Էջ:Artcakh history.pdf/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կկոտորեն։ Բերդի հայ պաշտպանները պատասխանում են. «Մենք ռուսներին չենք դավաճանի… ավելի լավ է մի քանի հարյուր մարդ ոչնչանա, քան ամբողջ ժողովուրդը ընկնի ղզլբաշների ծանր լծի տակ»443։

Ռուսական հրամանատարությունը օգտվելով Շուշիի պարիսպ­ների տակ պարսկական զորքերի կրած խայտառակ պարտությու­նից, ի մի բերելով իրենց ուժերը, անցնելով հակագրոհի ռազմական նախաձեռնությունը վերցրին իրենց ձեռքը։

1826թ. սեպտեմբերի 3-ին հայ նշանավոր գեներալ, ծննդով Ավետարանոց գյուղից, Վալերիան (Ռոստոմ) Մադաթովի հրամանատարությամբ ռուսական 2 հազարանոց ջոկատը ջախջախեց 10 հազարանոց պարսկական բանակին և սրընթաց գրոհով ազատագրեց Գանձակը։ Այս հաղթանակի համար Մադաթովը ստանում է գեներալ-լեյտենանտի աստիճան և ադամանդներով զարդարված սուր՝ «քաջության համար» մակագրությամբ։ 1826 թ. սեպտեմբերի 13-ին Ելիզավետպոլի մոտ ռուսները նոր փայլուն հաղթանակ տարան։

Կորցնելով մարտական հիմնական ուժերը, հակառակորդն այլևս անկարող եղավ լուրջ դիմադրության։ Մադաթովը շարժվեց դեպի Ղարաբաղ։ Աբաս-Միրզան խուճապահար ստիպված էր սեպ­տեմբերի 17-ին անցնել Արաքսի մյուս ափը։

Շուշիի հերոսական պաշտպա նությունը, որը տևեց 48 օր, կարևոր նշանակություն ունեցավ ռուս-պարսկական պատերազմի հետագա ամբողջ ընթացքի վրա։ Իրեն գամելով հակառակորդի գլխավոր ուժերը, հնարավորություն ստեղծվեց ժամանակ շահել, կենտրոնացնել Կովկասյան կորպուսի ցրված ուժերը, լրացուցիչ օգնական ուժեր ստանալ Ռուսաստանից և ջախջախիչ հարված հասցնել Այսրկովկաս ներխուժած պարսկական բանակներին։

Ռուսական զորքերը հայ կամավորական ջոկատների հետ ուս-ուսի տված ռազմաճակատի տարբեր հատվածներում նոր հաջողություններ են ունենում, մոտեցնելով բաղձալի հաղթանակի օրը։

1828թ. փետրվարի 10-ին Թավրիզից Թեհրան տանող ճանապարհի վրա, Թուրքմենչայ գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր։ Դրանով ավարտվում է ռուս-պարսկական պատերազմը։ Արաքս գետը երկու երկրների միջև ճանաչվեց պետական սահման։ Արևելյան