ. ա. II հազարամյակի 2-րդ կեսի և I հազարամյակի սկզբի պետական միավորումներից էին նաև Նաիրյան երկրները։ «Նաիրի» երկրանունն առաջին անգամ հիշատակել է Ասորեստանի Սալմանասար I թագավորը [մ. թ. ա. 1274-1245 (այլ տվյալներով մ. թ. ա. 1280-1261)]։ Ասուր, աղբյուրներում այդ անվանումը տրվել է հիմնականում Վանա լճի («Նաիրի երկրների ծով») ավազանի, Տիգրիսի և Եփրատի վերին հոսանքների ու նրանց ակունքների շրջաններում տարածված «երկրներին», որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր իշխանությունը և անվանումը [Տումե (Տմորիք), Կադմուխի (Կորդուք), Մուշկի (Մոկս), Ալձին (Աղձնիք), Իշուա (Ծոփք), Դայանի կամ Դայաենի (Տայք) և այլն]։ Այս «Երկրները» դաշնային հիմունքներով միավորված իշխանություններ էին։


Սալմաևասար I-ը պահել է հատուկ սահմանային պահակազոր՝ տերության շրջանների վրա նաիրյան զորքերի հարձակումները կանխելու նպատակով։ Նաիրյան երկրների 40 առաջնորդներն ասորեստանյան արձանագրություններում անվանվում են «թագավորներ»։ Ասորեստանի Թիգլաթպալասար I արքան (մ. թ. ա. 1116-1090) Նաիրին անվանում է «ընդարձակ, հպատակություն չճանաչող և անծանոթ երկիր», իսկ Աշուրնածիրպալ II-ը (մ. թ. ա. 883-859) տեղեկացնում է Նաիրի երկրի դեմ իր 4 մեծ արշավանքների մասին։ Հիշատակում է նաև «Նաիրի երկրում 250 քաղաք՝ իրենց զորավոր պարիսպներով»։ Նաիրին մեկ միասնական երկիրպետություն է հիշատակվում նաև նրա հաջորդի՝ Սալմանասար III-ի (մ. թ. ա. 859/858-824) արձանագրություններում։


Մ. թ. ա. IX դ-ում Վանի թագավորության միապետը կրել է նաև Նաիրի երկրի արքա տիտղոսը (ըստ ասուր, արձաագրության)։ Սկզբնաղբյուրները Հայկական լ-աշխարհում հիշատակում են նաև պետական այլ կազմավորումներ: