Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են միշտ ետևի մասը ուղղահայաց կերպով, կտրելով, այս ձևով փորվելով հետզհետե երևան են գալիս բոլորովին պարզ կերպով հողի և ավազի մի քանի շերտեր միմյանց հաջորդող և ընդհանրապես հորիզոնական ձևով, միայն թե տեղ-տեղ շերտերը հաստանում և բարականում են։

Մամոնտի ոսկորները դուրս եկած ավազնոցների շերտերը հետևյալ կերպով դասավորված են (վերևից հաշված).

1-ին շերտ՝ սևագույն հող, ավելի քան 1,20 մ․ հաստությամբ։

2-րդ շերտ՝ խճախառն գորշ ավազ, ավելի քան 1,0 մ. հաստությամբ։

3-րդ շերտ՝ կավային կարծրացած հող մետրից քիչ պակաս հաստությամբ։

4-րդ շերտ՝ շիկագույն բարակ ավազ, սույն շերտին մեջ կա տեղ-տեղ մուրի նման սև ավազի մի կամ երկու սմ. բարակ շերտ։

5-րդ շերտ՝ կավային շերտ անհավասար բարձրությամբ։

6-րդ շերտ՝ շիկագույն նուրբ ավազ մոտ 1,5 մ. թանձրությամբ։

Բոլորովին ներքևի, 6-րդ շերտի մեջ կգտնվեին մամոնտի ոսկորները, այս խորությունից մինչև վերևի հողի շերտին երեսը գրեթե 7 մետր է բարձրությունը։

Բացի իմ հավաքած ոսկրները, բանվորների պատմելով, փորողները գտել են ուրիշ շատ ոսկորներ, սակայն անգիտակցաբար փշրել և խառնել են հողի և ավազի հետ։ Առաջին ավազնոցի մեջ երևացել է մի երկար ոսկր (ըստ բանվորների նկարագրության՝ ողնաշար), որը թեև ընդհատ ընդհատ, սակայն մեկ գծի վրա էին կտորները, ինձ ցույց տված տեղի երկայնությունը չափեցի՝ ավելի քան վեց մետր է։

Տեղական իշխանության միջոցով ևս արգելք է դրված ոսկորներ գտնված ավազահանքերի մեջ աշխատության, մինչև որ հնարավոր կլինի Կոմիտեի ուսումնասիրության համար մասնագետներ ուղարկել։

Էջմիածին

11 նոյեմբերի 1927 թ.

Գ
ԴԱՄԲԱՐԱՆՆԵՐԻ ՊԵՂՈՒՄՆԵՐ ԶՎԱՐԹՆՈ8Ի ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ
ա. ՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ
(Զվարթնոցի մոտ բացված հնությունների մասին)

Զվարթնոցի սահմաններեն մի քիչ տարակա, Չոբան Քյարայի ճանապարհի մոտ, մի արտի մեջ գտնվել են հին շենքերի մնացորդներ։ Արտը գտնվում է ավելի մոտ Գայանեի վանքին, Չոբան Քյարայի ճանապարհի կողքին և հազիվ կես կիլոմետր հեռու Զվարթնոցի համար որոշված սահմանից։

Գտնվածը մի հնձան է քառակուսի, մեկ մետր 80 սմ. կողմերով, նախապես արդեն կիսավեր, այժմ էլ փորփրելով բոլորովին քայքայվել է, բայց բարեբախտաբար քիչ մասն են փորել։ Մնացած մասերը փորելն արգելեցի, թեև մեծ բան չեմ հուսար գտնել բացի հնձանի մանրամասնություններեն, արդեն երևում է, որ նախապես այդ ավերակը մի փոքր բլրակի տակ էր ամփոփված, սակայն տեղը և շրջակա ուրիշ մնացորդներ ցույց են տալիս, որ մի ժամանակ այդ տեղերը ներկայից տարբեր մի եռուն կյանք է եղել և թերևս նոր ապացույց հին Վաղարշապատի շատ մոտ լինելուն։

Սույն հնձանից դեպի արևելք (դեպի Զվարթնոց) նկատեցի մի արհեստական բլուր, հարցրի ընկերիս նրա մասին, ուղղվելով դեպի բլուրը, պատմեց հետևյալը։ Մի օր արտի պարարտացման համար հող փորելիս կը գտնե մի պատ, ինք չի համարձակվիր ձեռք տալ, տեղեկություն կուտա վանքի այն ժամանակվան դիպլոմավոր վարդապետներից մեկին (Խրիմյանի օրով է պատահած)։[1] Իմանալով իրողությունը վարդապետներ և վարժապետներ, ճեմարանական աշակերտները հավաքվելով և բահ ու բրչով զինվելով կգնան կսկսեն անկարգ կերպով բյուրի գլխից քանդել։ Բանից դուրս կուգա, որ եղել է բլուրի տակ մի շենք արևելյան կողմից մի դռնով, վրան կամարակապ, հաստատուն գաճ ու կիր շաղախով շինված, դեռ այն ժամանակ անշնորհ պեղիչներ վրայի կամարը ծակել էին։ Այժմ կամարը ամբողջովին փլած է։ Պատերը որոշ չափով մնում են, շենքը քառակուսի է. մոտավորապես 6 մետր կողմերով, կամարակապ դուռը 90 սանտիմետր լայնություն ունի, բարձրությունը թաղված է հողի ներքև. պատերից և կամարից քանդված քարերը տարված են և տարվում են հետզհետե, ինչպես նաև բլուրի հողը կրում են արտերը պարարտացնելու համար։ Թե ինչ շենք է այս, թերևս պարզեն պեղումները, համենայն դեպս կապ ունի տասը քայլ հեռու գտնվող մի աղյուս թրծելու փուռին հետ։ Չափազանց հետաքրքրական և հատուկ մասնագիտական քննության արժանի գտա այս աղյուսի փուռի մնացորդը։ 5 մետր տրամագծով բոլորակ շինված շենք է, բայց մինչ հողին հավասար քանդված, կենտրոնին վրա մեկ մետր խորանարդի չափ կանոնավորապես դարսված աղյուսների կույտը մնում է գրեթե անաղարտ։ Աղյուսները քառակուսի են 17-են մինչև 20 սմ. լայնությամբ և 5 սմ. հաստությամբ, ինչ ժամանակ են դարսվեր այդ աղյուսները փուռին մեջ, ի՞նչպես մնացել են մինչև այսօր, այդ այնքան զարմանալի չէ, որովհետև ինչպես մոտի շենքը, նույնպես և այս փուռը մնացել են հողի տակ, վանական-ճեմարանականների խումբն է որ միաժամանակ բացել են նաև այս բլուրը։ Բայց բացվելեն ի վեր մինչև այսօր ինչո՞ւ չեն տարել այդ աղյուսները, ահա այդ է զարմանալին։ Փորձեցեք վերցնել մեկ հատ այդ կույտի վրայից, դուք ապշած կմնաք տեսնելով, որ այդ մոտավորապես

  1. Հեղինակն ակնարկում է Մեսրոպ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանին, որն այնտեղ «պեղել է» 1893 թվին։ Կազմող