Jump to content

Էջ:Armenian classical poetry vol 1.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՅԱՂԱԳՍ ԵՐԿՆԻ ԵՎ ՋԱՐԴՈԻՑ ՆՈՐԱ

Իմ եղական գոլով բնութիւն և սկզբնական,
Ի յանեղէն ձըգեալ կամար անզուգական։

Անջըրպետեմ զջուրսըն վերին և ներքնական,
Որպէս պատմէ զինէն Մովսէս աստուածաբան։

Ես եմ միջոց ընդ անմարմինսն և մարմնական,
Ունիմ սռ իս յերկուց բնութեանցըն յատկական։

Ըստ անմարմնոց զոչ ի ձեռաց շօռափական,
Եւ ըստ մարմնոց գոլով աչաց տեսողական։

Միատարր եմ, միագոյն համանըման,
Հինգերորդ ծածկոյթ քառից, որոց ծընան։

Անքանակ եմ և չափից անչափական,
Այլ և թըզաւ միով չափիմ թէ ոչ մարդկան։

Պարունակող եմ անզգայնոց և զգայական,
Պարունակիմ յայլմէ վեհէ անտեսական։

Բոլորակ եմ կիսագունդ, որպէս խորան,
Բնութեամբ կայուն, անձամբ շարժուն, անկայական։

Հիմն և աւարտ եմ գոյութեանց այս նիւթական,
Անդունդք ի խոր բարձունք ի վեր մինչ վերանամ։

Ոչ ոմն անդունդք, ոմն բարձունք անփոխական,
Զի չեմ կայուն ես միշտ ի նոյն այլ շրջական։

Այլ որ անդունդք նոյն և բարձունք են վերնական,
Եւ որ բարձունք նոյն և անդունդք են ստորական։

Շարժիմ յաւէտ, թըռչիմ արագ, անհասական,
Ի շարժմանէ թարթել ական մի չկայանամ։