Էջ:Artcakh history.pdf/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

մինչև այժմ հայտնի հնագույն գիր-թվական ունեցող, մի արձանագրություն, որի մեջ Հովհաննեսը ներկայանում է որպես Հայաղվանքի իշխան208։

Արաբական տիրապետության դեմ կազմակերպած ապստամբության պատճառով հայ մի շարք իշխանների, այդ թվում Սահլ Սմբատյանին և իր երկու որդիներին, 855 թվականին Բուղան աքսորել է Արաբիա։ Աքսորից տուն վերադարձավ միայն Ատրներսեհը և շարունակեց իշխել ինչպես Վերին, այնպես էլ Ներքին Խաչենում։

Խաչենի իշխանությունը առավել հզորացավ 9-րդ դարի վերջե­րին Ատրներսեհի որդի Գրիգոր Առանշահիկի իշխանության տարի­ներին։ Նա իր իշխանությունը տարածեց նաև Կուր գետից այն կողմ՝ Կամբեջան գավառի վրա209։ Գրիգորի տիրույթներն այդ ժամանակաշրջանում հասնում էին արևմուտքում՝ մինչև Սևանի արևե­լյան ափերը, Մեծ Մազրա, Շողվագ կետերով, իսկ արևելքում՝ մինչև Պարսկաստանի մատույցները։

Արաբական աղբյուրներում Գրիգորը հիշատակվում է Համամ անունով, որը հունարեն «Գրիգորի» արաբերեն թարգմանությունն է (երկուսն էլ նշանակում են «զգոն, արթուն, հոգատար»210։ Փաստորեն աղբյուրներում հանդես եկող Համամ Բարեպաշտը նույն Գրիգոր Առանշահիկն է։

Չնայած իր հզորությանը, Համամ-Գրիգորը ճանաչում էր Բագրատունիների գերագահությունը։

Առանշահիկների իշխանական տունը շարունակում էր գլխավարել Խաչենի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքի առաջընթացը։ Գրիգորը Թարթառի աջ ափին կառուցեց Հավքախաղաց բերդը, որը դարձավ աթոռանիստ կենտրոն։ Առանշահիկների հովանավորությամբ Խաչենի տարբեր գավառներում կառուց­վեցին անառիկ ամրոցներ՝ Կաչաղակաբերդը, Խաչենաբերդը, Խոխանաբերդը, Լևոնաբերդը, Ջրաբերդը, հրաշագեղ խաչքարեր ու վանական համալիրներ։ Այդ խաչքարերից մեկը գտնվել է Աղդամի շրջանի Սոֆուլու գյուղում և այսօր պահվում է Ադրբեջանի պատմության թանգարանում։ Հայատառ այդ շիրիմաքարը ադրբեջանցիները համարում են իրենց ստեղծածը։

Քաղաքական կայունություն ունեցող և տնտեսական ու մշակութային