Jump to content

Էջ:Armenian classical poetry vol 1.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օշինդրըն և դառնութիւն իւր,
Կործանիչն և հընազանդեալք իւր,
Բըռնաւորն և յելուզակք իւր,
Գոռոզն և սպառազէնք իւր,
Աւազակապետն և գումարտակք իւր,
Գազանըն և կորիւնք իւր,
Խածանողն և ծակոտուածք իւր,
Ապականագործըն և նըմանիք իւր...
ԲԱՆ Զ

Ա․
...Զի եթէ ըզլիճ մի ծովուց
Ի յորակութիւն դեղոյ յեղեղեցից,
Եւ զդաշտս ասպարիսօք բազմօք սահմանեալ՝
Ի տարածումըն լայնութեան քարտենի չափեցից,
Եւ ըզպուրակըս յոգունց անտառաց շամբից եղեգանց
Ի հատուածըս գոյութեան գըրչաց կազմեցից,
Եւ ոչ ըզթիւ մի ի բարդելոցըն անօրէնութեանց
Զօրեցից ընդ գրով սահմանի գրաւել։
Նա՝ զի թէ ըզմայրըս Լիբանանու
Ի մի լուծ կըշռոց զօդեցից,
Եւ կամ ըզլեառն Արարատեան
Ի կէտ ամբարձման նըժարի միոյ
Արդարութեան միջնորդ կացուցից,—
Ո՛չ հաւասարէ այնըր հարթութեամբ
Համազուգակցել...
ԲԱՆ Թ
                               
***
Բ.
...Իսկ ես ո՛չ միայն կարդամ,
Այլ նախ հաւատամ մեծութեան նորին.
Ոչ եթէ վասն պարգևաց նորա՛
Դարձեալ մատուցեալ յողոք դեգերիմ,
Այլ իբր զկենդանութիւն իսկապէս,
Եւ զշնչոյ տուրևառութիւն հաւաստի,
Առանց որոյ ո՛չ է շարժողութիւն կամ ընթացութիւն.