Էջ:Artcakh history.pdf/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

մյուս տարածքները, այդ թվում նաև Ղարաբաղը446։

Փաստորեն ցարիզմը, անտեսելով երկրամասի ազգային առանձնահատկությունները, անցնում էր գաղութային անսքող քաղաքականության։

Այսքանով էլ չբավարարվելով, 1846թ. դեկտեմբերի 14-ին կառավարությունը կրկին Այսրկովկասը վարչական բաժանման է ենթարկում։ Այս անգամ ստեղծվում են չորս նահանգներ՝ Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու և Դերբենդի։ Երևանի, Նախիջևանի և Ալեքսանդրապոլի գավառները մտնում են Թիֆլիսի, իսկ Զանգեզուրն ու Ղարաբաղը՝ Շամախու նահանգի մեջ447։ Այս դեպքում ևս անտեսվում էին երկրամասի ազգային առանձնահատկությունները, նորից բաժան-բաժան արվում հայկական գավառները։

1867թ. դեկտեմբերի 9-ի ցարական կառավարության ընդունած նոր օրենքով Այսրկովկասը բաժանվեց 5 նահանգների՝ Քութայի­սի, Թիֆլիսի, Երևանի, Ելիզավետպոլի և Բաքվի։ Արևելյան Հայաս­տանի տարածքների մի զգալի մասը մտցվեց Երևանի, իսկ մյուս մասը՝ Ելիզավետպոլի և Թիֆլիսի նահանգների կազմի մեջ։ Լեռնային Ղարաբաղը հայտնվեց Ելիզավետպոլի նահանգի կազմի մեջ448։ 1868թ. Ելիզավետպոլի նահանգական կենտրոն ճանաչվեց Գանձակը, որը իր բնակչության թվով ու քաղաքին հատուկ մյուս բնորոշ գծերով շատ էր զիջում Շուշիին։

Այս կարգով գավառական կենտրոններ հռչակվեցին Թարթառը՝ Ջիվանշիրի համար, որի մեջ ներառվեցին Գյուլիստանի, Ջրաբերդի նախկին մելիքությունները ամբողջապես և Խաչենի մի մասը, Ջեբրայիլը՝ համանուն գավառի համար, որի կազմում էր Դիզակի տարածքի մի մասը և Շուշին, որի մեջ ներառվեց ամբողջ Վարանդան, Խաչենի և Դիզակի զգալի մասը։

Վարչատարածքային այս բաժանումները անփոփոխ մնացին մինչև 1917թ.։ Հարկ է նշել, որ 1916թ նորից վիճաբանությունների առարկա դարձավ Անդրկովկասի նոր սահմանագծման հարցը։

Հայերը կազմեցին մի նախագիծ, որով Այսրկովկասի հայկական և միաժամանակ հայաբնակ շրջանները կազմելու էին կամ մեկ նահանգ, կամ էլ բաժանվելու էին 4 փոքր նահանգների՝ Երևանի,