Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


են Գեուշի պողպատե թրի մասին, որի մի հարվածով նա արջի գլուխն էր կիսում։ Մի ուրիշ հերոս, որի վրա երեք արջ են հարձակվել միանգամից, կոխ է բռնել նրանց հետ, մեկին սպանել, բարձրացել ծառը, ոտքի մի թաթը թողնելով արջի բերանում։ Շատ տներում արջի մորթիներ կան, պատերից կախ, դռան ճակատին պախրայի գլուխն է մեխած, ճյուղավոր եղջյուրներով, գանգի խոռոչում՝ խոտ, աչքերի փոսում՝ գունավոր փալաս։Բաց բերանից չոր խոտի ծղոտներ են երևում, ասես պախրան գիշեր-ցերեկ խոտ է ուտում։ Ով գիտե, գուցե վերջին մամուռն է մնացել ատամների արանքում, երբ Սաբուի որսորդը ծառի ետևից կայծքարով հրացանը կրակեց։

Կա մի հին աղանդ Սաբու գյուղում: Մթնած այդ աշխարհում հին առասպելների հետ հավասար մինչև այժմ էլ մնացել է այդ աղանդը։ Եվ ինչպես անտառի արջը մնացել է նույնքան վայրի, ինչպես դարեր առաջ, այնպես էլ հնօրյա հավատքը Սաբու գյուղում մնացել է անաղարտ, որպես անտառի կուսական թավուտ։

Մագաղաթյա մի ձեռագիր խոսում է վաղեմի արևորդիների մասին, որոնք Արաքսի ձախ ափի լեռնաշխարհի վրա էին տեղավորված։ Եվ աշխարհն այդ կոչվում էր Արևիք։ Բարձր չինարներ կային արևորդիների աշխարհում, ամեն առավոտ արևածագին չինարների տակ արևին ծունր էին դնում։ Գուցե Իրանի կրակապաշտ օրերի հետքն էր, որ կայծի պես թռել էր Արաքսի մյուս ափը, դարձել ուրույն մի հերձված։

Այդ աշխարհում է Սարուն։ Ով գիտե՝ հին դարերի ծալքերի տակ ի՜նչ թելեր կան ծածկված, որոնք տանում, հասցնում են մինչև արևորդիների չինարները։ Սաբու գյուղում էլ կան բարձր չինարներ, սակայն արևին ծունր չեն դնում, գուցե նրա համար, որ արևոտ օրեր քիչ են լինում խավարաձոր անտառներում: Հիմա էլ չինարները սուրբ են, գունավոր փալասներ են կապում չար աչքի դեմ, ցավից զերծ մնալու