Էջ:Artcakh history.pdf/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասում ինքնապաշտպաներն ամրապնդեցին Հայի բազար, Լուլիդազ, Ղոզլու և Դարաջանլի գյուղերում693։

1993 թ. փետրվար-մարտ ամիսներին մարտական գործողությունները նոր թափով վերսկսվեցին Մարտակերտի շրջանի տարածքների հետագա ազատագրման և Ադրբեջանի զինված ուժերի Լաչին-Քելբաջարյան խմբավորման ջախջախման ուղղությամբ։ 1993 թ. մարտի 27-ից մինչև ապրիլի 5-ը ղարաբաղյան ուժերի ճնշ­ման տակ հակառակորդը ստիպված թողեց Լաչինի և Քելբաջարի տարածքները։

Հայկական զորամասերի հանդուգն գործողությունները խու­ճապ են առաջացնում թշնամու ճամբարում։ Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը հանդես եկավ հայտարարությամբ, որ հայերի հետագա հարձակումները լցնում են Թուրքիայի համբերության բաժակը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մերժեց Թուր­քիայի ներկայացուցչի առաջարկությունը՝ Քելբաջարյան ռազմագործողությունը որակելու որպես ագրեսիա։ Շուտով ռուսական կառավարության բռնած կոշտ դիրքը ամեն ինչ դրեց իր տեղը. քաշվեց Թուրքիայի սանձը։

Ադրբեջանը նորից ստիպված էր ուտել իր բրդածը։ Լարվածու­թյան ուժեղացում նկատվեց նաև հարավ-արևելյան ռազմաճակատում։ Հադրութի և Մարտունու պաշտպանական շրջանների զորամասերը դիմագրավելով հակառակորդի կողմից ձեռնարկված հար­ձակման բոլոր փորձերը, անցան հակահարձակման և վերացրին Ղաջար, Գովշաթլու, Դիվանլար բնակավայրերում տեղակայված կրակակետերը։

Հուլիսի 12-ին երկրորդ, երրորդ, հինգերրորդ պաշտպանական շրջանի ուժերի մի մասը և կենտրոնական ուղղության զորամասերը սկսեցին Մարտակերտ քաղաքի ու շրջանի ազատագարման խոշորամասշտաբ գործողությունը։ Համառ մարտերից հետո հայկական զորամասերը դուրս եկան Աղդամ-Մարտակերտ ճանապարհի բնագիծը։ Մարտական գործողություններ ծավալվեցին նաև Մարտու­նու, Կուբաթլուի և Ջեբրայիլի շրջաններում։ Այստեղ ձգվեցին հակառակորդի ուժերի զգալի մասը, դրանով իսկ բարենպաստ պայ­մաններ ստեղծվեցին գլխավոր խնդիրն ավարտելու՝ Մարտակերտի