Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

Ասել և տնից դուրս էր եկել:

Բայց գյուղում ուրիշ բան էին պատմում: Հարևան կանայք փսփսում էին, պառավները չանչ էին անում դեպի Մանուշը:

— Ցեղդ լիրբ ա, Մանուշ, — ասում էին նրանք չանչ անելիս:

Ո՞վ էր իմացել, ո՞վ էր տեսել այդ բոլորը, — Սրապը այնպես էլ չիմացավ: Երբ նրան հայտնեցին, թե գյուղում այդպիսի բան է պատահել, Սրապը նախ չհավատաց:

— Տիկոն չի անի, նամուսով տղա է, — ասաց: Բայց լուրն ավելի էր տարածվում: Առավոտ կանուխ ջրի գնացած կանայք վկայում էին, որ տեսել 10 են Տիկոյին Մանուշի տնից դուրս գալիս, չոբաններն ուրիշ բան էին ասում, թե Մանուշը Տիկոյի պաշարում միշտ յուղ ու պանիր էր դնում, գուլպա է գործել նրա համար, թե Տիկոն սարում ասել է.

— Այ մի Դավիթը գնար քաղաք, ես էլ փարախում չէի քնի:

Փողոցում մի քանի ալևոր մարդիկ Սրապին հանդիմանել էին, թե Մրոցն իր օրում այդպիսի բան չի տեսել:

— Մեր գյուղի իշխանն էլ դու ես, — ասացին, — կտրի՛: Միանգամից կտրի արմատը, որ էլ չժառանգի, գյուղս չվարակի...

— Կանեմ, ապեր, կանեմ, քանի ես կամ, գյուղումս պետք է լրբությունը ջնջվի, — հայտարարեց Սրապն ալևորներին և մտքում որոշեց անելիքը:

20 Հենց այդ երեկոյան էր, որ նա գնաց Մանուշի մոտ՝ քննության: Երբ սպառնաց և տեսավ, որ սպառնալիքն էլ չի օգնում, դուրս եկավ:

Ճանապարհին Սրապը հիշեց, թե ինչքան գեղեցիկ է Մանուշը և մի պահ զարմացավ, կարծես նրան առաջին անգամն էր տեսնում:

— Անիրավիդ աղջիկը քաշած պատկեր ա, էլի՛, — մտածեց Սրապը և քայլերն ավելի արագացրեց.

— Հապա թե Դավիթն իմանա...