հեռու շինել երկու սենյակից և մի խոհանոցից բաղկացած շինություն, որպեսզի ազատվին հնագիտական մեծ արժեք ունեցող այն մասերը, որոնց մեջ նեիկայիս բնակվելով պահակները սաստիկ վնասում են։ Պահակների բնակարանների կից պետք է անպայման երկու բաժանումներից բաղկացած մի պատսպարան նրանց տնտեսական պիտույքների համար՝ ինչպես գոմ, փայտանոց, մթերանոց և այլն և այլն։
4․ Ամբողջովին վերացնել ավերակների շուրջը կուտակված հողերը և աղբերը, որոնք գոյացել են պեղումներից և ուրիշ զանազան պատճառներից։ Հիմնահատակ վերացնել անհրաժեշտ է Խաչիկ վարդապետի շինած բնակարանները, որոնք այժմ վեր են ածվել ավերակների, և մաքրելով իսկական հնագիտական ավերակների շուրջը, վերածել մաքուր հարթավայրի շուրջանտկի որոշ լայնության վրա։
5. Կանոնավորել անձրևի ջրերի և ոռոգման առուների հոսանքները, որոնց պատճառած մշտական խոնավությունը վնասակար ազդեցություն է ունենում ոչ միայն հողից դուրս եղածներին, այլև հողի տակ եղածներին։
6. Կառուցել մի թանգարան թե՛ մինչև այժմ հավաքված և թե' այսուհետև հավաքվելիք թանգարանային իրերը դասավորելու համար։ Թանգարանին հարակից հարկ է պատսպարված սրահներ կամ բացօթյա ծածկույթներ ճարտարապետական գեղարվեստական մեծածավալ գեղաքանդակ քարերը զետեղելու և անձրևի ու արևի ավերիչ ազդեցությունից ազատելու համար։
7. Թանգարանին կից կարևոր եմ համարում շինել պատշաճավոր մեծությամբ երկու սենյակներ, որոնց մեկը լինի մշտական հսկող պաշտոնյայի բնակության հատուկ, իսկ մյուսը հուշարձանի ուսումնասիրոթյան համար թե՛ կոմիտեի կողմից և թե՛ դրսից եկող գիտական և գրական աշխատանքներ կատարելու հատուկ։
8. Միջոցներ տրվին թանգարանի շինության ձեռնարկված դեպքում, լիակատար ցուցակագրոթյուն կատարելու թե՛ թանգարանային իրերի և թե՛ ճարտարապետական գեղաքանդակ բեկորների։
9. Պատրաստվին ընդհանուր հնագիտական շրջանի և մասնավորապես ավերակների հատակագծերը, չափագրությունները, ձեռագիր և լուսանկար պատկերները, բոլոր գեղարվեստական և գիտական արժեք ունեցող բեկորների համար։
10. Վճռական որոշում կայացնել բևեռագիր արձանագրության մասին, մինչև թանգարանի շինոթյունը թողել տեղում թե՞ փոխադրել ժամանակավորապես Էջմիածնի թանգարանը, տեղում թողվելու դեպքում արդյոք հարկ չէ՞ առանձնապես մի ծածկույթի մեջ պահպանել։
11. Ի նկատի ունենալով զանազան հանգամանքներ, ձուլել բևեռագիր արձանագրությունից մի քանի օրինակներ, և այդ ընդօրինակություններից տալ Էջմիածնի և Երևանի թանգարանի մեջ պահվելու համար։[1]
17 հունվար
- 1925 թ․
Ձեր հանձնարարությամբ ներկայացնում եմ իմ հողմից հետևյալ նկատումները հայ ճարտարապետության թանգարան կազմելու մասին։
Ի նկատի ունենալով, որ վերջին 25—50 տարիների ընթացքում պատմական հայ ճարտարապետությունը և նրա ուսումնասիրությունը մեծ հետաքրքրական նյութ է եղած ինչպես հայ, ռուս, և նույնիսկ եվրոպացի մեծ գիտնականների և գեղարվեստագետների համար, այդ իսկ պատճառով, թանգարանում անհրաժեշտ է կազմակերպել հայ ճարտարապետության և գեղարվեստի բաժին, որի համար չափազանց առատ նյութ կա Հայաստանում։
Հայ ճարտարապետությունը ուսումնասիրող մեծ գիտնականներ մի պատկառելի գրականություն են լույս ընծայած, որոնցից մի քանիսն իրենց աշխատության մեջ խոստովանում են ոչ միայն հայ ճարտարապետության բարձրագույն կատարելության հասած լինելը, այլև այդ զարգացման ժամանակակից ժողովուրդի բարձրագույն քաղաքակրթության հասած լինելը։ Նույնիսկ նրանցից ոմանք վճռականապես եզրակացնում են, որ առանց պատմական հայ ճարտարապետության և գեղարվեստի ուսումնասիրության, գրեթե հնար չէ հասկանալ ուրիշ երկրննրի պատմական գեղարվեստի առեղծվածային մասերը կամ որոշել նրանց ծագումն ու փոխանցման ճանապարհները։ Որովհետև հայ ճարտարապետության սկիզբը մեր թվականեն շատ առաջ է, զարգացման բարձր աստիճանի հասնում է 7-րդ դարուն և նույն կատարելությամբ շարունակվում մինչև 14−15-րդ դարերը։ Ուստի կատարելության հասած նախնական դարերի մեջ դեռ արևմուտքում շարունակվում էր հնադարյան մեծ գեղարվեստի անկումը։
Ավելորդ չեմ համարում այստեղ հիշատակել այն ականավոր գիտնականներից մի քանիսի անունները, որոնք հոյակապ մեծ ու փոքր երկասիրություններ լույս են ընծայել հայ գեղարվեստի շուրջը և տակավին շարունակում են։ Ինչպես ի հնումն Շարլ Տեքսիե, Տյուպուա դե Մոնպերե, Կոնդակով, Գրիմմ, Ն. Մառ,
- ↑ Զվարթնոցում շինված է մի փոքրիկ թանգարան, հողերի մեծ մասը և Խաչիկ վարդապետի ավերակների մեջ շենքերի մեծ մասը քանդված են, բեկորները կարգի են բերված 1936−1937 թ․ թ․ ընթացքում։ Կազմող