անցքեր, որոնց մեջ քանի մը կարևորներուն վրա արժե ծանոթություններ տալ։
1. Մեծ քարայրը.
2․ Փոքր կաթողիկեով եկեղեցին.
3. Հոնենցի գերեզմանը.
4. Հոնենցեն դեպի հյուսիս բնակարան.
5․ Անիի կողմի գետնափոր ճանապարհը։
Բաղնիքին ուղղությամբ ձորին մեջ, ցածը կգտնվի քարափոր ձիթահանքը երկու ականի, ակերն ալ փորված են իսկական քարեն, ակերուն բոժերը մոտավորապես 7 × 7 կա, իսկ երկու կողմերը ունի սենյակներ, հարավեն երկու սենյակ, հյուսիսեն մեկ սենյակ, ասկե վեր դեպի հյուսիս և հարավ կան քարայրեր և պատերի մնացորդներ։
Լուսավորչի առջև Տիգրանա դռան ցածը Գլիձորի մեջ, գրեթե Լուսավորիչ եկեղեցիի ներքև, քանի մը մետր դեպի հարավ, Կետան Կելմազեն 20—30 քայլ դեպի արևմուտք, կա մի ընդարձակ քարայր, որ հետաքրքրական է իր երկհարկանի և եռահարկ կազմվածքներով և անոնց բաժանումներով, մեջ ընտանեկան գործածության համար փորված դարակներով, պահարաններով, որոնք բավականին ճաշակավոր կերպով դասավորված են և ճաշակավոր ձևերով ալ կերտված։
Խաոնվելու բարձր սահանքին մոտ կա մի փոքրիկ գերեզմանատուն Անիեն դեռ Գլիձորը անդիի կողմը չանցած, անշուշտ ինչպես վերևի քարայրերու վրա չի գերեզմանատունը, նույնպես ալ այս փոքր գերեզմանատունը ձորաբնակ փոքրիկ հասարակությանց կպատկաներ։
Ասկից պետք է հետևցնել, որ անցիք հասարակաց գերեզմանի մասին շատ հասկացողություն չունեին աողջապահական տեսակետով, ուր որ էին իրենք, այնտեղ իրենց մոտն ալ պետք էր գտնվեր գերեզմանատուննին։ Այս գերեզմանին մեջ ալ կանոնավոր տաշված քար չկա, որպես տապանաքար, բացի մի փոքրիկ օրորոցաձև քարե։
Գլիձորի վերջավորության վրա Լուսավորիչ եկեղեցին շրշապատող պարիսպեն մինչև քարափը կա մի միջակ տարածություն (փոքր գերեզմանեն դեպի արևմուտք, որը հավանաբար Լուսավորչի արձանագրության մեջ ակնարկված պահեզն էր։
Այս տարածությունը կվերջանա Կետան Կելմազի առջև պարիսպի վերջավորության մասով մը, որը ձգված է երկու բուրգով հյուսիսեն հարավ դեպի գետափի բերանի բարձրավանդակ քարաժայռի բերանը։ Հյուսիսային կողմը, պարիսպի արևելքեն արևմուտք բեկումի ներքևը կգտնվի Կետան Կելմազ ըսված գետնուղին, ճերմակ փխրուն քարի մեջ փորված, որի բերանը հարավ է և մեկ մետրեն քիչ ավելի է ծակին լայնությունը և բարձրությունը և այդ չափով ալ շարունակված է, ինչ որ ալ ըլլա ժողովրդական առասպելները այս մասին, պարզ է, որ աննպատակ շինած բան չէ։
Ախուրյանի ձորը.— Ոչ միայն Անիի տակով, այլ սկսած գրեթե Ղոշավանքեն, Ախուրյանի ձորը երկու կողմեն ևս լեոներով ամրացած է մինչև Մազաս բերդի սահմանները, բայց ավելի ամուր Անիի կողմն է, մանավանդ Անիի սահմանը Աղջկաբերդի ժայռով և միջնաբերդով շրջապատված, որ թերակղզի լեզվակի մը ձևն ունի Անիի միջնաբերդին կպած Աղջկաբերդը։
Լուսավորչի ներքևեն մի քիչ առաջանալով գրեթե 2—300 քայլ, անմիջապես կտեսնվի մի պարսպի մնացորդ, այստեղ հետաքրքրական է տեսնել սեպաձև ժայռի կրծքի վրա փորված ճանապարհ երկու հատ իրարու վրա, պարսպին մնացորդը շինված է դարձյալ մասնակի այնպիսի մի տեղի վրա, որ քաղաքեն եկած ջուրի հոսանքները մի տեղում մերձենալի անցք էին շինած, այդ ձորին անցքը փակելու համար է եղեր պարիսպը,