է, որ առայժմ թույլ եմ տալիս ինձ այդ ոճը հայկական համարելու, քանի չեն գտնված դեռ անոր նմանները Հայաստանից դուրս և ավելի հնագույն քան Զվարթնոցը։ Հայաստանի մեջ այդ ինքնուրույն ճաշակով շինված հուշարձանը միակը չէ, գոյություն ունին ուրիշ չորս մեծ և փոքր հուշարձաններ ևս Հայաստանի սահմաններում Զվարթնոցի նմանությամբ շինված, որոնք են− 1. Զվարթնոց, ս. Գրիգոր եկեղեցին 2. Անիի Գագկաշեն ս․ Գրիգորը, 3. Թավուզքյարի եկեղեցին՝ որն ըստ տեղեկատուի, շինությունը վերագրում է Ներսես Շինողին, իսկ 4-րդն է Անիի հյուսիսային պարիսպներից դուրս կանգնված գողտրիկ Հովիվի եկեղեցին: Զվարթնոցի տաճարի շուրջը բացված շինությանց մնացորդները գտնվում են հարավային և մասամբ հարավ արևմտյան կողմը, որոնք անշուշտ հատուկ էին կաթողիկոսական տան և միաբան կղերական պաշտոնեից բնակության։ Ընդհանուր ավերակները կարելի է բաժանել չորս զանազան մասերու, որոնցից մեկը միայն առարկա է եղած քմածին ենթադրությունների և մեկնությունների։
Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/109
Արտաքին տեսք