Էջ:Artcakh history.pdf/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է Ամարասի վանքը։ Հայ պատմիչների վկայության համաձայն վանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը418, որի կառու­ցումը ավարտին է հասցրել իր թոռը՝ Գրիգորիս եպիսկոպոսը։ Նրա ժամանակ էլ վանքը դառնում է եպիսկոպոսանիստ։ Երբ 338թ. Գրիգորիսը քարոզչության ժամանակ նահատակվում է Դերբենդում, նրա աշակերտները եպիսկոպոսի մարմինը ամփոփում են Ամարասում։ Vդ․ Վաչագան Բարեպաշտը Գրիգորիսի գերեզմանի վրա կառուցում է ստորգետնյա մատուռ-դամբարան, որը գտնվում է եկեղե­ցու բեմի տակ։ Հայտնի է, որ Մեսրոպ Մաշտոցը այստեղ բացում է հայկական առաջին դպրոցներից մեկը։

Ամարասը, լինելով Արցախի ոչ միայն հոգևոր, այլ նաև մշակութային, տնտեսական և ազատագրական պայքարի կենտրոնը, բո­լոր ժամանակների նվաճողներն էլ՝ պարսիկները, արաբները, սելջուկ-թուրքերը, թաթար-մոնղոլները մշտապես ձգտել են հիմնավեր անել Աստծո այդ տունը։ Ավանդությունը պատմում է, որ Լենկ-Թեմուրը վանքը ավերելուց հետո իր զինվորներին շարքով կանգնեց­նում է Ամարասից մինչեւ Արաքս գետը (հեռավորությունը մոտավո­րապես 45կմ) և հրամաում վանքի քարերը իրար փոխանցելով լցնել գետը։ Սակայն շուտով վանքը իր բարեշեն տեսքն է ստանում։

XVIդ. երկրորդ կեսին Պետրոս եպիսկոպոս Գիշեցու ջանքերով վանքը վերանորոգվում է, և միաժամանակ Հերհեր գյուղում կառուց­վում ս. Գրիգորիս ամառանոց եկեղեցի։

XVI-XVIIդդ. Ամարասը ամուր պարսպապատվում է, կառուց­վում են օժանդակ շինություններ, օթևաններ։ Պարսպի երկարու­թյունը 85, լայնությունը 59, իսկ բարձրությունը 5 մետր է։

XIXդ.սկզբներին վանքը անտեր էր մնացել։ Թուրքերը այն անվանում էին Աղ–Օղլան։ Արցախը Ռուսաստանին անցնելուց հետո Ամարասը դարձրին մաքսատուն։ Բաղդասար միտրոպոլիտի ջանքերով 1848թ. մաքսատունը տեղափոխվել է Արաքսի ափը, իսկ վանքն իր կալվածքներով վերադարձվել Հայոց հոգևոր իշխանոթյանը։

Ամարասի ներկայիս եռանավ բազիլիկ հորինվածքով եկեղեցին հիմնովին վերաշինվել է 1858թ. շուշեցիների միջոցներով։ Վաղ միջ­նադարյան շրջանի մյուս հռչակավոր կառույցը՝ Քաշաթաղի շրջանում