Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսանանց մեծ տղան էլ խոսեց, թե պետք է ազգային տուրքը տալ, այդ սուրբ պարտք է և ավելացրեց, որ խառնակիչ մարդկանց էլ գեղի միջից պիտի հեռացնել: Գյուղում միքանի դեզերտիր տղերք կան, որոնց պիտի բռնել և քաղաք ուղարկել, թող թշնամու դեմ կռիվ գնան:

— Իսկ դո՞ւ երբ պիտի գնաս, — տեղից կանչեց Հաբուդը, որ մինչ այդ գլուխը կախ լսում էր և զայրույթից շրթունքը կրծոտում:

— Ձենդ, շան լակոտ, — որոտաց էն կողմից պիսիրը ու գզիրին աչքով արեց, որ վրա պրծնի: Եվ մի քանի տղերք, պիսիրի 10 մարդիկ, վրա պրծան, որ ծեծեն, բայց Հաբուդն իզուր չէր մնացել ճակատում: Մի երկու հատ աջ ու ձախ խփելուց հետո գյուղացիք միջամտեցին և հեռացրին ախոյաններին:

Հաբուդը հեռացավ ժողովից, տուն գնաց, մորը հանգստացրեց և գիշերով, երկու հավատարիմ ընկերոջ հետ դուրս եկավ տնից դեպի քաղաք, մորը պատվիրելով, որ ոչ մի մարդուբան չասի, ինքը գալու է էգուց:

Այդ դեպքը Վանդունց Բադու վրա վատ ազդեց: Նա զայրացավ նրանց դեմ, որոնք օրը ցերեկով ժողովրդի մեջ համարձակվել են իր որդուն ձեռք տալ: Իսանանց տղան այդ օրիցնրա աչքի փուշը 20 դառավ:

Մյուս օրը, երբ տավարը հանդ էր տանում, նա ուզեց իր որդու երեկվա ախոյանների կովերը ջոկի տավարից, բայց խիղճը չտվավ. անլեզու անասունն ի՞նչ մեղք ունի:

Տավարը քշելիս Բադին լուռ միտք էր անում, թե ի՛նչու Հաբուդը գնաց քաղաք, ի՛նչ թղթեր էր, որ բերել էր նա իր հետ հեռու դիրքերից, ի՛նչու նա դժգոհ էր գյուղի կարգերից ևհակառակ վարժապետ Մինասին:

Հաջորդ օրը Հաբուդը տուն եկավ, մի կտոր հաց կերավ ու սկսեց գրել:

30 — Հաբուդ, հերիք ա գրես, աչքդ գիրը կտանի, — ասում էր մայրը կեսգիշերին, իսկ Հաբուդը շարունակում էր գրել, ջնջել: Լույսը բացվելու մոտ էր, երբ նա թղթերը ծալեց,