Էջ:Artcakh history.pdf/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

շահի միջոցով հայ մելիքներին ստիպեց ընդունել նրա գերագահությունը։ Նորաստեղծ խանությունը ուներ խիստ ռազմավարական դիրք և Իրանի հետ Անդրկովկասը կապող ամենահիմնական օղակն էր։ Պատահական չէր, որ Պարսից արքունիքը Ղարաբաղի խանության նկատմամբ վարում էր մտրակի և մեղրաբլիթի քաղաքականություն, մերթ խաներին կոշտ մեթոդներով իրենց էին ենթարկեց­նում, երբեմն էլ տրվում էր հավելյալ առանձնաշնորհներ՝ հարևան խաներին ենթարկեցնելով վերջիններիս։

ԽԱՄՍԱՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ։ Փանահ խանը հիմնավորվելով Շուշիում, Վարանդայի մելիք Շահնազարին դարձրեց իր կատարածուն։ Փաստորեն դրանով Ղարաբաղը երկատվեց, նրա հարավային թևը՝ Դիզակը կտրվեց Խաչենից, Ջրաբերդից և Գյուլիստանից։ Բնականաբար Խամսան թուլացավ և գահավեժ կործանման էր գնում։

Փանահը վարպետորեն օգտագործեց իր համար ստեղծված բարենպաստ պայմանները։ Փանահ խանը իր ողջ ուժով հարձակ­վեց Խաչենի մելիքության վրա։ Վարանդայի սպանված մելիք Հովսեփը Խաչենի մելիք Ալլահվերդու փեսան էր, որի մոտ էր գտնվում մելիք Շահնազարի եղեռնագործությունից միակ փրկված թոռը։ Վերջինս համարվում էր Վարանդայի մելիքության օրինական տերը։ Ահա թե ինչու օրախնդիր էր դառնում Խաչենի մելիքության վե­րացումը։ Մելիք Ալլահվերդուն հաջողվեց ջարդել Փանահի հրոսակներին։ Սակայն դաշտավայրում հետապնդելով թշնամուն անհաջողություն ունեցավ և պատսպարվեց Ուլուպապ բերդում։ Այստեղ էլ խաչենցիները նորից հաղթանակի հասան։ Դեռ ավելին հակառակորդը հուժկու հարվածների տակ փախուստի մատնվեց։ Հետապնդելով նահանջող թշնամուն ճակատամարտի վայր դարձավ հետագայի Խոջալլուի տարածքը։ Դարանակալ թշնամին պարտության մատնեց մելիք Ալլահվերդու զորքերին։ Այս պարտությունը կործանարար եղավ հայության և Հասան-Ջալալյաննների համար։ Փանահ խանը մելիքությունը նրանցից խլեց և հանձնեց Խնձրստան գյուղի գյուղապետ Միրզախանին։ Դրանով Փանահը հայերի շրջանից ավելացրեց իր դաշնակիցների թիվը։

Հաջորդ զոհը դարձավ Ջրաբերդի մելիքությունը։ Փանահ խանը