Էջ:Artcakh history.pdf/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

գաղթեցին հյուսիսային Կովկաս508։

Հայ-ադրբեջանական հակամարտությունը նոր սրությամբ դրսևորվեց 1918-1920 թվականներին։ 1918թ. մայիսի 27-ին «Մուսավաթ» կուսակցությունը նախկին Բաքվի և Ելիզավետպոլի նահանգները հռչակում է ադրբեջանական։ Այսպես աշխարհի քարտեզի վրա գծվում է մի նոր պետություն, որն առաջին անգամ սկսեց հավակնել պատմական Հայաստանի բաղկացուցիչ մաս հանդիսացող Ղարաբաղին և Զանգազուրին։ Ադրբեջանը վճռել էր Արցախ-Զանգեզուրի հարցը լուծել Արցախահայությանը բնաջնջելով։

Թուրքերը առաջին հերթին Լեռնային Ղարաբաղը կտրեցին Զանգեզուրից և ավերեցին Բերդաձորի 6 գյուղեր։ Թուրքական առաջատար զորամասերը Շուշի մտան սեպտեմբերի 25-ին։ Բանակի հետևից շարժվում էր »տեղական թաթարների հազարավոր խուժանը՝ գրավված գյուղերն ու քաղաքը ավերելու և թալանելու նպատակով«։ Թուրքական հրամանատարությունը լուծարեց Ղարաբաղի կառավարությունը։ Ավելի քան 60 մտավորականներ, այդ թվում և Ղարաբաղի Հայոց Ազգային խորհրդի նախագահ Եղիշե Իշխանյանը, ձերբակալվեցին և նետվեցին բանտ։ Թեպետ Շուշին ընկավ, սակայն Արցախի գավառները մնացին անառիկ։ Ամենուրեք կազ­մակերպվեցին ինքնապաշտպանական ջոկատներ։ Մարտակերտի հայության հերոսական դիմադրության շնորհիվ կանխվեց թուրքերի մուտքը Ջրաբերդի շրջան։ Այնուհետև ահեղ մարտեր ծավալվեցին Վարանդայի և Դիզակի շրջաններում։

1918թ. վերջին առաջին աշխարհամարտից հետո, պարտված թուրքերին Անդրկովկասում փոխարինեցին անգլիացիները։ Նրանք էլ, Բաքվի նավթին տիրելու նպատակով ընդառաջելով մուսավաթականների նկրտումներին, Ղարաբաղի հայությունից պահանջե­ցին ճանաչել Ադրբեջանի իշխանությունը։ Դրան հասնելու նպատակով գեներալ Թոմսոնի երաշխավորությամբ, 1919թ. հունվարի 15-ին մուսավաթական Խոսրով Բեկ Սուլթանովը նշանակվում է նախկին Ելիզավետապոլլի նահանգի հարավ-արևելյան հայկական գավառների գեներալ-նահանգապետի պաշտոնում։ Սուլթանովը պատրաստվում էր «արյան բաղնիք» կազմակերպել արցախական աշխարհում։ 1919թ. հունիսի 4-ին և 5-ին նա սարսափելի սպանդ