Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Նրա աչքերը լավ չեն տեսնում, դրա համար էլ որսի չի գնում։

Նրա մասին Օհան ապերը շատ էր պատմում։ Անտոնը մի անգամ անտառում արջի հետ է կոխ կացել, արջը ջարդել է նրա հրացանը, կռացել է, որ գերանը վերցնի Անտոնին խփելու, բայց նա սպանել է արջին։ Օհան ամին պատմում էր, թե ինչպես է նա բնում աղվեսին բռնել։

— Իրեն որ տեսնես կզարմանաս։ Լղար, բոյը կարճ, վիզն էլ ծուռ։ Կարծես որ բամփես, տափին կփակչի, - ասում եր Օհան ապերը նրա մասին:

Ես մտքումս դրել էի նրա հետ որսի գնալ, թեև մինչ այդ որս քիչ էի արել: Պառավը խոստացավ խնդրել հարևանի կայծքարով հրացանը:

10 Հենց հաջորդ կիրակի, առավոտ կանուխ, երբ երդիկներից դեռ նոր էր բարձրանում ծուխը, ես և Անտոնը բռնեցինք անտառի ճանապարհը: Այդ օրը ես չորս անգամ կրակեցի: Կրակոցից ծառի ճղներից ձյուն թափվեց, բայց իմ վառոդը չխանձեց ոչ մի աղվեսի մորթի:

Անտոնը սիրտ էր տալիս, թե առաջին անգամ այդ էլ շատ է: Բայց ես տեսնում էի նրա ծաղկատար դեմքի խորամանկ ժպիտը: Ինքը մի ծեր աղվես սպանեց և երկու մոշահավ: Ծեր աղվեսն այնքան չարչարեց մեզ:

Անտոնը կրակեց, մուխի մեջ ես տեսա, թե ինչպես աղվեսը գլորվեց: Վրա վազեցինք, աղվեսն ատամները կրճտացրեց, փոչը կախեց հետևի ոտքերի արանքը 20 և փախավ: Ձյունի վրա մնացին նրա հետքերը և արյան շիթեր: Մի քանի տեղ ուժասպառ ընկել էր, արյունն ավելի շատ էր հոսել, և ձյունի վրա թափվել էին մորթու մազերը:

Աղվեսին փնտրելու ժամանակ Անտոնը մի մոշահավ էլ սպանեց: Միասին վազեցինք դեպի այն կողմը, և փոսի մեջ տեսանք ծեր աղվեսին, որ կծկվել, կուչ էր եկել ու դունչը մոտեցրել էր վերքին: Երևում էր, որ լիզել է վերքի արյունը: Անտոնը աղվեսին ուսովը գցեց, ես մոշահավերը վերցրեցի, և մենք վերադարձանք: