Էջ:Artcakh history.pdf/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

Լեռնային Գանձակի կամ Ղարաբաղի, Ալեքսանդրապոլի և Կարսի։ Այդ նախագծով Այսրկովկասի արևելյան մասը բաժանվում էր երկու մասի՝ հայկական և թաթարական։ Հայկական մասի մեջ մտնելու էին բացի Երևանի նահանգից, Գանձակի նահանգի Ղազախ, Գանձակ, Ջիվանշիր, Շուշի գավառների լեռնային հայաբ­նակ մասերը և ամբողջ Զանգեզուրը։ Գանձակ քաղաքը բաժանվե­լու էր երկու մասի՝ հայկական և թաթարական։ Թիֆլիսի նահանգից Ախալքալաքը, Լոռին և Ծալկայի հայկական մասը միացվելու էին Ալեքսանդրոպոլի նահանգին449։ Թեպետև այս նախագիծը ռուսական կառավարությունը ընդունեց, սակայն կյանքում չիրականացվեց։

Ցարական կառավարությունը Անդրկովկասում իր դիրքերը ամրապնդելու նպատակով տեղացի իշխողներին զրկում է պետական պաշտոններ վարելու իրավունքից, դրանք վերապահելով ռուս չինովնիկներին։ 1840թ. ապրիլի 10-ին ցարը վավերացրեց մի օրենք, ըստ որի տեղական »բարձր դասը«՝ աղաներն ու բեկերը դուրս էին մղվում վարչական գործունեության ասպարեզից, իբրև ցարիզմի քաղաքական նոր խնդիրներին բոլորովին անհամապատասխան և ավելորդ մի տարր450։

Դեռ ավելին, ցարական իշխանությունը հայ մելիքներին զրկելով սեփական տիրույթներից և իրավունքներից, ճարպկորեն օգտագործեց այդ դասի ժառանգած ձգտումը դեպի ռազմավարչական գործողությունը և, հովանավորելով նրա փառասիրությունը, սերունդ առ սերունդ նրանց ներքաշեց իր զորքերի շարքերը, բայց զգալիո­րեն ավելի քիչ՝ կառավարության մեջ։ Ազնվականական ռազմական ուսումնարանների և կադետային կորպուսի դռները լայնորեն բացված էին մելիքական ընտանիքների երեխանների առջև, որոնք հաճախ այնտեղ էին ընկնում ամենապատանի տարիքում, այնուհետև ծառայելով հասնում էին բանակի ամենաբարձր աստիճանների, մեծ մասամբ մնալով անդրկովկասյան զորքերում, ուր նրանց գերադասում էր ուղարկել ցարական քաղաքականությունը451։

Նման պայմաններում թաթար խաներն ու բեկերը տարբեր զարդուղի ճանապարհներով՝ կաշառքներով և շողոքորթությամբ, սիրաշահելով ռուս աստիճանավորներին, տեր են դառնում հայկական